Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայո՞ւմ են․ ՀԲՃ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+19.09 oC

Մետաղական հանքավայրեր շահագործող ընկերությունների հրապարակային հաշվետվությունները բացակայո՞ւմ են․ ՀԲՃ

11:56 21.01.2019

ՀՀ Ազգային ժողովը 2018 թվականի մարտի 21-ին ընդունել է օրենք, որով մի շարք լրացումներ և փոփոխություններ է կատարել «Ընդերքի մասին օրենսգրքում»։ Դրանց արդյունքում ամբողջովին խմբագրվել է օրենսգրքի 9-րդ հոդվածը, որը վերաբերում է ընդերքօգտագործման հետ կապված գործունեության հրապարակայնությունը։ Այդ հոդվածի 3-րդ մասով սահմավել են հետևյալ նոր պահանջները․

«Մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողը կառավարության որոշմամբ սահմանված կարգով և ժամկետներում պարտավոր է թղթային կամ էլեկտրոնային եղանակով լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ ներկայացնել տարեկան հրապարակային հաշվետվություն ընդերքօգտագործման հետ կապված գործունեության վերաբերյալ, որը ներառում է տեղեկատվություն առնվազն՝

1) արդյունահանման տարեկան ծավալների վերաբերյալ.

2) արտահանման տարեկան ծավալների վերաբերյալ.

3) ընդերքօգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության պետական և համայնքների բյուջեներ վճարված բոլոր տեսակի պետական և տեղական հարկերի և վճարների (ներառյալ՝ ռոյալթին) վերաբերյալ՝ առանձին-առանձին.

4) ընդերքօգտագործողի կողմից համայնքային արտաբյուջեներ կատարած վճարների, հողի վարձակալության վճարների, բարեգործական հատկացումների, նվիրատվությունների կամ այլ ձևով համայնքին կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.

5) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ոչ առևտրային իրավաբանական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ.

6) ընդերքօգտագործման հետ կապված գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց տրամադրված նվիրատվությունների, նվիրաբերությունների կամ այլ ձևով կատարված անհատույց օտարումների վերաբերյալ՝ նշելով տրամադրված ընդհանուր գումարը և ֆիզիկական անձանց ընդհանուր թիվը.

7) շրջակա միջավայրի պահպանության դրամագլխին օրենսդրությամբ սահմանված չափով կատարված հատկացումների վերաբերյալ.

8) օգտակար հանածոյի արդյունահանված տարածքի, արդյունահանման ընթացքում առաջացած արտադրական լցակույտերի տեղադիրքի և դրանց հարակից համայնքների բնակչության անվտանգության և առողջության ապահովման համար մշտադիտարկումների իրականացման վճարների վերաբերյալ.

9) օգտակար հանածոների արդյունահանման նպատակով ֆինանսական առաջարկների վերաբերյալ.

10) համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ոլորտում ընդերքօգտագործման իրավունքները հավաստող փաստաթղթերով սահմանված պարտավորությունների վերաբերյալ»:

Իսկ Օրենսգրքի մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին վերոնշյալ օրենքի անցումային և եզրափակիչ դրույթների մեջ նշված է․

«Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ընդերքօգտագործողներն Օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված առաջին հաշվետվությունը պարտավոր են լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ ներկայացնել կառավարության որոշմամբ սահմանված կարգով ոչ ուշ, քան մինչև 2018 թվականի օգոստոսի 1-ը:»

Այսինքն ստացվում է, որ ընդերքօգտագործողները վաղուց պետք է ներկայացրած լինեին իրենց տարեկան հրապարակային առաջին հաշվետվությունները լիազոր մարմնին և կառավարության աշխատակազմին։ Իսկ հանրությունն էլ պետք է հնարավորություն ստացած լիներ տեսնելու և ծանոթանալու դրանց մեջ եղած տեղեկատվությանը, քանի որ նույն օրենքում հստակ սահմանված է, որ հրապարակային հաշվետվությունը՝ դա սույն օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով նախատեսված ընդերքօգտագործողների և պետական մարմինների կողմից լիազոր մարմին և կառավարության աշխատակազմ ներկայացվող հաշվետվությունն է, որը բաց է հրապարակման համար:

