14:28 15.02.2019
Այսօր մի խումբ առևտրականներ դարձյալ բողոքի ակցիա են անցկացրել Երևանի քաղաքապետարանի շենքի դիմաց՝ պահանջելով, որ մինչև իրենց հարցի լուծումը թույլ տան շարունակել փողոցային առևտուրը: Քաղաքային իշխանություններն առաջարկում են տարբեր վարչական շրջաններում գործող շուկաներում արտոնյալ պայմաններով առևտուր իրականացնել, սա նրանք ընդունելի տարբերակ չեն համարում, այլ պահանջում են, որ արագ լուծվի տաղավարների տեղադրման հարցը։
«Թողեն աշխատենք, մինչև իրենց հարցերը լուծեն, տեղ հատկացրել են, ե՞րբ կլինեն տաղավարները: Ասին՝ մենք տեղեր կբացենք, ե՞րբ, կարող է մի տարի տևի: Իսկ շուկաների տեղը մենք լավ գիտենք, շուկաներ մարդ չի մտնում, թող խանութները վերացնեն, շուկա մտնենք: Մեկը գործից տուն է գալիս, կարող է մի կիլո կարտոշկի համար մտնի շուկա, մտեք հըլը Գումի շուկա, տեսեք քանի՞ մարդ է մտնում,- ասաց փողոցային առևտրով զբաղվող Հակոբ Հակոբյանը:
Նա որոշման առաջին իսկ օրից դեմ է եղել, կարծում է, որ անհնար է շուկայում աշխատել, իսկ տաղավարներ տեղադրելու դեպքում պատրաստ են պարտաճանաչորեն հարկեր վճարել:
«Հասկացանք՝ Մաշտոցի պողոտան կենտրոն է, բա Քաջազնունի փողոցն ի՞նչ է, ասում է` տեղ կհատկացնենք, կանենք, ե՞րբ, օր չեն ասում, որ ասեն՝ մի շաբաթ կսպասենք, բայց անորոշ ժամանակով են ասում, մեկը մեկին է պաս տալիս: Քաղաքապետարանը գցել է թաղապետարանի վրա, զանգում ես, ցրում են»,- հավելեց նա:
«Աշխատել եմ «Ռոսիայում», հուշանվեր եմ վաճառել, ամիսուկես է` բողոքում ենք, մեր ձայնը ոչ ոք չի լսում, մարդիկ են կանգնած, կարելի է լսել խեղճ մարդկանց պահանջը: Եթե այսպես շարունակվի, մեզ չդնեն մարդու տեղ, մեզ չդնեն Հայաստանի հպարտ քաղաքացու տեղ, նամակ կգրենք բոլոր դեսպանատներ, որ երկիրն ընդունի, այնտեղ կգնանք»,- ասում է առևտրականներից Հայկուշ Հակոբջանյանը:
Նա կարծում է, որ տաղավարներ տեղադրելու խոստումն իրենց աչքերին թոզ փչելու համար է, իսկ իրականում քաղաքապետարանը պարզապես փորձում է ժամանակ շահել:
«Նորից խաբում են, տաղավարներ կդնեն, սուտ է, ժողովրդին ասում են` սպասեք, ինչքա՞ն սպասենք, իրենց երեխաները կսպասեի՞ն: Մի փոքր սուվենիր է, մի փոքր արկղ, դրանով ես ո՞ւր գնամ, պարտք անեմ, տեղի փող տա՞մ»,- զայրանում է կինը:
Իսկ քաղաքացիներից Ռաֆայել Մուրադյանը կարծում է, որ անգամ Քաջազնունի փողոցում տաղավարներ տեղադրելով՝ հարցը չի լուծվի: Նշում է.
«Հունվարի 8-ից շարունակ կրկնում են Քաջազնունի: Իմ հաճախորդը Շենգավիթից չի գա Քաջազնունի գնումներ կատարի»:
Կարեն Դադոյանն էլ վստահեցրեց, որ իրենք պատրաստվում են շարունակել ցույցերը, քայլերթ իրականացնել, թեև մասնակիցների թիվը մեծ չէր, ինչպես երեկ էին վստահեցնում: Ինչո՞վ է պայմանավորված, պատասխանեց.
