Այս տարի սեյսմիկ վատ վիճակում գտնվող 6 դպրոցի խնդիր կլուծվի. վարչապետը կոչ արեց արագացնել տեմպերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+25.09 oC

Այս տարի սեյսմիկ վատ վիճակում գտնվող 6 դպրոցի խնդիր կլուծվի. վարչապետը կոչ արեց արագացնել տեմպերը

12:49 06.02.2019

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը փետրվարի 6-ին ՀՀ կառավարության նիստում ներկայացրեց «Անհատույց սեփականության իրավունքով գույք հանձնելու և քանդման (ապամոնտաժման) աշխատանքներ կազմակերպելու մասին» նախագիծը: Պապիկյանը նշեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է ՀՀ կառավարության և Ասիական զարգացման բանկի միջև իրականացվող սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում նոր դպրոցական շենքերի կառուցման համար ներկայում առկա շենք-շինությունների քանդման գործընթացը ՀՀ օրենսդրությամբ իրականացնելու անհրաժեշտությամբ:

Ծրագրով նախատեսված է, որ կառուցվող և վերակառուցվող դպրոցները սեյսմակայուն են լինելու առնվազն 9 բալ երկրաշարժի դեպքում, նախագծերն անցնում են նաև միջազգային փորձաքննություն: Պապիկյանն ասաց, որ նախատեսվում է ամբողջովին քանդել Ղևոնդ Ալիշանի անվան թիվ 95 միջնակարգ և թիվ 116 հիմնական դպրոցները, միայն ճակատային մասը պահպանելով մասնակի քանդել հետևյալ 4 դպրոցների շենք-շինությունները` Մուրացանի անվան թիվ 18 հիմնական, Կարապենցի անվան թիվ 6 հիմնական, Հերացու ավագ դպրոցները և Կոջոյանի անվան թիվ 15 կրթահամալիրը:

«Ուզում եմ հիշեցնել նաև, որ նախորդ տարվա դեկտեմբերի 13-ի որոշմամբ մենք սեյսմիկ վատ վիճակում գտնվող, առավել խոցելի 46 դպրոցների ցանկը հաստատեցինք, 2017 թ. հունիսի 13-ին հաստատվել էին ևս 20 նմանատիպ ծրագրեր, հենց դրանց իրականացման շրջանակներում էլ վերոնշյալ դպրոցների քանդման անհրաժեշտություն կա, որից հետո կսկսվեն շինարարական աշխատանքները: Ներկայում շինարարություն է իրականացվում Վանաձորի թիվ 5 հիմնական, Երևանի թիվ 135 և 153 հիմնական դպրոցներում, Կապանի թիվ 7, Նոր Խարբերդի թիվ 1 միջնակարգ, Գավառի թիվ 2 միջնակարգ դպրոցներում»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց` քանի՞ դպրոցի շինարարություն կարող են իրականացնել այս տարի, ի պատասխան՝ Պապիկյանը նշեց, որ հստակ կարող է ասել`այս տարի այս նախագծով անցնող 6 դպրոցների շինարարությունը կսկսվի: Վարչապետն ասաց, որ ակնհայտորեն տեմպը մեծացնելու խնդիր ունեն, պետք է ինտենսիվ աշխատեն դոնոր ընկերությունների հետ, ԵՄ հետ համագործակցության ճանապարհային քարտեզում էլ փորձեն ներառել այս ծրագրերը:

«Այնուամենայնիվ, հիմա մենք վարկային ծրագիր ունենք 80 մլն դոլարի, այն մոտ 46-ից քանիսի՞ համար է բավարար: Համենայնդեպս, ոչ բոլորին է բավարար»,- նկատեց նա:

Վարչապետին զեկուցեցին, որ այս ծրագրի իրականացման համար 80 մլն դոլար Ասիական զարգացման բանկի կողմից է տրամադրվում, 20 մլն դոլար` Կառավարության, և այդ գումարը պիտի որ բավարար լինի: Փաշինյանին նաև տեղեկացրին, որ ծրագիրը պետք է ավարտվեր 2021 թ,. հիմա երկարացվում է ևս 2 տարով. 6 դպրոց շինարարության ընթացքում է, նախագծվում է ևս 6-ը, պետք է սկսվի շինարարությունը, աստիճանաբար պետք է սկսվեն նաև մյուս դպրոցների նախագծերը և շինարարությունը:

«Եթե գումարն ունենք, դպրոցներն ունենք, ինչի՞ ենք էսպիսի տեմպով առաջ գնում»,- հարցրեց նա:

Պապիկյանը տեղեկացրեց, որ համաֆինանսավորման խնդիր են ունեցել նաև, 18,5 մլն համաֆինանսավորման խնդիր կա Կառավարության կողմից. նախորդ տարի տարվա առաջին մասում համաֆինանսավորումը դանդաղել է, իսկ հիմա գոնե 6+6-ի չափամասում խնդիր չկա:

