17:34 07.02.2019
Բելառուսի Անվտանգության խորհրդի պետքարտուղար, ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնին հավակնող Ստանիսլավ Զասը մեկնաբանել է այդ պաշտոնին իր նշանակման շուրջ ծավալվող վերջին իրադարձությունները: Մինսկում լրագրողների հետ հանդիպմանը Զասը նշել է, որ գործընթացը դեռ տեղից չի շարժվում:
«ՀՀ վարչապետի հետ հանդիպումը դեռ չի կայացել: Ես նրան առաջարկել եմ հանդիպել հայկական կողմին հարմար ցանկացած պահի: Դեռ պատասխան չենք ստացել: ՀԱՊԿ մնացած անդամ-պետությունները Բելառուսի թեկնածուին իրենց աջակցությունն են հայտնել»,- ասել է նա:
Զասը նաև հավելել է, որ ՀԱՊԿ կանոնադրությունը նաև սահմանափակ կազմով որոշումներ կայացնելու հնարավորություն է տալիս: Սակայն ինչպես նշում է Զասը, այս դեպքում այդ մեթոդն անընդունելի է, և ռազմաքաղաքական դաշինքի նորմալ աշխատանքի համար կոնսենսուսի վրա հիմնված որոշում է անհրաժեշտ:
15:57 14.08.2025
Հետիոտնի կողմից չնախատեսված հատվածով փողոցը հատելու տուգանքը կրկնապատկվել է․ փոփոխություն օրենսգրքումՀաշվի առնելով քաղաքացիների առաջարկները՝ ՆԳ նախարարության նախաձեռնությամբ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում կատարվել է փոփոխություն, համաձայն որի՝ օգոստոսի 2-ից այն հետիոտները, որոնք կխախտեն երթևեկելի մասը հատելու կարգը՝ այսինքն փողոցը կանցնեն չնախատեսված հատվածով, կենթարկվեն առավել խիստ պատասխանատվության։ Եթե նախկինում նման խախտման համար նախատեսված էր վարչական պատասխանատվություն նվազագույն աշխատավարձի հնգապատիկի, այսինքն՝ հինգ հազար դրամի չափով, ապա այժմ […] ...
15:54 14.08.2025
710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակումՀՀ կառավարության օգոստոսի 14-ի նիստի որոշմամբ շուրջ 710 նորահայտ հուշարձան ընդգրկվել է ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում։ Պետական ցուցակներում ընգրկված նորահայտ հուշարձանները սահմանված կարգով քննարկվել են նախարարության փորձագիտական հանձնաժողովում և արժևորվել են պատմամշակութային տեսանկյունից, միաժամանակ, համապատասխանում են ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 14-ի N 2196-Ն որոշմամբ հաստատված «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների […] ...
15:50 14.08.2025
Թրամփը կտեղեկացնի Եվրահանձնաժողովին Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին կտեղեկացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների արդյունքների մասին, ամենայն հավանականությամբ՝ հեռախոսազրույցի ժամանակ, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի խոսնակ Արիանա Պոդեստան։ «Եվրահանձնաժողովի ղեկավարը հետևում է Եվրոպայի համար կարևոր բոլոր թեմաներին, և, իհարկե, սա ( ԱՄՆ-ի և Ռուսաստանի առաջնորդների միջև բանակցությունները ) ակնհայտ հարց […] ...
15:48 14.08.2025
Եվրահանձնաժողովը հայտարարել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ ընդունելու մտադրության մասինԵվրամիությունն արդեն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 19-րդ փաթեթի վրա և ակնկալում է այն ընդունել սեպտեմբերին, Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Եվրահանձնաժողովի պաշտոնական ներկայացուցիչ Արիանա Պոդեստան։ «Մենք արդեն ընդունել ենք պատժամիջոցների տասնութ փաթեթ և աշխատում ենք 19-րդի վրա։ Հուսով եմ՝ կկարողանանք այն ընդունել հաջորդ ամիս», – ասել է նա։ Եվրահանձնաժողովի խոսնակի խոսքով ՝ Բրյուսելը […] ...
15:42 14.08.2025
Պուտինը բարձր է գնահատել Թրամփի ջանքերը Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու հարցումԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը եռանդուն ջանքեր է գործադրում Ուկրաինայում մարտական գործողությունները դադարեցնելու համար, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Ինչպես բոլորը գիտեն, ( Թրամփի վարչակազմը – խմբ.) իմ կարծիքով բավականին մեծ և անկեղծ ջանքեր է գործադրում ռազմական գործողությունները դադարեցնելու, ճգնաժամը դադարեցնելու և այս հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերին հետաքրքրող համաձայնությունների հասնելու համար։Դա նրա համար […] ...
15:38 14.08.2025
Կարդիականացվի մթնոլորտային օդի որակի պահպանման պետական քաղաքականությունըԳործադիրը հաստատել է մթնոլորտային օդի որակի գնահատման չափանիշների, աղտոտվածության չափման մեթոդների և ստանդարտացված չափման մեթոդների, ինչպես նաև աղտոտվածության չափման կայանների տեղադիրքերի և քանակների միասնական չափանիշները հաստատելու վերաբերյալ կարգը: Կառավարության որոշման համար հիմք են հանդիսացել Վարչապետի 2023 թվականի մարտի 27-ի «Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու […] ...