Թեհմինա Վարդանյանը կենդանիների տուրքի հարցով դիմել է Երևանի քաղաքապետին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+30.09 oC

Թեհմինա Վարդանյանը կենդանիների տուրքի հարցով դիմել է Երևանի քաղաքապետին

17:31 21.01.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Երևանի քաղաքապետարանի մոտ են հավաքվել մի խումբ կենդանասերներ ու կենդանապաշտպաններ՝ պահաջելով չեղարկել տնային կենդանիներ պահելու թույլտվության համար տուրք սահմանող օրենքը:

SHANTNEWS.am-ը թեմայի շրջանակներում հարցեր է ուղղել նաև Երևանի քաղաքապետարանի «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանին: Բանն այն է, որ Վարդանյանը խնդրի վերաբերյալ այսօր գրություն է ուղղել Երևանի քաղաքապետին.

«Վերջին օրերին չափից շատ զանգեր և հաղորդագրություններ եմ ստանում՝ կապված, թե որ կենդանիներն են համարվում ընտանի, ովքեր պետք է հարկվեն, տեղական տուրքեր վճարեն իրենց կենդանիների համար: Զավեշտի է մոտենում, բայց արդյո՞ք ձուկն ընտանի կենդանի է, թե՞ ոչ: Թութակը համարվում է ընտանի կենդանի, բայց աղավնին՝ ոչ»,- ասել է Թեհմինա Վարդանյանը:

Ըստ «Լույս» խմբակցության անդամի՝ հարցը լուրջ հասարակական հնչեղություն է ստացել, ուստի ինքը դիմել է քաղաքապետին՝ պահանջելով մեկնաբանել մի քանի կետ։

«Ո՞ր կենդանիներն են դիտարկվելու ընտանի կենդանիներ, այսինք՝ ո՞ր կենդանիների տերերն են պարտավորվելու վճարվել: Ինչպե՞ս և ո՞ր չափորոշիչներով է սահմանվել տարեկան 5000 դրամը, որովհետև եթե աղբի նկատառումներից ելնենք, անձն աղբահանության համար ամսական 200 դրամ է վճարում, իսկ տարեկան կտրվածքով դա դառնում է ընդամենը 2400 դրամ: Էդ դեպքում շունը, կատուն կամ թութակն արդյո՞ք ավելի շատ աղբ են արտադրում, այսպես ասած»,- հավելել է Վարդանյանը:

«Լույս» խմբակցության անդամն ասել է, որ հույս ունի՝ քաղաքապետը կարճ ժամանակահատվածում կպատասխանի այդ հարցերին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրա

18:51 01.07.2025

Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրա

Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

18:43 01.07.2025

ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը

«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...

Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակին

18:31 01.07.2025

Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակին

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...

SHANTNEWS

18:00 01.07.2025

SHANTNEWS

58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվել

17:55 01.07.2025

58-ամյա բաղրամյանցու տանը թմրանյութ է հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Բաղրամյանի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Բաղրամյան գյուղի 58-ամյա բնակիչը տանը պահում է կանեփից պատրաստած զանգվածներ։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 27-ին կատարված զննությամբ 58-ամյա բաղրամյանցին ներկայացրել է մարիխուանա տեսակի թմրամիջոցի նմանվող ընդհանուր շուրջ 13 գրամ զանգվածով 5 փաթեթ։ Տղամարդը ներկայացվել է նախաքննական մարմին։ Հանգամանքները պարզվում են: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ […] ...

Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձ

17:50 01.07.2025

Վազանցի հետ կապված վեճ ու դանակահարություն Մուշավանում. մեղադրանքը՝ սպանության փորձ

Հունիսի 22-ի գիշերը Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում հաղորդում էր ստացվել «Էրեբունի» բժշկական կենտրոնից: Հայտնել էին, որ շտապօգնության խումբը բուժօգնության է տեղափոխել Մուշավան թաղամասում դանակահարված 37-ամյա տղամարդու: Մեկնել էր Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը: Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության Մարդու դեմ ուղղված հանցագործությունների […] ...

BACK_TO_TOP