Իսկ դուք կո՞ղմ եք «Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագծի ընդունմանը. կարող եք քվեարկել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+21.09 oC

Իսկ դուք կո՞ղմ եք «Ծխախոտի դեմ պայքարի մասին» նախագծի ընդունմանը. կարող եք քվեարկել

13:26 06.02.2019

ՀՀ առողջապահության նախարարության մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանը  SHANTNEWS.am-ի հետ զրույցում նշել է, որ «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» նախագիծն արդեն ուղարկվել է կառավարություն և հավանաբար մեկ ամսից այն կսկսվի քննարկվել կառավարությունում:

SHANTNEWS.am-ը տվյալներ է ստացել Առողջապահության ազգային ինստիտուտից, համաձայն որի՝ 2016 թ-ի սեպտեմբեր-դեկտեմբեր ժամանակահատվածում ՀՀ-ում 18-69 տարեկան անձանց շրջանում ծխախոտ օգտագործող է համարվել տղամարդկանց 51,7 %-ը, որից 49,9 %-ը ծխել է ամեն օր, իսկ կանանց մոտ ցուցանիշը կազմել է 1,8 %, որից 1,6 %-ը ծխել է ամեն օր:

Նախագծի համաձայն՝ արգելվում է.

1) ծխախոտային արտադրատեսակի մանրածախ վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը բաց տուփով կամ մեկ սպառողական փաթեթում քսան հատ սիգարետից ավելի կամ պակաս լինելու դեպքում,

2) սիգարետի հատով վաճառքը կամ հատով իրացումը որևէ այլ եղանակով,

3) միևնույն սպառողական փաթեթում ծխախոտային արտադրատեսակի վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը ծխախոտային արտադրանք չհանդիսացող ապրանքների հետ:

Արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտի փոխարինիչների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը՝

1) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների տարածքներում,

2) նախադպրոցական, հանրակրթական, ներառյալ 100 մետր շառավղով դրանց հարող տարածքներում, արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական, բարձրագույն և հետբուհական ուսումնական հաստատությունների տարածքներում,

3) մանկապատանեկան կազմակերպությունների տարածքներում,

4) բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններում,

5) թատերահամերգային, թանգարանային, գրադարանային, կինոթատրոնների և ժամանցային կենտրոնների տարածքներում,

6) մարզական դահլիճների, համալիրների և մարզադաշտերի տարածքներում,

7) հանրային սննդի օբյեկտներում  (ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներ),

8) պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների տարածքներում,

9) բնության հատուկ պահպանվող տարածքներում,

10) պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, պետական և տեղական ինքնակառավարման, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմին չհանդիսացող պետական կամ համայնքի հիմնարկներ պետական առևտրային և ոչ առևտրային իրավաբանական անձանց  գործունեության տարածքներում,

11) տրանսպորտում (ավտոմոբիլային, երկաթուղային, օդային, ջրային, վերգետնյա էլեկտրական, մետրոպոլիտեն),

12) օդանավակայաններում (բացառությամբ անմաքս առևտրի խանութների), ճոպանուղիների տարածքներում, երկաթուղու և մետրոպոլիտենի կայարաններում, ավտոկայարաններում, ավտոկայաններում:

Իսկ դուք կո՞ղմ եք այս նախագծի ընդունմանը, կարող եք արտահայտել Ձեր կարծիքը  SHANTNEWS.am-ի հարցման մեջ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP