15:14 29.01.2019
Հայաստանում բոլոր գործարարները նույն հնարավորությունները և հասանելիությունն ունեն շուկայում, և այլևս որևէ մեկի համար խոչընդոտներ չկան շուկայի հասանելիության տեսանկյունից: Խոսքը նաև քաղաքական տեսանկյունից հասանելիություն ապահովելու մասին է: Այս մասին ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցի ընթացքում Հայաստանի հակամենաշնորհային քաղաքականությանն անդրադառնալիս նշել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այդ պատճառով էլ մենք ասում ենք, որ մեզ հաջողվեց արմատախիլ անել մենաշնորհները Հայաստանում: Ի՞նչ է սա նշանակում: Սա չի նշանակում, որ որևէ մեկը դադարել է ինչ-որ բանի առևտրով զբաղվել: Սա նշանակում է, որ մյուսները նույնպես կարող են մտնել այդ շուկաներ: Նախկինում այդպիսի հնարավորություններ չեն եղել, հիմա այդ հնարավորությունները կան, և այդ հնարավորությունները ոչ թե ուղղակի գոյություն ունեն, այլև երաշխավորված են»,- ասել է Փաշինյանը:
Լրագրողի այն դիտարկմանը, որ բիզնեսներն արդեն սովոր էին նախկին կարգավորումներին, Փաշինյանը պատասխանեց, որ հիմա միայն մեկ կարգավորում կա՝ օրենքը, որը միակն է բոլորի համար:
«Երբ ես դարձա վարչապետ, հավաքեցի գործարարներին ու ասացի՝ ընկերնե՛ր, այս պահից դուք այլևս չունեք կոռուպցիոն պարտավորվածություններ: Վե՛րջ, դրանով ամեն ինչ ասված է: Այսինքն՝ ոչ ոք ոչ ոքի պարտավոր չէ որևէ բան վճարել: Միակ պարտավորությունն օրենքով աշխատելն է ու հարկեր վճարելը»,- հարցազրույցի ժամանակ բացատրել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետի խոսքերով՝ եթե ամեն ինչ օրենքով է, ապա այլևս խնդիր չկա: Բայց հետագայում նրան փորձել են ինչ-որ նվերներ տալ, և ինքը թիկնապահներին հրահանգել է թույլ չտալ իր աշխատասենյակ բերել որևէ այլ բան, քան փաստաթղթերը, և մինչև հիմա այդ կանոնը խստությամբ պահպանվում է:
12:26 24.05.2025
Աշխատանքային այցով Հայաստան կժամանի Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր ՍիյարտոնՄայիսի 27-ին աշխատանքային այցով Հայաստանում կգտնվի Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն։ Նախարար Սիյարտոն «Երևանյան երկխոսություն» ֆորումի շրջանակներում կմասնակցի պանելային քննարկման: Ծրագրված է հանդիպում ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ: ...
12:17 24.05.2025
Արմեն Գրիգորյանը Մոսկվայում չի մասնակցի անվտանգության հարցերով միջազգային հանդիպմանը. ԱԽ գրասենյակը հայտնում է պատճառըՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը չի մասնակցի մայիսի 27-29-ը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացվելիք Անվտանգության հարցերով պատասխանատու բարձր ներկայացուցիչների 13-րդ միջազգային հանդիպմանը։ Այս մասին տեղեկացրին խորհրդի գրասենյակից` պատասպանելով «Արմենպրես»-ի հարցմանը։ «Մայիսի 28-ին, Հանրապետության տոնին նվիրված միջոցառումներին մասնակցելու պատճառով ՀՀ ԱԽ քարտուղարը չի մասնակցի Մոսկվայում կայանալիք հանդիպմանը»,- հայտնեցին ԱԽ գրասենյակից։ ...
12:05 24.05.2025
Տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել «Բայերի» հետՀոլանդացի հանրահայտ մարզիչ Էրիկ տեն Հագը համաձայնել է 2 տարվա պայմանագիր կնքել Լևերկուզենի «Բայերի» հետ։ Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 55-ամյա մասնագետը պատրաստակամություն էր հայտնել ընդունելու թիմի ղեկը գերմանական ակումբի ներկայացուցիչների հետ շփումներից հետո: Այժմ ակումբը պետք է վերջնական որոշում կայացնի, քանի որ ղեկավարները միաժամանակ բանակցություններ էին վարում […] ...
11:50 24.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...
11:42 24.05.2025
ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասըՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, […] ...