16:32 29.01.2019
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի ներկայացուցիչները Մհեր Եղիազարյանին սկսել են այցելել դեկտեմբերի 5-ից, այն նույն օրը, երբ Եղիազարյանը հացադուլ էր հայտարարել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՄԻՊ կանխարգելման ազգային մեխանիզմի իրականացման համակարգող, խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության պետ Գոհար Սիմոնյանը:
«Բոլոր այցերի ընթացքում ուսումնասիրվել են նրա պահման պայմանները, բժշկական բոլոր փաստաթղթերը, առանձնազրույցներ են տեղի ունեցել Մհեր Եղիազարյանի հետ: Լսվել են նրա բոլոր բարձրացրած խնդիրներն ու գանգատները: Դրանց մի մասը վերաբերել են իր նկատմամբ հարուցված քրեական գործին, որոշակի հարցեր բարձրացվել են՝ կապված պահման պայմանների հետ: Հարցերի մի մասը տեղում քննարկվել են քրեակատարողական հիմնարկի վարչակազմի հետ, հնարավոր է եղել տեղում լուծել, ինչպիսին էր, օրինակ, խցի ջեռուցման հարցը: Անմիջապես տեղում նրան ջեռուցիչ է տրամադրվել»,- ասաց ՄԻՊ աշխատակիցը:
Նրա խոսքերով՝ մնացած բոլոր հարցերի վերաբերյալ գրություններ են ուղարկվել քրեական հետապնդում իրականացնող մարմիններին և ՔԿՀ-ին:
«Մհեր Եղիազարյանն այցի ընթացքում նշել է, որ ունի սիրտ-անոթային համակարգի հետ կապված խնդիրներ, նա հաշմանդամություն ունեցող անձ է: Մենք կապի մեջ ենք եղել ինչպես փաստաբանի, այնպես էլ նրա որդու հետ, ով հենց այցի հաջորդ օրը ներկայացրել է հաշմանդամությունը հավաստող փաստաթղթեր: Դրանք կցվել և ներկայացվել են քրեական հետապնդման մարմնի մեր գրություններին»,- ասաց Սիմոնյանը:
11:50 24.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 24-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 432 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 438 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․77 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․87 դրամ: ...
11:42 24.05.2025
ՔԿ-ի շենքից առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակած անձինք ձերբակալվել են. հայտնաբերվել է հափշտակված 590 հազար դոլարի մեծ մասըՀՀ քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց ճանաչված առանձնապես խոշոր չափերի գումարի հափշտակության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում ՀՀ ՆԳՆ ոստիկանության, ՀՀ ազգային անվտանգության ծառայության և ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ ստորաբաժանումների կողմից համատեղ ձեռնարկված մեծածավալ օպերատիվ–հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել են տևական ժամանակ նախապատրաստված և մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը, խմբի անդամների ինքնությունները, նրանց դերաբաշխումները, […] ...
11:24 24.05.2025
Հայաստանի երկու բռնցքամարտիկ կմասնակցի Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված մրցաշարիՀայասատնի երկու բռնցքամարտիկներ` 58 կգ քաշային Ժիրայր Սարգսյանը և 65 կգ քաշային Նարեկ Հովհաննիսյանը կմասնակցեն Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 80-ամյակին նվիրված թիմային մրցաշարի, որը կայանալու է Պերմ քաղաքում։ Այս մասին հաղորդում է ՀԲՖ մամուլի ծառայությունը: Հայ բռնցքամարտիկներն ընդգրկված են «Ստալինգրադ» թիմում: Նրանք մրցավայր են մեկնել մարզիչ Արմեն Պապիկյանի գլխավորությամբ: ...
11:20 24.05.2025
Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դինԱյսօր՝ ժամը 10։40-ի սահմաններում, ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակիցները, Մարմարիկ գետում՝ Հրազդան ՋԷԿ-ի մոտակա կամրջի մոտ, հայտնաբերել են մայիսի 4-ից որոնվող երեխայի դին։ «Ցավակցում ենք փոքրիկի հարազատներին, համայնքի բնակիչներին, կիսում կորստյան ծանր վիշտը»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՆԳ նախարարի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։ ...
11:00 24.05.2025
ՃՏՊ Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկումՄայիսի 24-ին, ժամը 06:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Տերյան և Պուշկինի փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա արգելափակված քաղաքացի։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ բախվել են «Infiniti» և «Kia» մակնիշների ավտոմեքենաները․ վերջինս շրջվել է։ Փրկարարները […] ...
10:35 24.05.2025
ԱՄՆ-ն դադարեցնում է Սիրիայի դեմ պատժամիջոցներըԱՄՆ-ն ժամանակավորապես՝ 180 օրով դադարեցրել է Սիրիայի դեմ պատժամիջոցները՝ Դամասկոսին էլեկտրաէներգիա, ջուր և մարդասիրական օգնություն ապահովելու համար, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ « «Համաձայն նախագահի (ԱՄՆ Դոնալդ Թրամփի – խմբ.)՝ Սիրիայում պատժամիջոցները մեղմելու պարտավորության, ես հրապարակել եմ պարտադիր պատժամիջոցներից 180-օրյա ազատման հրամանագիր։ Այս ազատումները կօգնեն ապահովել էլեկտրաէներգիա, էլեկտրաէներգիա, ջուր և սանիտարական պայմաններ, ինչպես նաև […] ...