17:00 19.01.2019
«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում Արամ Աբրահամյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Վարազդատ Կարապետյանին հարցրել է, թե ինչ են ենթադրում Հարկային օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները:
«Հարկային օրենսգրքի փոփոխությունը երկու հիմնական ուղղություններ կունենա: Առաջինը միկրոբիզնեսին վերաբերող հատվածն է, որտեղ մենք կհայտարարենք, որ մինչև 24 միլիոն դրամ տարեկան շրջանառությամբ ձեռնարկություններն ազատվում են հարկերից: Սա արվում է այն բանի համար, որ բոլորը, ովքեր ունեն ձեռնարկատիրական ունակություն, փորձեն բիզնեսի մեջ իրենց կարողությունները: Մենք լրացուցիչ ունենք նաև փոքր բիզնեսի աջակցության հիմնադրամ, որը նաև կկանգնի մարդկանց կողքին այս պրոցեսում, մարդկանց կասենք՝ դուք գործ չունեք վարչարարության հետ, դուք միայն սկսեք ձեր գործը: Եթե դուք հետագայում ձեր ունակությունների շնորհիվ կկարողանաք բիզնեսն աճեցնել, 24 միլիոնից մեծացնել, դրանից հետո եկեք հարկային դաշտ»,- ասաց Կարապետյանը:
Կարապետյանը շեշտեց՝ իրենք փորձում են խրախուսել աշխատանքը: Նա տեղեկացրեց, որ փոփոխությունների մյուս խումբը կվերաբերի եկամտահարկերին:
«Մենք կգանք եկամտային հարկի հաստատուն դրույքի և տարեկան այդ դրույքը կնվազեցնենք: Սրա հիմնական գաղափարախոսությունը նրանում է, որ մենք ձգտելու ենք մեր երկրի ներքին խնայողությունների հաշվին մեր տնտեսությունը զարգացնել առաջին հերթին: Այսինքն՝ մենք ուզում ենք, որ մեր երկրի տնտեսությունը զարգանա մեր երկրի ներքին խնայողություններով, ռեսուրսներով և մարդկային ստեղծարար ուժի միջոցով: Այն մարդիկ, ովքեր բավարար չափով գումար են աշխատում, կառավարությունն ասում է՝ ես ոչ թե այդ գումարը կհավաքեմ, շատ խելոք եմ, գիտեմ՝ ոնց կծախսեմ, այլ ասում է՝, ոչ, այդ գումարը կթողնեմ ժողովրդի մոտ, որովհետև ժողովուրդը միշտ ավելի արդյունավետ լուծում է գտնում տնտեսության մեջ»,- ասաց Կարապետյանը:
21:52 20.05.2025
Ջուդ Բելինգհեմի արդյունավետությունը նվազում է, «Ռեալում» մտահոգված ենՄադրիդի «Ռեալի» մարզչական շտաբին և ակումբի ղեկավարությանը մտահոգում է թիմի անգլիացի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմի արդյունավետության անկումը, հաղորդում է Marca-ն: Նախորդ մրցաշրջանում Բելինգհեմը բոլոր մրցաշարերում 23 գոլ էր խփել, մի շարք խաղերում հաղթանակ կորզել մադրիդյան ակումբի համար: Ավարտվող մրցաշրջանում Անգլիայի հավաքականի ֆուտբոլիստը 13 գոլ ունի: Ակումբում ուշադիր ուսումնասիրում են իրավիճակը։ Ղեկավարներն ակնկալում են, որ Բելինգհեմը կրկին […] ...
21:44 20.05.2025
Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին․ ԿԳՄՍ նախարարՀՀ ԿԳՄՍ նախարար ժաննա Անդրեասյանը ֆեյսբուքի էջում լուսանկար է հրապարակել Էստոնիայի մշակույթի նախարարի հետ, որի կից գրել է. «Էստոնիայի մշակույթի նախարարի հետ խոսեցինք, թե ինչ կարող են անել միասին։ Առաջիկայում հատկապես շատ ավելի կոնկրետ քայլեր կունենանք կինոյի ոլորտում, գրահրատարակչության ասպարեզում, ծանոթացել եմ երեխաների ընթերցանության խրախուսման էստոնական ծրագրին, որում մեծ դեր ունեն գրադարանները։ Տիկին նախարարին հրավիրել […] ...
21:33 20.05.2025
Ազիզ Նասիրզադեն ՀՀ ՊՆ վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկելԻրանի Իսլամական Հանրապետության պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրի տարածքում անվանական եղևնի է տնկել։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ Ավելի վաղ, հայտնել էինք, պաշտոնական այցով ՀՀ է ժամանել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Ազիզ Նասիրզադեն։ Նրան ընդունել է ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ […] ...
21:27 20.05.2025
Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների ՔՊ խմբակցությունների աշխատանքին առնչվող հարցերՄայիսի 20-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկվել են Գյումրի, Վաղարշապատ և Վարդենիս համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:20 20.05.2025
Երկրաշարժ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելքՄայիսի 20-ին` տեղական ժամանակով ժամը 20:30-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 16։30-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.08⁰ և արևելյան երկայնության 43․93⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 10 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 2․8 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3-4 բալ: Երկրաշարժը […] ...