ՊԵԿ-ը բարելավում է վարչարարության գործընթացը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2025
  • $
    384.92
  • RUBLE
    4.77
  • 432.84
WEATHER
+18.09 oC

ՊԵԿ-ը բարելավում է վարչարարության գործընթացը

12:54 21.01.2019

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է վարչարարության բարելավմանն ուղղված քայլերը, այս մասին հայտնում են ՊԵԿ լրատվության բաժնից: Այդ միջոցառումների շրջանակում 2018 թվականի դեկտեմբեր ամսվա ընթացքում ՊԵԿ նախաձեռնությամբ անվավեր է ճանաչվել ՀԴՄ ստուգման 198 ակտ (70 493 863 դրամի չափով), ներկայացվել է միջնորդություն դատական գործերը կարճելու մասին: Անվավեր է ճանաչվել նաև 16 չգրանցված աշխատողի ստուգման ակտ (60 914 000 ՀՀ դրամի չափով): Հիմքում դրվել են ՀՀ վարչական դատարանի մեկնաբանությունները նույնական հանգամանքներով մի շարք գործերով:

Ստուգման ընթացքում հսկողության արդյունավետությունը բարձրացնելու, կրկնվող սխալները բացառելու մասով համալիր հարկային ստուգման ակտերի շարունակական ուսումնասիրության հիման վրա ներկայացվել են առաջարկներ ստուգում իրականացնող ստորաբաժանումներին, որոնք վերաբերում են ինչպես ընթացակարգային խախտումներին, այնպես հարկային օրենսդրության մեկնաբանություններին, ներկայացվել են զեկուցագրեր դատարանում վիճարկվող որոշ ակտեր անվավեր ճանաչելու առաջարկության մասին

Առանց ուղեկցող փաստաթղթերի ապրանքների մատակարարման, ապօրինի ձեռնարկատիրության և օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցով բացահայտվող հարկային իրավախախտումների մասով վարչական վարույթ իրականացնելու լիազորությունը ՕՀՎ վարչությունից փոխանցվել է իրավաբանական վարչությանը: Դրա արդյունքում բազմաթիվ դեպքերով կարճվել են վարույթները և հարկ վճարողներ չեն տուգանվել (2018 թվականի օգոստոսից-դեկտեմբեր ժամանակահատվածում կարճվել է 27 վարույթ, որոնցով առաջադրվելիք տուգանքների հանրագումարը կազմում է 25 570 250 դրամ):

Դատական որոշ ակտեր, ինչպես նաև դրանց հիմքում ընկած մի շարք փորձագիտական եզրակացություններ, մտահոգիչ են, քանի որ ակնհայտորեն հակասում են հարկային օրենսդրության կարգավորումներին և էությանը: Ներկայացվել են վերաքննիչ և վճռաբեկ բողոքներ, նմանատիպ դեպքերով կատարվում են ուսումնասիրություններ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ.  վարորդներից մեկը մահացել է

23:21 20.05.2025

Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել է

Մայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...

Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ․ ESPN-ի անդրադարձը

23:16 20.05.2025

Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ․ ESPN-ի անդրադարձը

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմն աշխատում է օրական 14 ժամ, որպեսզի թիմին դուրս բերի ծանր իրավիճակից, գրում է ESPN-ը: Պորտուգալացին ակումբի մարզաբազա է ժամանում առավոտյան 7-ին: Ամորիմը ակումբը մարզում է 2024 թվականի նոյեմբերից: Պրեմիեր լիգայի ավարտից մեկ տուր առաջ թիմը 39 միավորով 16-րդ տեղում է: Այդուհանդերձ, «Մանչեսթեր Յունայթեդը» դուրս է եկել Եվրոպա լիգայի եզրափակիչ, […] ...

Ի՞նչ կապ ունի Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ գիտնականը Հայաստանի հետախուզության հետ

23:08 20.05.2025

Ի՞նչ կապ ունի Բաքվում 18 տարվա ազատազրկման դատապարտված թալիշ գիտնականը Հայաստանի հետախուզության հետ

Ադրբեջանում այսօր դատարանը 18 տարվա ազատազրման է դատապարտել թալիշ գիտնական Իգբալ Աբիլովին: Դատախազությունը նրան մեղադրել էր Հայաստանի հատուկ ծառայություններին ծառայություններ մատուցելու մեջ: Ադրբեջանի դատախազությունը փորձել է հիմնավորումներ բերել՝ հղում անելով նրա և հայ գիտնականների միջև քննարկումներին: Թալիշների նկատմամբ բռնաճնշումները, ըստ էության, կապված են նրա հետ, որ ադրբեջանական իշխանությունները վախենում են, որ թալիշների մոտ կարող է […] ...

Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավոր

22:56 20.05.2025

Արարատի մարզի Հայանիստ գյուղում բախվել են «BMW»-ն ու «Toyota»-ն․ կա վիրավոր

Մայիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում Հայանիստ գյուղում բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ա․-ի վարած «BMW» մակնիշի և 46-ամյա Կարեն Մ․-ի վարած «Toyota» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Toyota»-ի վարորդ Կարեն Մ․-ն տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։ Վթարի մասին ՊԾ Արարատի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել […] ...

Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

22:40 20.05.2025

Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները

Ընթացքի մեջ են Հ-22, /Մ-6/-Դսեղ-Հ-70 հանրապետական նշանակության ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքները։ Ներկայում հիմնանորոգվող 6.2կմ տեղամասի տարբեր հատվածներում իրականացվում են հողային հանույթի և բուսածածկույթի հեռացման աշխատանքներ։ Կմ0+900-կմ1+800 հատվածում վերականգնվել է ճանապարհի հողայի պաստառը, և սկսվել է ճանապարհի ենթահիմքի՝ ավազակոպճային խառնուրդի տեղադրումը։ Այս մասին հայտնել են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից: Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։ ...

Ոչինչ որոշված ​​չէ․ Արգենտինացիները՝ ռուսների դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին

22:26 20.05.2025

Ոչինչ որոշված ​​չէ․ Արգենտինացիները՝ ռուսների դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին

Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիան խոսել է Ռուսաստանի թիմի դեմ ընկերական խաղ անցկացնելու հնարավորության մասին, հաղորդում է Sport24-ը: «Այս պահին Ռուսաստանի, Հարավային Կորեայի և Ճապոնիայի թիմերի դեմ խաղերի վերաբերյալ ոչինչ որոշված ​​չէ։ Մեր ֆեդերացիան որևէ պաշտոնական տեղեկատվություն չի ստացել»,- ասել է Արգենտինայի ֆուտբոլի ասոցիացիայի հաղորդակցության բաժնի տնօրեն Նիկոլաս Նովելոն: ...

BACK_TO_TOP