12:37 23.01.2019
ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կոմիտեի բոլոր ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարարել է անհատական հսկողություն սահմանել աշխատակիցների ու տնտեսվարող սուբյեկտների շփումների նկատմամբ, տնտեսվարող սուբյեկտների հետ շփումներում խստագույնս պահպանել ՀՀ օրենսդրությամբ վերջիններիս վերապահված իրավունքները և օրինական շահերը, իսկ հարկային կամ մաքսային ծառայողների վարքագծի կանոններից տարբերվող վարքի կամ կոռուպցիոն որևէ դրսևորման դեպքերում անհապաղ զեկուցել: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ հասարակայնության հետ կապերի և տեղեկատվության վարչությունից:
Միաժամանակ հանձնարարվել է տնտեսվարող սուբյեկտների մոտ այցելություններն իրականացնել բացառապես ՀՀ օրենսդրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված գործառույթների շրջանակում՝ բացառելով տնտեսվարող սուբյեկտների հետ չարտոնված շփումները, նրանց գործունեությանն անհարկի միջամտությունը և այնպիսի գործողությունները (հովանավորչություն, միջնորդություն, աջակցություն և այլն), որոնք կարող են վարկաբեկել հարկային և մաքսային ծառայությունը, հարկային և մաքսային ծառայողների կոչումն ու համբավը:
Կոմիտեն խնդրում է քաղաքացիներին և տնտեսվարող սուբյեկտներին, պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների վարքագծի կանոններից շեղում նկատելու դեպքում, անմիջապես ահազանգել ՊԵԿ թեժ գիծ՝ 060-544-444 հեռախոսահամարով:
16:18 21.05.2025
Օդանավակայանի ոստիկանները ձերբակալեցին խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով հետախուզվողինՄայիսի 18-ին՝ առավոտյան ժամը 5-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների հետախուզական միջոցառումների շնորհիվ Բեռլին-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել է 33-ամյա տղամարդ: Անցած տարվա հուլիսի 24-ից նա հետախուզվում էր ԱՄՆ-ի Ինտերպոլի կողմից` խարդախության և փաստաթղթերի կեղծման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին հայտնվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին։ ...
16:14 21.05.2025
ՀՀ 4 քաղաքի մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը մայիսի 11-17-ը։ Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին, 15-ին, 16-ին և 17-ին Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 15-ին, 16-ին և 17-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 11-ին և 17-ին։ Արարատ քաղաքում՝ մայիսի […] ...
16:10 21.05.2025
Վարորդը ձերբակալվեց, իսկ թմբուկավոր ատրճանակը հայտնաբերվեց մեքենայումՀամայնքային ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները մայիսի 13-ի ցերեկը ստացան օպերատիվ տեղեկություն, որ Ստեփանավանի Եկեղեցու փողոցում ժամանակավոր բնակվող մի տղամարդ ավտոմեքենայում պահում է հրազեն: Արագ ձեռնարկվեցին միջոցառումներ, որից հետո` նաև բացատրական աշխատանք: Երևանում հաշվառված 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին և ընդունեց, որ իրավապահների տեղեկությունը ճիշտ է: Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ «ԲՄՎ» մակնիշի […] ...
16:03 21.05.2025
Դե Բրույնեի արձանը կկանգնեցվի «Էթիհադի» դիմաց«Մանչեսթեր Սիթին» պաշտոնապես հաստատել է, որ թիմի կիսապաշտպան Կևին դե Բրույնեի արձանն է կանգնեցնելու «Էթիհադի» դիմաց: Դե Բրույնեն «Բորնմութի» դեմ իր վերջին խաղն է անցկացրել «Մանչեսթեր Սիթիի» տնային ստադիոնում: Ընթացիկ մրցաշրջանի ավարտից հետո 33-ամյա կիսապաշտպանը հեռանալու է Մանչեսթերից, որտեղ անցկացրել է 10 տարի, մասնակցել 400 խաղի ու նվաճել 19 տիտղոս: «Սա նշանակում է, որ ես […] ...
15:55 21.05.2025
Հանցավոր կազմակերպությունը ՀՀ-ի տարբեր բանկերից հափշտակել է ընդհանուր 119 մլն դրամՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Է.Ն.-ի կողմից ստեղծվել և մինչև 2024 թվականի հունվար ամիսը ղեկավարվել է հանցավոր կազմակերպություն, որի հիմնական նպատակը ՀՀ-ում գործող մի շարք բանկերից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով վարկային […] ...
15:48 21.05.2025
Պապիկյանն ու Չինաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությունըՄայիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյին: Պաշտպանության նախարարը շնորհավորել է դեսպանին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով ձեռքբերումներ Հայաստանի ու Չինաստանի միջև համագործակցության ամրապնդման գործում: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում Հայաստան-Չինաստան համագործակցությանը, ինչպես նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք […] ...