Կառավարության թվերով սակավ ծրագիրն ու տնտեսական հեղափոխության հեռանկարը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 08 2025
  • $
    383.59
  • RUBLE
    4.80
  • 446.35
WEATHER
+28.09 oC

Կառավարության թվերով սակավ ծրագիրն ու տնտեսական հեղափոխության հեռանկարը

22:04 06.02.2019

Ինչ չափ ու տեսք կունենա կառավարության լրամշակած ծրագրի նախագիծը պարզ կլինի երկու օրից, երբ այն ներկայացվի խորհրդարան:  Ամեն դեպքում, փոփոխությունները կլինեն կոսմետիկ, քանի որ նախագծի գաղափարական հիմքը «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ծրագիրն է,  որը 2018 թվականի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ստացել է ընտրողների բացարձակ մեծամասնության վստահության քվեն: Բովանդակությամբ ծրագիրը որոշակի  նմանություններ ունի Նիկոլ Փաշինյանի նախորդ՝  2018-ի մայիսին ձևավորված  կառավարության ծրագրի հետ, ինչը թերևս տրամաբանական է ու օրինաչափ:

Ճիշտ է, այս ծրագիրը գրեթե երկու անգամ մեծ է ծավալով՝  նախկինը 33 էջ էր, այս մեկը՝ շուրջ 70, բայց թվերով, տոկոսներով, ժամկետներով  այս մեկն էլ հարուստ չէ: Ընդամենը մի քանի թվային բնորոշիչ: Օրինակ՝ որ ծրագրային ժամանակահատվածի ավարտին, այսինքն՝ 5 տարի հետո, ապրանքների և ծառայությունների արտահանումը ՀՆԱ-ի նկատմամբ պետք է հասնի 43-45 տոկոսի, իսկ հիմնական միջոցների տարեկան համախառն կուտակումը՝ 23-25 տոկոսի:

Մինչև 2022 թվականը ներքին սպառման կառուցվածքում արևային կայանների կշիռը հասցվելու է առնվազն 10 տոկոսի, աշխատանքներ են տարվելու 2 ջրամբարների և ոռոգման համակարգերի կառուցման ուղղությամբ:

Մինչև 2023 թվականը ամբողջական անցում է կատարվելու ներառական կրթությանը, նաև մինչև նույն՝ 2023  թվականը, կառավարությունը  չի խոստանում, բայց նպատակադրված է  վերացնել ծայրահեղ աղքատությունը:

Թվերի մասով ևս մեկ երկու տվյալ ու, ըստ էության, վերջ:

Իհարկե, թվերի առատությամբ չի որոշվում ծրագրի  արդյունավետությունը և իրագործելիության հավանականությունը: Գուցե ճիշտ հակառակը՝ թվերն ինչքան շատ են, այնքան դժվար է լինում դրանց տակից դուրս գալը:  Համենայնդեպս, նախորդ կառավարությունների ու կառավարությունների ծրագրերի փորձից է դա հայտնի, երբ  բարեփոխումների մասին թվային խոստումները մնում էին ընդամենը վիճակագրություն թղթի վրա:
Ի դեպ, նախորդների ծրագրերից  ամենամեծը եղել է Կարեն  Կարապետյանի կառավարության 2017-2022 թվականների ծրագիրը, որը 122 էջ էր և բաղկացած էր շուրջ 25 000 բառից: Իսկ ամենակարճն ու լակոնիկը եղել է Անդրանիկ Մարգարյանի կառավարության 2000-2003 թվականների ծրագիրը՝  մոտ 5000 բառ և 27 էջ:

Այս համեմատություններից բացի՝ տարբեր տարիների  ծրագրերի իրականացման և արդյունքների մասով համեմատելու շատ բան չկա, առավելևս թվերի առումով: Առաջիկայում դա կանեն տարբեր քաղաքական ուժեր, քաղաքագետներ ու տնտեսագետներ:

Դրա փոխարեն՝ ծրագրի էկզոտիկ բնութագրիչներից խոսենք: Օրինակ՝ կառավարությունը մեծ ուշադրություն է դարձնելու զբոսաշրջային մեծ ներուժ ունեցող այնպիսի ենթաճյուղերին, ինչպիսիք են էկոտուրիզմը, էքստրիմ տուրիզմն ու գաստրոտուրիզմը:  Ասենք՝ զիփլայնով թռիչքից հետո, խաշ-խորոված ու թթի օղի: Հայաստանում առկա է զբոսաշրջության զարգացման զգալի ներուժ և հեռանկար։  Միայն թե տուրիզմի զարգացման նախորդ բոլոր ծրագրերը այս փաստերը ֆիքսելուց այն կողմ դեռ չեն անցել:
Իսկ ընդհանուր առմամբ, առաջիկա հինգ տարիներին կառավարության գործունեությունը միտված է լինելու  Հայաստանի Հանրապետությունում  բարձր տեխնոլոգիական, արդյունաբերական չափանիշներին համապատասխանող և արտահանմանը միտված մրցունակ ու ներառական տնտեսության կառուցմանը:

Սակավաթիվ և ամենակարևոր միտքը, որ գրված է կառավարության ծրագրի վերջում և թույլ է տալիս այն, համենայնդեպս, գործող իշխանությունների տեսանկյունից բնորոշել որպես հեղափոխական:

Կառավարությունը վճռական է՝  խորհրդարանական ուժերի,  քաղաքացիական հասարակության, հանրության հետ համագործակցության և երկխոսության միջոցով Հայաստանի Հանրապետությունում իրականացնել տնտեսական հեղափոխություն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

22:44 10.08.2025

Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կան

Թուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

22:30 10.08.2025

Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումը

Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

22:24 10.08.2025

Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքով

Թուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...

Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

22:21 10.08.2025

Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասին

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը այնքան դրամատիկ չէ, որքան ներկայացվում է լրատվամիջոցներում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում հաշվի են առնվել Իսլամական Հանրապետության հիմնական պահանջները, որոնք կապված են երթուղու հետ: «Վաղը կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կկապվի ինձ հետ, իսկ երեքշաբթի օրը Թեհրան կժամանի Հայաստանի […] ...

Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհը

22:00 10.08.2025

Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհը

Օգոստոսի 10-ին, ժամը 15։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ […] ...

Հրդեհ Բերդավան գյուղում

21:41 10.08.2025

Հրդեհ Բերդավան գյուղում

Օգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...

BACK_TO_TOP