Արցախի շուրջ մթնոլորտը հանգիստ է և կանխատեսելի, կարելի է վարել բովանդակային բանակցություններ․ Կարասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.83
  • RUBLE
    4.90
  • 446.97
WEATHER
+22.09 oC

Արցախի շուրջ մթնոլորտը հանգիստ է և կանխատեսելի, կարելի է վարել բովանդակային բանակցություններ․ Կարասին

14:22 30.01.2019

Երևանում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալը։ Այսօր նա մասնակցել է Հայ-ռուսական համալսարանի բակում Գրիբոյեդովի կիսանդրու բացմանը, իսկ մինչ այդ՝ երեկ, մի քանի ժամանոց հանդիպում է ունեցել Հայաստանի արտգործնախարարի հետ ու քննարկել երկկողմ օրակարգի բոլոր հարցերը։ Կողմերն անդրադարձել են նաև Արցախյան հիմնախնդրին։

«Մենք, բնականաբար, անդրադարձել ենք Լեռնային Ղարաբաղի թեմային, ողջունել ենք Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարների հանդիպումները և ցանկություն ենք հայտնել, որ այդ հանդիպումները շարունակվեն։ Դրա վրա աշխատում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների եռյակը։ Իսկ առջևում նոր հանդիպումներ են, և որքան հասկանում եմ՝ այդ հանդիպումները կայանալու են տարբեր մակարդակներում՝ և՛ արտգործնախարարների մակարդակում, և՛ երկրների ղեկավարների մակարդակում։ Այդ հանդիպումները պետք է լավ նախապատրաստված լինեն, որպեսզի լինեն բովանդակային ու առաջ շարժվելու համար իրական արդյունքների հանգեցնեն»,- լրագրողների հարցերին պատասխանելիս այսօր ասաց Կարասինը։

Նրա խոսքերով՝ հիմա խիստ կարևոր է, որ հակամարտության շուրջ միջազգային մթնոլորտը լինի հանգիստ ու կանխատեսելի, ու իրենք գոհունակությամբ արձանագրում են, որ վերջին ամիսներին այս մթնոլորտին բնորոշ են դարձել հանգստությունը և հարաբերական կանխատեսելիությունը։ Այս իմաստով միջազգային հանրությունն ունի կոնսենսուս։

«Առանց բացառության բոլոր պետությունները և հիմնականում համանախագահող եռյակի պետությունները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները ու եվրոպական պետությունները միակարծիք են, որ կտրականապես պետք է բացառվեն ուժային լուծման սցենարները։ Իսկ բանակցություններ վարել, համաձայնության հասնել քայլերի հաջորդականության վերաբերյալ, և այն, թե ինչին է դա հասցնելու Հայաստանի, Ադրբեջանի ու Լեռնային Ղարաբաղի համար, այս թեմատիկան բավական արդիական է։ Բայց դա պետք է քննարկել հանգիստ, փոխադարձ հարգանքի պայմաններում»,- ասաց Կարասինը։

Հարցին, թե հնարավո՞ր է այս տարի կտրուկ առաջընթաց լինի բանակցային գործընթացում, Կարասինը պատասխանեց, որ բոլորը կուզենային, որ այս հարցի լուծումը շատ արագ լիներ, բայց պետք է լինել իրատես ու հիմնվել առողջ բանականության ու բանակցությունների վրա, որոնք առաջին հերթին վերաբերում են Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին՝ միջազգային հանրության և առաջին հերթին համանախագահողների եռյակի օգնությամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

23:59 21.07.2025

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղություն

Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

23:55 21.07.2025

2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ

2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

23:52 21.07.2025

Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը

Հուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

23:49 21.07.2025

Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգի

Նորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

23:44 21.07.2025

«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել

«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

23:39 21.07.2025

Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմաց

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...

BACK_TO_TOP