12:53 15.02.2019
SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովն արտահերթ նիստ է հրավիրել: Օրակարգում ընդամենը մեկ հարց է՝ «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին» Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ հաղորդումը: Հիմնական զեկուցողը ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն էր, իսկ նիստը վարել է հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:
Նիստից հետո, պատասխանելով լրագրողների հարցերրին, ԿԸՀ նախագահը խոսել է այն մասին, թե ինչ խնդիրներ են նկատվել, որոնք լուծման կարիք ունեն.
«Կան խնդիրներ, որոնք առնչվում են նախընտրական քարոզչության կազմակերպման առանձին դետալների, կան խնդիրներ, որոնք վերաբերում են դիտորդական առաքելությունների աշխատանքի կազմակերպման արդյունավետության բարձրացմանը, կան խնդիրներ, որոնք վերաբերում են Քրեական օրենսգրքի, Վարչական օրենսգրքի կանոնակարգումների կատարելագործմանը»,-ասել է Մուկուչյանը` հավելելով, որ խոսքն այն խնդիրների մասին է, որոնք ի հայտ են գալիս պրակտիկ գործունեության արդյունքում:
15:12 03.07.2025
Ընդունվել է տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղեվարձը չվճարելու դեպքում տուգանք սահմանող նախագիծըԱզգային ժողովն ընդունեց տրանսպորտային միջոցից օգտվելիս ուղևորավարձը չվճարելու դեպքում 15 հազար դրամի չափով տուգանք սահմանելու նախագիծը: Կսահմանվի 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց վճարի օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից, նույն չափով տուգանք կկիրառվի այն դեպքերում, երբ ուղևորն օգտվում է արտոնությունից՝ իրական շահառուի փոխարեն, իսկ երբ ուղևորն ունի արտոնություն կամ մեկանգամյա/ամսեկան տոմս, սակայն […] ...
15:07 03.07.2025
Սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանման արգելքի նոր ժամկետ է սահմանվել՝ մինչև 2026 թ. փետրվարի 1Գործադիրն ընդունել է «ՀՀ-ից մի շարք ապրանքների՝ դեպի ԵԱՏՄ անդամ պետություններ տեղափոխման և երրորդ երկրներ արտահանման ժամանակավոր արգելք կիրառելու մասին» որոշում: Այն պայմանավորված է սև և գունավոր մետաղներից պատրաստված օգտագործված ապրանքների արտահանումը կանոնակարգելու, տեղական արտադրությունը զարգացնելու և հումքային բազայով ապահովելու, ինչպես նաև նոր ներդրումների միջոցով՝ Հայաստանի մշակող արդյունաբերության ոլորտի գործունեությունը խթանելու անհրաժեշտությամբ: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանում […] ...
14:55 03.07.2025
Սաուդյան ակումբն առաջարկ է արել Ա Սերիայի գլխավոր ռմբարկուին«Ատալանտայի» հարձակվող Մատեո Ռետեգին առաջարկ է ստացել Սաուդյան Արաբիայից: Ա Սերիայի 2024/25 մրցաշրջանի գլխավոր ռմբարկուին իր կազմում ցանկանում է տեսնել «Ալ Քադիսիան»: Սաուդյան ակումբը 50-60 միլիոնանոց առաջարկ կանի Բերգամոն ներկայացնող ակումբին: Ավելի վաղ «Ալ Քադիսիա» տեղափոխությունից հրաժարվել էին Մոյզե Քինը, Ռիկարդո Օրսոլինին և Ջոնաթան Դեյվիդը: 2024/25 մրցաշրջանում Մատեո Ռետեգին Ա Սերիայի 36 խաղում խփել է […] ...
14:46 03.07.2025
Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել էՀուլիսի 3-ին՝ ժամը 14:10-ի դրությամբ, Պուշկինի թունելի էլեկտրամատակարարումը վերականգնվել է։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտը»։ ...
14:38 03.07.2025
ԱԺ-ն ընդունեց ՀԷՑ-ին վերաբերող նախագիծըԱզգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց նախագիծ, որով նախատեսվում է պետությանը լծակներ տալ՝ միջամտելու ՀԷՑ-ի կառավարմանը: Հիմնական զեկուցող Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրել է, որ նախորդ օրը բավականին երկար քննարկում է տեղի ունեցել Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում: Կառավարության եւ Վլադիմիր Վարդանյանի ներկայացված առաջարկությունների հիման վրա օրենսդրական փաթեթը լրամշակվել է երկու նոր օրենքների նախագծերով: «Սնանկության մասին» օրենքում […] ...