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնությունն ուսումնասիրել է ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքը և համապատասխան բաժնում գտել վերոնշյալ հրապարակային հաշվետվության ձևաթղթերը, սակայն այդպես էլ չի հայտնաբերել մետաղական օգտակար հանածոյի արդյունահանման թույլտվություն ստացած ընդերքօգտագործողի որևէ հաշվետվություն։

Մենք նախարարությանը պաշտոնական նամակ ենք ուղարկել, խնդրելով հուշել մեզ, թե որտե՞ղ կարելի է ծանոթանալ վերոնշյալ հրապարակային հաշվետվություններին կամ պարզաբանումներ ներկայացնել դրանց բացակայության պատճառների մասին՝ տեղեկացնելով, թե ե՞րբ հասանելի կլինեն դրանք հանրությանը։

Ավելացնենք, որ սա ընդամենը բազմաթիվ դեպքերից մեկն է, երբ ՀՀ օրենքներն ու Կառավարության որոշումները չեն կատարվել կամ թերի են կատարվել լիազոր պետական մարմինների կողմից, որոնց մենք հետագայում դեռ կանրադառնանք։ Մինչ այդ խնդրում ենք բոլոր պետական մարմիններին աշխատել ավելի բարեխիղճ, որդեգրել բաց, թափանցիկ և մասնակցային գործելաոճ՝ ապահովելով տարաբնույթ որոշումներ կայացնելու գործընթացների հրապարակայնություն և դրանցում մասնագիտական ու հանրային շրջանակների առավելագույն ներգրավում։

Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնություն 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

23:28 20.05.2025

Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին

Մայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...

Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ․ ESPN-ի անդրադարձը

23:16 20.05.2025

Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ․ ESPN-ի անդրադարձը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ, որպեսզի թիմին դուրս բերի ծանր իրավիճակից, գրում է ESPN-ը: Պորտուգալացին ակումբի մարզաբազա է ժամանում առավոտյան 7-ին: Ամորիմը ակումբը մարզում է 2024 թվականի նոյեմբերից: Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ թիմը 39 միավորով 16-րդ տեղում է: Այդուհանդերձ, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, […] ...

Ի՞նչ կապ ունի Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ գիտնականը Հայաստանի հետախուզության հետ

23:08 20.05.2025

Ի՞նչ կապ ունի Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ գիտնականը Հայաստանի հետախուզության հետ

Ադրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրման է դատապարտել թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին: Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններին ծառայություններ մատուցելու մեջ: Ադրբեջանի դատախազությունը փորձել է հիմնավորումներ բերել՝ հղում անելով նրա և հայ գիտնականների միջև քննարկումներին: Թալիշների նկատմամբ բռնաճնշումները, ըստ էության, կապված են նրա հետ, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ թալիշների մոտ կարող է […] ...

Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավոր

22:56 20.05.2025

Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավոր

Մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...

Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

22:40 20.05.2025

Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկայում հիմնանորոգվող 6.2կմ տեղամասի տարբեր հատվածներում իրականացվում են հողային հանույթի և բուսածածկույթի հեռացման աշխատանքներ։ Կմ0+900-կմ1+800 հատվածում վերականգնվել է ճանապարհի հողայի պաստառը, և սկսվել է ճանապարհի ենթահիմքի՝ ավազակոպճային խառնուրդի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Ոչինչ որոշված ​​չէ․ Արգենտինացիները՝ ռուսների դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին

22:26 20.05.2025

Ոչինչ որոշված ​​չէ․ Արգենտինացիները՝ ռուսների դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան խոսել է Ռուսաստանի թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է Sport24-ը: «Այս պահին Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թիմերի դեմ խաղերի վերաբերյալ ոչինչ որոշված ​​չէ։ Մեր ֆեդերացիան որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղորդակցության բաժնի տնօրեն Նիկոլաս Նովելոն: ...

BACK_TO_TOP