Վարչապետի մամուլի քարտուղարի պարտավորությունները ստանձնել եմ մեծ հաճույքով. Վլադիմիր Կարապետյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+26.09 oC

Վարչապետի մամուլի քարտուղարի պարտավորությունները ստանձնել եմ մեծ հաճույքով. Վլադիմիր Կարապետյան

19:30 14.02.2019

Վարչապետի մամուլի քարտուղարի պարտավորությունները ստանձնելու առաջարկությունն անսպասելի էր, բայց այն ընդունել եմ մեծ հաճույքով: Այս մասին «Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդման ընթացքում ասել է Վլադիմիր Կարապետյանը՝ հավելելով, որ ինքն իր հետագա գործունեությունը տեսնում էր դիվանագիտական ոլորտում:

«Միևնույն ժամանակ, մեծ հաճույքով եմ ընդունել այդ առաջարկությունը, մեծ պատասխանատվությամբ: Կարծում եմ՝ կատարելու եմ նաև այն պահանջվող մակարդակի և չեմ մտածում, որ սահմանափակելու է իմ ազատությունը՝ կարծիք արտահայտելու»,- ասել է վարչապետի մամուլի քարտուղարը:

Նա նաև խոսել է նաև վարչապետի մամուլի քարտուղարի իր պարտականությունների մասին՝ շեշտելով, որ այն իրականացվում է ոլորտի պրոֆեսիոնալների հետ համատեղ:

Մանրամասները` տեսանյութում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

14:55 03.07.2025

Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին

«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […] ...

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

14:46 03.07.2025

Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է

Հուլիսի 3-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը

14:38 03.07.2025

ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծը

Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը բավականին երկար քննարկում է տեղի ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կառավարության եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է երկու նոր օրենքների նախագծերով: «Սնանկության մասին» օրենքում […] ...

Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն

14:34 03.07.2025

Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն

Կիսելով Շանհայի համագործակցության կազմակերպության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ տարածքային ամբողջականությունը, ուժի չկիրառումը և սահմանների անձեռնմխելիությունը՝ Հայաստանի Հանրապետությունը հայտնել է ՇՀԿ անդամ դառնալու ցանկություն: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ ...

Ալկարասի երկրորդ հաղթանակը․ «Ուիմբլդոն»

14:33 03.07.2025

Ալկարասի երկրորդ հաղթանակը․ «Ուիմբլդոն»

«Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» տղամարդկանց մենախաղի նախորդ երկու տարիների չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասը դուրս է եկել երրորդ փուլ։ Իսպանացին երկրորդ փուլում 6-1, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 733-րդ ռակետ Օլիվեր Թարվեթին (Մեծ Բրիտանիա)։ ...

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

14:26 03.07.2025

Կապահովվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունը

Անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ պայմանավորված՝ Կառավարությունն ընդունել է որոշում: Ըստ այդմ՝ նախատեսվում է անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին աջակցության՝ ամսական 300.000 դրամ, տրամադրման ժամկետը երկարաձգել մինչև 2025թ. հուլիս ամիսը ներառյալ: Ըստ հիմնավորման՝ հունիսի 17-ի դրությամբ կա անհայտ բացակայող ճանաչելու մասին դատական ակտ չունեցող թվով 21 անհայտ կորած համարվող զինծառայող: ...

BACK_TO_TOP