16:44 23.01.2019
2018 թվականի դեկտեմբերի 28-ի դրությամբ ՀՀ համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրումը տարեկան նախատեսված 43,669.3 մլն դրամի դիմաց կազմել է 41,988.9 մլն դրամ (կատարողականը` 96.2 %): 2017 թվականի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշն աճել է 8.9 %-ով, կամ` 3,443.8 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է 13 %-ով, կամ` 2,371.0 մլն դրամով): Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարությունից:
Սեփական եկամուտները 5 հարկատեսակների մասով (ընդամենը գույքահարկ, հողի հարկ, տեղական տուրքեր, պետական տուրքեր, գույքի վարձակալությունից եկամուտներ) տարեկան նախատեսված 30,740.4 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 29,845.7 մլն դրամ (կատարողականը տարեկան պլանի նկատմամբ` 97.1 %, առանց Երևան քաղաքի հավաքագրումը կազմել է 95.7 %, կամ` 324.5 մլն դրամով: 2017 թվականի համեմատությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշը 5 հարկատեսակների մասով աճել է 1.9 %-ով, կամ` 560.4 մլն դրամով (առանց Երևան քաղաքի աճել է 2.3 %-ով, կամ` 324.5 մլն. դրամով):
Հողի հարկի հավաքագրումը տարեկան պլանի նկատմամբ կատարվել է 83.0 %-ով: Նախատեսված 4,522.0 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 3,780.2 մլն դրամ: 2017 թվականի տարեկան փաստացի ցուցանիշի համեմատությամբ պակաս է հավաքագրվել 389.2 մլն դրամ (առանց Երևան քաղաքի` 348.6 մլն դրամ):
Գույքահարկի հավաքագրումը կատարվել է 99,7 %-ով: Նախատեսված 18,619,8 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 18,110.9 մլն դրամ, (առանց Երևան քաղաքի հավաքագրումը կազմել է` 7,527.3 մլն դրամ (կատարողականը` 101.7 %): 2017 թվականի տարեկան փաստացի ցուցանիշի համեմատությամբ գույքահարկը ավելի է հավաքագրվել 524.3 մլն դրամով, կամ 3.0 %-ով (առանց Երևան քաղաքի` 453.7 մլն դրամով, կամ 6.4 %-ով):
Տեղական տուրքերի հավաքագրումը կատարվել է 103.7 %-ով: Նախատեսված 3,430.8 մլն դրամի դիմաց փաստացի հավաքագրվել է 3,558.4 մլն դրամ, առանց Երևան քաղաքի հավաքագրումը կատարվել է 99.9%-ով: Երևանի 2017 թ. բյուջեում մեքենաների ավտոկայանատեղի վճարները արտացոլվել են տեղական տուրքեր բաժնում, իսկ 2018թ. բյուջեում` տեղական վճարներ բաժնում (ավտոկայանատեղի վճ.` 2017թ. պլան-920 մլն. դրամ, փաստ-997 մլն դրամ, 2018թ.՝ պլան-920 մլն. դրամ, փաստ-923 մլն. դրամ):
Վարձակալության վճարների հավաքագրումը կատարվել է 92.5 %-ով: Նախատեսված 3,851,5 մլն դրամի դիմաց փաստացի մուտքերը կազմել են 3,562.6 մլն դրամ (առանց Երևան քաղաքի հավաքագրումը կազմել է` 2,648.3 մլն դրամ (կատարողականը` 95.3 %, որը 2017թ. համեմատությամբ աճել է 4.9 %-ով, կամ` 123.4 մլն դրամով):
23:59 20.05.2025
Երեխաների ինքնավնասող վարքագիծ․ ազդակ, որը չի կարելի անտեսել. մասնագետՎերջին տարիներին մասնագետները նշում են դեռահասների շրջանում ինքնավնասող վարքագծի (selfharm) դեպքերի աճ։ Այս երևույթը լուրջ խնդիր է երեխաների հոգեկան առողջության ոլորտում և պահանջում է ծնողների, մանկավարժների և առողջապահական ոլորտի մասնագետների հատուկ ուշադրությունը։ Այս մասին հայտնում է հոգեբույժ Գևորգ Փաշիկյանը։ Ի՞նչ է ինքնավնասող վարքագիծը: Ինքնավնասումը մարմնին միտումնավոր վնաս հասցնելու գործողություն է` առանց ինքնասպանության միտումների։ Ամենահաճախ հանդիպող […] ...
23:53 20.05.2025
Կարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին սպորտային զույգը այսուհետ կներկայացնի ՀայաստանըԿարինա Ակոպովա-Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգն այսուհետև կներկայացնի Հայաստանը, Ռուսաստանի գեղասահքի ֆեդերացիան հաստատել է տեղափոխությունը: Հայաստանը պատմության մեջ առաջին անգամ սպորտային զույգ կունենա գեղասահքի մրցումներում: Նրանք սեպտեմբերին Պեկինում կմասնակցեն օլիմպիական վարկանիշային մրցաշարի: 21-ամյա Ակոպովան և 26-ամյա Ռախմանինը ռուսական գեղասահքի դպրոցի սաներ են, միասին հանդես են գալիս 2020 թվականից և մարզվում են Սոչիում՝ անվանի Ֆեդոր Կլիմովի […] ...
23:44 20.05.2025
Ուսուցչի հաջողության ճանապարհըԱշակերտը միշտ իրավացի է. այս սկզբունքով է առաջնորդվում ԵՊԲՀ «Հերացի» ավագ դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Արմեն Ստեփանյանը։ Նրա դասերը կառուցված են փոխադարձ հարգանքի, հետաքրքրության և շարունակաբար զարգանալու պատրաստակամության վրա։ Արմեն Ստեփանյանը երբեք չի դադարում սովորել, ինքնակրթվել և նոր մոտեցումներ բերել դասարան։ Կամավոր ատեստավորումն անցել է հաջողությամբ. բարձր արդյունքները վկայում են նրա հետևողական աշխատանքի, մասնագիտական պատրաստվածության և […] ...
23:37 20.05.2025
Կոտայքում բախվել են «Nissan Pathfinder»-ը ու «Kia Optima»-ն, ինչի հետևանքով վերջինը բախվել է բետոնե էլեկտրասյանը. կա տուժածՄայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Աբովյան քաղաքից դեպի Ջրաբեր գյուղ տանող ավտոճանապարհին բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 43-ամյա Աբրահամ Ա․-ի վարած «Nissan Pathfinder» մակնիշի և Տավուշի մարզի բնակիչ 40-ամյա Վախթանգ Ա․-ի վարած «Kia Optima» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը և […] ...
23:28 20.05.2025
Հայաստանի և ԱՄԷ ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացինՄայիսի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնել են հհ ԱԳՆ-ից: Զրուցակիցները քննարկել են բարձր մակարդակում քաղաքական երկխոսության և երկկողմ գործընկերության ընդլայնման ուղղությամբ իրականացվող քայլերը: Նախարար Միրզոյանն ընդգծել է ՀՀ և ԱՄԷ միջև համագործակցության զարգացման նշանակալի ներուժը և […] ...
23:21 20.05.2025
Մայիսյան գյուղի սկզբնամասում բախվել են ավտոմեքենաներ. վարորդներից մեկը մահացել էՄայիսի 20-ին, ժամը 18:53-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մայիսյան գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ բախվել են «Mercedes-Benz C», «Kia» և «Mercedes-Benz E» մակնիշների ավտոմեքենաները․ «Kia» մակնիշի ավտոմեքենայի վարորդը […] ...