Նախորդ ընտրություններում կարևորագույն մշակույթ ձևավորվեց. Տիգրան Մուկուչյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 07 2025
  • $
    384.51
  • RUBLE
    4.89
  • 452.41
WEATHER
+25.09 oC

Նախորդ ընտրություններում կարևորագույն մշակույթ ձևավորվեց. Տիգրան Մուկուչյան

12:15 15.02.2019

Խորհրդարանում այսօր լրագրողները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին հիշեցրել են նրա այն խոսքերի մասին, որ 2018 թվականի դեկտեմբերի խորհրդարանական ընտրությունները բացառիկ էին նրանով, որ արդյունքների հրապարակումից հետո որևէ քաղաքական ուժի կողմից չեն վիճարկվել: Ի՞նչ արդյունք էր դա, հարցրել է լրագրողներից մեկը:

«Ես չէի փորձի նախորդ տարիների հետ կապված նորից գնահատականներ հնչեցնել, որովհետև այդ գնահատականներն առավել քան մենք հնչեցրել ենք: Մենք ունեցել ենք իրավիճակներ, դեպքեր, երբ անգամ սահմանադրական վիճարկման փուլում ոչ միշտ է, որ եղել է պատշաճ ապացուցողական բազա: Մեզ մոտ մի տեսակ ընդհանուր ընդունված, կարծես թե տրամադրության նաև արտահայտման ձև էր դարձել սահմանադրական կարգով ընտրական գործընթացի վիճարկումը, կարծես թե դարձել է ընդհանուր մշակույթի մի բաղկացուցիչ», – ասել է Տիգրան Մուկուչյանը:

Ըստ Մուկուչյանի՝ այն, որ վերջին անգամ սահմանադրական կարգով, ինչու չէ նաև ընտրական հանձնաժողովներում արդյունքների վիճարկում չի եղել, խոսում է այն մասին, որ ընտրական գործընթացի նկատմամբ վստահությունը բարձրացել է, կա գործընթացի առավելագույն թափանցիկություն.

«Երբ ընտրական գործընթացը, հատկապես արդյունքները խնդիր չեն հարուցում քաղաքական ուժերի մոտ, նրանք ընդունում են այդ արդյունքները, սա հանգեցնում է սահմանադրական կարգով վիճարկումներ չունենալուն, ինչը կարևորագույն մշակույթ է, որ ձևավորվեց այս ընտրություններում», – հավելել է Տիգրան Մուկուչյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

13:51 03.07.2025

Երևանում կասեցվել է կրթական կենտրոնի խոհանոցի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի արագ արձագանքման բաժնի տեսուչները ստուգում են իրականացրել «Ա․ԳԻՏ» ՍՊԸ-ին պատկանող կրթական կենտրոնի խոհանոցում (ք․ Երևան, Ավետ Ավետիսյան)։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ – խոհանոցի առաստաղները, պատուհանները, դռները չեն ունեցել հարթ մակերես, պատրաստված չեն եղել հեշտությամբ մաքրվող, չներծծող, լվացվող […] ...

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

13:43 03.07.2025

Մեկնարկել է սփյուռքի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը` «Գիտելիքի կամուրջ» խորագրի ներքո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն իրականացնում է սփյուռքում գործող հայկական ուսումնական հաստատություններում դասավանդող ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը, որին այս տարի մասնակցում է 62 ուսուցիչ 10 երկրից: Ծրագրի մեկնարկի միջոցառմանը ներկա են եղել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Վերապատրաստման դասընթացներն այս տարի իրականացվում են Եղիշե Չարենցի անվան թիվ 67 […] ...

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

13:35 03.07.2025

Պետդեպարտամենտը հիշեցրել է, որ Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությունը միայն մասամբ է սահմանափակվել

Պենտագոնի որոշումը՝ կասեցնել մի շարք տեսակի զենքերի փոխանցումը Ուկրաինային, չի նշանակում, որ Վաշինգտոնը ամբողջությամբ դադարեցրել է Կիևին տրամադրվող ռազմական աջակցությունը, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Մենք չենք խոսում որևէ ռազմական օգնության փոխանցումը դադարեցնելու մասին։ Այս օգնության միայն մեկ կողմն է կասեցվել», – նշել է նա։ Միացյալ Նահանգները հետաձգել է Ուկրաինային մի […] ...

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

13:27 03.07.2025

Մարզիչ-մանկավարժների վերապատրաստման նոր ծրագիր՝ միջազգային չափանիշներին համահունչ

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների վերապատրաստման ծրագիրը, որը ներկայացրել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը: Ծրագրի նպատակն է պետական հոգածության ներքո ապահովել մանկապատանեկան մարզադպրոցների մարզիչ-մանկավարժների պրակտիկ փորձի շարունակականությունը՝ ապահովելով միջազգային սպորտի չափանիշներին համընթաց զարգացում, որը խթան կհանդիսանա նորարարական համակարգերին արագ ինտեգրմանը։ Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ նախատեսված է ոլորտում մասնագիտական կարողությունների զարգացման մեխանիզմներ ներդնել, […] ...

Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

13:20 03.07.2025

Փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում

Իրականացվել են լայնածավալ փոփոխություններ՝ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում։ Ըստ այդմ` Ընդլայնվել է 4 մլն դրամ սահմանաչափով բնակավայրերի ցանկը, որում ներառված են 57 համայնքների 611 բնակավայրեր՝ նախկին 452-ի փոխարեն։ Ծրագրի 2-րդ և 3-րդ փուլերը մեկնարկել են միաժամանակ՝ 2025 թվականի հուլիսի 1-ից, այսինքն՝ ծրագիրը բաց է բոլոր թիրախային խմբերի համար՝ անկախ ընտանիքի […] ...

Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա, հետո կրկին կնվազի

13:11 03.07.2025

Օդի ջերմաստիճանը վաղը կբարձրանա, հետո կրկին կնվազի

Երևանում հուլիսի 3-ի երեկոյան ժամերին, հուլիսի 4-5-ին գիշերը և երեկոյան սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Հուլիսի 6-8-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-21մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18 մ/վ։ ​ Մարզերում հուլիսի 3-ին ցերեկը, 4-6-ին գիշերը և կեսօրից հետո, 7-8-ին կեսօրից հետո, առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...

BACK_TO_TOP