15:20 21.01.2019
2017թ. ապրիլի 2-ին ՀՀ Ազգային ժողովի ընտրություններին անձի կողմից կրկնակի անգամ քվեարկելու փորձ կատարելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում ՀՀ Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Նախաքննությամբ ձեռք բերված ապացուցների բավարար համակցությամբ հիմնավորվել էր, որ ընտրության օրը առավոտյան քաղաքացի Հ. Ղ.-ն այցելել է Երևան քաղաքի 159-րդ դպրոցի տարածքում գործող թիվ 2/19 տարածքային ընտրական տեղամաս և, ներկայացնելով նույնականացման քարտը, սահմանված կարգով գրանցվելուց և քվեարկելուց հետո հեռացել: Րոպեներ անց, սակայն, մեկից ավելի անգամ քվեարկելու դիտավորությամբ վերադառնալով ընտրատեղամաս՝ ընտրողների գրանցման տեխնիկական սարքը սպասարկող մասնագետին կրկին ներկայացրել է իր նույնականացման քարտը: Սակայն տեխնիկական սարքն արձանագրել է վերջինիս կողմից ընտրություններին մասնակցելու համար կրկնակի գրանցվելու փորձ կատարելու փաստը:
Նշված հանցավոր արարքը կատարելու համար Հ. Ղ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածով, իսկ 2017թ. ապրիլի 11-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Դատաքննության արդյունքում 2017թ. հոկտեմբերի 10-ի դատավճռով նշված անձը մեղավոր է ճանաչվել, և նրա նկատմամբ պատիժ է նշանակվել ազատազրկում 2 տարի ժամկետով: Դատարանը, սակայն, ՀՀ Քրեական օրենսգրքի 70-րդ հոդվածի կիրառմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառել, և սահմանվել է փորձաշրջան՝ 3 (երեք) տարի ժամկետով:
Առաջին ատյանի դատարանի կողմից կայացված դատական ակտը մեղադրող դատախազի կողմից բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ դատարան: Բողոքի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը 2018թ. փետրվարի 1-ի որոշմամբ այն բավարարել է՝ բեկանելով Առաջին ատյանի դատարանի դատավճիռը և փոփոխելով՝ վերացրել Հ. Ղ.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելը:
Պաշտպանական կողմը Վերաքննիչ դատարանի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, որը ընդունվել է վարույթ: Քննության արդյունքում, ՀՀ Վճռաբեկ դատարանը հիմնավոր է համարել մեղադրող դատախազի ներկայացրած իրավական դիրքորոշումը և վերաքննիչ դատարանի որոշման մեջ նշված այն հետևությունները, որ Հ. Ղ.-ի նկատմամբ ազատազրկման ձևով նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելով անտեսվել է կատարված հանցանքի՝ հանրության համար վտանգավորության աստիճանը, իսկ պատժի՝ սոցիալական արդարության վերականգնման, պատժի ենթարկված անձի ուղղման, հանցագործությունների կանխման նպատակների իրագործումը հնարավոր է միայն ամբաստանյալի կողմից ռեալ ազատազրկման պատիժը կրելու պայմաններում, հետևաբար չկան նշանակված պատիժը պայմանականորեն չկիրառելու բավարար հիմքեր: Ելնելով վերոգրյալից՝ ՀՀ Վճռաբեկ դատարանը որոշում է ընդունել մերժել պաշտպանի բողոքը և օրինական ուժի մեջ թողնել ամբաստանյալ Հ. Ղ.-ի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշումը:
Որոշման պատճառաբանական մասում ՀՀ Վճռաբեկ դատարանը, մասնավորապես, նշել է. «…Ընտրական իրավունքի պատշաճ իրացման հետ կապված հանցագործությունների համար նշանակված պատիժն առանց հանցանքի հանրային վտանգավորության աստիճանը նվազեցնող փաստական հանգամանքների առկայության պայմանականորեն չկիրառելը չի կարող ապահովել պատժի նպատակների արդյունավետ կենսագործումը և իր բացասական ազդեցությունը կունենա երկրում ընտրական գործընթացների կազմակերպման ու անցկացման բնականոն ընթացքի վրա»:
Այս դիրքորոշումն էր ընկած դեռևս 2017 թվականից ՀՀ դատախազության կողմից որդեգրված՝ ընտրական հանցագործությունների համար նշանակված պատիժները պայմանականորեն չկիրառելու վերաբերյալ դատական ակտերը վերադաս դատական ատյանում բողոքարկելու պրակտիկայի հիմքում: ՀՀ Վճռաբեկ դատարանի այս որոշումը նախադեպային էական նշանակություն կարող է ունենալ նմանատիպ հանցագործությունների համար պատժողական առավել խիստ քաղաքականության իրացման համար:
17:58 01.07.2025
Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքումՀուլիսի 1-ին՝ ժամը 12:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ: Պարզվել է, […] ...
17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:50 01.07.2025
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձՀունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...
17:44 01.07.2025
Քննարկվել է հսկիչ նշաններով դրոշմավորման համակարգի զարգացմանն առնչվող նախաձեռնությունըՆախաձեռնությունը հիմնականում վերաբերում է հսկիչ նշաններով դրոշմավորման կամ QR կոդերով դրոշմավորման համակարգի զարգացմանը. ասել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ հուլիսի 1-ին գումարված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ քննարկման ներկայացնելով ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ նախատեսող օրենքի նախագիծը: Զեկուցողի տեղեկացմամբ առաջարկվող փոփոխությունների առաջին խումբը վերաբերում է տեղեկատվության՝ հարկային մարմնին փոխանցմանը: Ներկայում հսկիչ նշանների […] ...
17:40 01.07.2025
Սեուլում կկայանա միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը. ԿԳՄՍՆ2025 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 10-ը Հարավային Կորեայի մայրաքաղաք Սեուլում կայանալու է Սեուլի միջազգային երաժշտական 20-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվելու է «Ջութակ անվանակարգում»: Մանրամասներին կարելի է ծանոթանալ հետևյալ հղումով՝ http://seoulcompetition.com/en/: ...