«Փողը կա, դպրոցը կա, ո՞ւմ ենք սպասում, համաֆինանսավորման խնդի՞րն է: Այս տեմպով որ գնանք, 6 ամսից ևս 6-ի մասին կխոսե՞նք: Ինչո՞ւ ամեն շաբաթ մեկ դպրոցի հարց չենք լուծում կամ 3-4, ինչո՞ւ չենք գնում առաջ բոլորի ուղղությամբ, եթե համաֆինանսավորման խնդիրն է, պետք է աղբյուրներ գտնել, գնալ առաջ, արդեն քանի տարի է՝ այդ գումարը կա, վարկային միջոցները վերցված են, պետք է արագ և արդյունավետ օգտագործել, հետևաբար այս 46 դպրոցների հարցը մենք լուծում ենք»,- ասաց Փաշինյանը:

Նա նաև ընդգծեց, որ որակի վերահսկողությունը պետք է լուրջ լինի: Վարչապետն ասաց, որ վերանորոգվող դպրոցները մտնելիս տպավորություն է, թե դպրոցների ճակատային մասում գրված է «պետական շինարարություն», շարժվել են տրամաբանությամբ՝ «հա դե, դպրոց է, էլի, մեկ է երեխեքը քանդելու են», սակայն այլ է «սեփական շինարարության» դեպքում, դպրոցի ամեն անկյուն մանրակրկիտ ուշադրության է արժանացել:

«Դուք սարքեք, թող երեխեքը քանդեն, ոչ թե դուք քանդեք, երեխեքը քանդելու բան չունենան արդեն»,- ասաց նա:

ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանն արձագանքեց, թե փորձը ցույց է տալիս, որ երբ դպրոցը լավ սարքած է, երեխաները չեն քանդում:

«Դուք՝ որպես ԿԳ նախարար, Ձեր բարձրության վրա մնացիք, երեխաներին պաշտպանեցիք քանդարարության մեղադրանքից»,- նրան դիմեց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

16:55 05.07.2025

Արման Մուսիկյանը և Նարեկ Նիկողոսյանը կշարունակեն պայքարը բրոնզե մեդալի համար․ Մ20 ԵԱ

Իտալիայի Կաորլե քաղաքում մեկնարկած ազատ ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության առաջին մրցումային օրը գորգ դուրս եկած Հայաստանի 5 ներկայացուցիչներից երկուսը կշարունակեն պայքարը: Արման Մուսիկյանը (65 կգ) և Նարեկ Նիկողոսյանը (79 կգ) պարտվել են քառորդ եզրափակչում, իսկ նրանց հաղթած ըմբիշները հասել են եզրափակիչ։ Հայաստանի 2 ներկայացուցիչները այսօր սփոփիչ գոտեմարտեր կանցկացնեն: Սաշա Պետրոսյանը (57 կգ), […] ...

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

16:42 05.07.2025

Պետություն-եկեղեցի, ո՞վ ո՞ւմ գործերին է միջամտում. Հեռանկար բանավեճ

Նիկոլ Փաշինյանը շարունակում է պահանջներ ներկայացնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին: Ինչպե՞ս պետք է այս ամենը գնահատվի: Պետության անօրինական միջամտություն եկեղեցու գործերի՞ն, թե՞ հայ քրիստոնեայի հիմնավոր մտահոգություն հոգևորականների բարոյական վարքագծի կապակցությամբ: Արդյո՞ք Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրաժարականի պահանջը օրինական ու տեղին է: Ի՞նչ կապ ունեն ձերբակալված եպիսկոպոսները հեղաշրջման ենթադրյալ փորձի հետ: Գործարար Սամվել Կարապետյանի հետապնդումը ունի՞ քաղաքական […] ...

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

16:27 05.07.2025

Ստամբուլում երկրաշարժ է տեղի ունեցել

Ստամբուլում 4.2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հաղորդում է Türkiye թերթը։ «Ստամբուլում տեղի է ունեցել 4.2 մագնիտուդով երկրաշարժ», – գրում է հրատարակությունը։ Թուրքիայի աղետների կառավարման վարչության տվյալներով՝ երկրաշարժի ուժգնությունը կազմել է 3.8 մագնիտուդ։ Հնարավոր վնասների մասին տեղեկություններ չեն հաղորդվում: ...

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժած

16:12 05.07.2025

Ողբերգական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում. կամ 1 զոհ, 4 տուժած

Այսօր՝ հուլիսի 5-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 13:45-ի սահմաններում «Dodge Caliber» մակնիշի ավտոմեքենան Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 33 կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին, մի քանի պտույտ շրջվել ու հայտնվել ճանապարհի մեջտեղում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 […] ...

Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար

15:56 05.07.2025

Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար

Փարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

15:40 05.07.2025

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...

BACK_TO_TOP