«Շատ են, մարդիկ կան, որ դեռևս տեղյակ չեն, եղանակն էլ է նպաստում, շատերն էլ հույսը կորցրել են, ասում են՝ ով է լսում, որ երկու ամիս գնում-գալիս ենք»:
Նրանց բողոքին արձագանքեց քաղաքապետարանի Առևտրի և սպասարկումների վարչության պետ Հովիկ Սաֆարյանը, որը, զրուցելով քաղաքացիների հետ՝ վստահեցրեց.
«Այս պահին փաստաթղթերը մուտք են եղել քաղաքապետարան, արագացնում ենք պրոցեսը, թեև քաղաքապետարանի գործառույթի մեջ չի մտնում շուկա ստեղծելը, բայց մենք աջակցում ենք, որ փաստաթղթերի առումով, էսքիզների առումով հնարավորինս շուտ լուծում ստանա»:
Հարցին, թե ի վերջո ե՞րբ լուծում կստանա քաղաքացիների հարցը, քանի որ նրանց համար ամեն օրն է կարևոր, Սաֆարյանը դարձյալ խուսափեց հստակ ժամկետ նշել, միայն ասաց.
«Հնարավորինս սեղմ ժամկետում, այս պահին մենք հասկանում ենք, մարդիկ ամեն օր աշխատում են, որպեսզի պրոցեսը չկանգնի, այս պահին շուկաներում, արտոնյալ պայմաններով, պատասխանն էլ գիտեմ, որ գիտեք` չենք կարող գնալ, տեղավորվել, շուկաներում արտոնյալ պայմաններում տրամադրվել են, և խնդրում եմ, ես ինչ որ ասում եմ, խաբել չկա»:
14:48 06.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 6-ը14:48 06.06.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հունիսի 5-ից 6-ըԲացահայտվել է 129 հանցագործություն, որոնցից 4-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 24 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 19 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 11 դեպք՝ խարդախության, 10 դեպք՝ փաստաթղթի կեղծիքի, 8 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 6-ական դեպք՝ հոգեկան ներգործության ու թմրամիջոց […] ...
14:39 06.06.2025
Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններում հնագիտական պեղումներ են ընթանումՀնագիտական պեղումների ընթացքին հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության Պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության վարչության և Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայության մասնագետներն այցելել են Արագածոտնի մարզի մի քանի հուշարձաններ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հնագետների խումբը ներկայում պեղումներ է սկսել Արագածոտնի մարզի Ագարակ գյուղի վաղքրիստոնեական Սբ Աստվածածին եկեղեցում: Ընթացող […] ...
14:25 06.06.2025
Քննարկվում են Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արկադի Չերչինյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) առաքելությանը, որը Հայաստանում է՝ քննարկելու Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի կառուցման ծրագրի նախապատրաստական աշխատանքները։ Նշենք, որ Ասիական զարգացման բանկը 236 միլիոն եվրոյի չափով համաֆինանսավորելու է Սիսիան-Քաջարան ճանապարհի հյուսիսային ենթահատվածի շինարարությունը։ Այն ունենալու է մոտ 27կմ երկարություն՝ ներառյալ մի քանի թունելներ ու կամուրջներ։ […] ...
14:16 06.06.2025
Իրաքի իրավապահների կողմից հետախուզվողը հայտնաբերվեց «Զվարթնոց» օդանավակայանումՀամայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները, օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, հունիսի 4-ի գիշերը՝ ժամը 4․20-ին, Երևան-Ստամբուլ չվերթի հաշվառումից հետո ձերբակալել և բաժին են տարել օտարերկրացի 35-ամյա տղամարդու: Նա 2024 թվականից սեպտեմբերի 30-ից հետախուզվում էր Իրաքի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից, խափանման միջոցը՝ կալանք։ Հայտնաբերման մասին հայտնվել է ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ին և դատախազությանը։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը […] ...
14:09 06.06.2025
Կոտայքի մարզի Նոր գյուղ բնակավայրի սուբվենցիոն ծրագրով կառուցված մանկապարտեզը հանձնվեց շահագործմանՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ այսօր Կոտայքի մարզի Ակունք համայնքի Նոր Գյուղ բնակավայրում Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի և համայնքի ղեկավար Հունան Ռուբենյանի հետ մասնակցել է նորակառույց մանկապարտեզի բացման արարողությանը։ Մանկապարտեզը կառուցվել է սուբվենցիոն ծրագրով, ընդհանուր 273 միլիոն դրամ արժեքով, ևս 100 մլն դրամ կառավարությունը տրամադրել է գույք ձեռք բերելու […] ...