Խնդրում եմ հաջորդ անգամ ներկայացրեք տեղեկանք, որը կլինի հստակ, ոչ թե պլյուս-մինուսով. Դավիթ Խաժակյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 05 2025
  • $
    383.77
  • RUBLE
    4.80
  • 435.58
WEATHER
+24.09 oC

Խնդրում եմ հաջորդ անգամ ներկայացրեք տեղեկանք, որը կլինի հստակ, ոչ թե պլյուս-մինուսով. Դավիթ Խաժակյան

15:27 29.01.2019

Երևանի ավագանու «Լույս» դաշինքի անդամ Դավիթ Խաժակյանն այսօր ավագանու նիստի ժամանակ իր ելույթի ընթացքում անդրադարձել է քաղաքապետարանի հաստիքացուցակների օպտիմալացման նախագծին.

«Այդ գործառույթները քաղաքապետարան բերելը մենք դրական ենք գնահատում, բայց ինչպես նախկինում, մենք և Ֆինանսավարկային հանձնաժողովը տվեցինք եզրակացություն, որ անհրաժեշտ է 3 ամսվա ընթացքում մշակել այդ օպտիմալացումը, քաղաքապետարանը սկսեց մեծացնելով կատարելով իր գործառույթները: Մենք բովանդակության հետ համակարծիք ենք, բայց կողմ չենք քվեարկելու, քանի որ եթե սկսում ենք այս գործընթացը, պետք է սկսենք օպտիմալացումներից: Հարցս վերաբերում է Վերահսկողության վարչության մեծացմանը, մենք կարծում ենք, որ այսուհետ մեզ ներկայացվող տեղեկանքները պետք է լինեն հստակ և պատշաճ, որ մենք հասկանանք, թե բյուջեն դրանից որքանով է շահում: Նախորդ գումարման ավագանիում ևս մեզ ներկայացվում էին թերի տեղեկանքներ: Խնդրում եմ հաջորդ անգամ ներկայացրեք տեղեկանք, որը կլինի հստակ, ոչ թե պլյուս-մինուսով»:

Դավիթ Խաժակյանը նշեց, որ քաղաքապետի՝ պարգևավճարների տրամադրման 2 կարգադրություն կա՝ մեկը՝ պարգևատրման ֆոնդից, մյուսը՝ աշխատակազմի աշխատանքային ֆոնդից.

«Որքան ես ուսումնասիրեցի, չգտա վերաբաշխվե՞լ էր ֆոնդը, թե՞ ոչ: Տարեվերջին, երբ առկա է լինում գումար, լինում է բյուջեի վերաբաշխում և տրամադրվում է որպես պարգևավճար:  Հարգելի՛ քաղաքապետ, Դուք մեզ ուշ ժամի որոշել էիք տեղեկացնել, որ հրապարակելու եք կարգադրությունը, բայց կարգադրությունը դեռևս հրապարակված չէ, երբ կհրապարակվի, մենք կհասկանանք, թե աշխատակազմի աշխատանքային ֆոնդից ինչպիսի պարգևավճարներ են տրամադրվել: Այն թվերը, որոնք հրապարակել է քաղաքապետը, այս 2 կարգադրությունների գումարայի՞նն էր, թե՞ ոչ: Մենք բացասական ենք գնահատելու այսուհետ հաստիքացուցակների ավելացումը, քանի դեռ օպտիմալացումը տեղի չի ունեցել: Առաջին մեր ելույթում մենք հայտարարեցինք, որ 1998 հաստիքը շատ է, և դուք այն հասցրեցիք 2030-ի, ցո՛ւյց տվեք, որ թեկուզ 5 հաստիքով տեղի է ունենում օպտիմալացում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

12:26 24.05.2025

Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն

Մայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառը

12:17 24.05.2025

Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառը

ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։ «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնեցին ԱԽ գրասենյակից։ ...

Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ

12:05 24.05.2025

Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետ

Հոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […] ...

SHANTNEWS

12:00 24.05.2025

SHANTNEWS

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

11:50 24.05.2025

Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...

ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը

11:42 24.05.2025

ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասը

ՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, […] ...

BACK_TO_TOP