15:41 23.01.2019
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ միացման ժամանակ շարունակելով «Զրույց քաղաքացու հետ» շարքը, անդրադարձավ վերջին օրերին լրատվամիջոցներում ակտիվորեն քննարկվող պարգևավճարների թեմային: Նա նշեց, որ, ընդհանուր առմամբ, պարգևավճարները, աշխատավարձերը վճարվում են պետական բյուջեի այն միջոցներից, որ նախատեսված են հենց պարգևավճարների ու աշխատավարձերի համար. դրանք աշխատավարձի մաս են:
«Ըստ էության, այդպիսի համակարգ է այսօր ՀՀ-ում գործում, և երբ կառավարություն էինք ստանձնում, վարչապետի կարգավիճակը, եղել է այսպիսի իրողություն, որ ամեն եռամսյակը մեկ պետական համակարգի աշխատողները կամ առնվազն նրանց մի մասը ստացել է պարգևավճար: Սա կարևոր թեմա է, ուզում եմ արձանագրել հետևյալը. այս համակարգը վերաբերել է պետական կառավարման համակարգի գրեթե ողջ մարմնին, այս առումով զավեշտալի է հետևել, թե ինչպես են ԱԺ պատգամավորները քննադատում կառավարությանը կամ մարզպետարանի ներկայացուցիչներին, որ նրանք պարգևավճար են նշանակել, չեն ասում, որ իրենք ևս, ինչպես պետական կառավարման շատ մարմինների աշխատակիցներ, դեկտեմբերին ստացել են այդ 13-րդ աշխատավարձը, որը, համենայնդեպս, վերջին տարիներին ավանդույթ է: Նրանք չեն ասել, որ լուծարված խորհրդարանի պատգամավորներ են, մեծ հաճույքով ստացել են այդ աշխատավարձը, հիմա էլ ասուլիսներ են հրավիրում ու ասում` ո՞նց կարելի է»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ ինքը բոլորի նման միշտ այդ 13-րդ աշխատավարձը ստացել է, բոլորն են ստացել, պետական կառավարման համակարգում այդպես շարունակվել է ավանդույթը, և երբ ստանձնել է վարչապետի պաշտոնը, ասել է`վատացնող քայլեր չձեռնարկեն, մինչև այս թնջուկը լուծվի:
Վարչապետը շեշտեց` երբ խոսվում է կառավարության կառուցվածքը փոխելու մասին, որի արդյունքում կարող են որոշ աշխատատեղեր կրճատվել, այդ նույն անձինք ասում են` բա, էդ մարդկանց սոցիալական վիճակի մասին չե՞ք մտածում, իսկ երբ մարդիկ ստանում են 13-րդ աշխատավարձ, ասում են` «ո՞նց, իրանց աշխատավա՞րձ եք տալիս, բա պիտի կողմնորոշվեք»:
23:05 01.07.2025
Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է ԶելենսկիինՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...
23:00 01.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանըՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...
22:52 01.07.2025
Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանումԲաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...
22:45 01.07.2025
Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանըՈւկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...
22:35 01.07.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...
22:22 01.07.2025
Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունըԲելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...