16:46 21.01.2019
2017թ. ամառային զորակոչի ընթացքում մի շարք առողջական խնդիրներով զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչված Ա. Դ.-ն զորակոչվելուց 1.5 տարի անց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի աջակցության արդյունքում զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել:
Այս մասին, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի գրություններին ի պատասխան, հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարության աշխատակազմի ղեկավար Գ. Հայրապետյանը 2019թ. հունվարի 9-ին թվագրված գրությամբ:
Սպլենոմեգալիա, լյարդի ցիտոլիտիկ համախտանիշ, հիպերբիլիռուբինեմիա ախտորոշումներով Ա. Դ.-ն նախ 5 ամսով բուժման նպատակով տարկետում է ստացել, ապա առանց բուժում ստանալու և առողջական վիճակի բարելավման՝ 2017թ. ամառային զորակոչի ընթացքում զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչվել և զորակոչվել ՀՀ Զինված ուժեր: Զորակոչվելուց ի վեր նա անընդհատ գտնվել է բժիշկների հսկողության տակ, անցել հետազոտություններ, բուժում ստացել:
Զորակոչվելուց 1 ամիս անց Երևանի կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ տեղափոխվելուց հետո հետազոտությունների արդյունքում ՀՀ ՊՆ ռազմաբժշկական հանձնաժողովի կողմից ճանաչվել է ոչ պիտանի զինվորական ծառայության համար, սակայն ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նիստին ներկայացվելուց հետո կրկին զինծառայությանը սահմանափակումով պիտանի է ճանաչվել և տեղափոխվել զորամաս։
Զինծառայությանը սահմանափակումով պիտանի ճանաչելու՝ Կենտրոնական բժշկական հանձնաժողովի՝ 2017թ. հուլիսի 13-ի որոշումը կայացվել է նրա ախտորոշումների միակողմանի գնահատման արդյունքում. Հանձնաժողովն անտեսել է ակնհայտ հիվանդությունները և հիմնվել դրանց մի մասի վրա միայն:
Ա. Դ.-ի իրավունքների պաշտպանությունը ՀՔԱ Վանաձորի գրասենյակն ստանձնել է 2018թ. փետրվարից և զինծառայողին անհրաժեշտ բժշկական հետազոտությունների ենթարկելու ու զինծառայությանը նրա պիտանիության հարցը վերանայելու նպատակով դիմել ՀՀ պաշտպանության նախարար Վ. Սարգսյանին: 2018թ. մարտի 12-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետը պատասխանել է, որ զինծառայողն անցել է հետազոտություններ և բուժում, և վերափորձաքննության անհրաժեշտություն չի տեսել:
Չնայած նրա այդ պնդումներին՝ Ա. Դ.-ի hայրը հայտնել է, որ որդու վիճակն ավելի է վատթարացել, ուշագնացության դեպքեր են եղել:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը 2018թ. հուլիսի 6-ին կրկին դիմել է ՀՀ պաշտպանության նախարարություն, այս անգամ՝ նախարար Դ. Տոնոյանին:
ՀՀ պաշտպանության նախարարությունից նախ տեղեկացրել են, որ զինծառայողը հետազոտություններ ու բուժում է անցնում, ապա 2019թ. հունվարի 9-ին հայտնել են, որ բուժում ստանալուց հետո կրկին ներկայացվել է փորձաքննության ՀՀ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողով և զորակոչվելուց 1.5 տարի անց զինծառայությանը ոչ պիտանի է ճանաչվել և վաղաժամ զորացրվել:
18:43 01.07.2025
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...
18:31 01.07.2025
Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...
17:58 01.07.2025
Հրդեհ՝ Նոր Հաճն քաղաքումՀուլիսի 1-ին՝ ժամը 12:28-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կոտայքի մարզի Նոր Հաճն քաղաքի Չարենցի փողոցի շենքերից մեկի տանիքում։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային և Երևան քաղաքի փրկարարական վարչություններից հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք և օպերատիվ խումբ: Պարզվել է, […] ...
17:55 01.07.2025
58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...
17:50 01.07.2025
Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձՀունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...