18:53 18.02.2019
Հայաստանի 24 համայնքներում երեկ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են կայացել: Ընտրությունները կայացել են բոլոր մարզերում, բացառությամբ Սյունիքի: 20 համայնքում ղեկավար են ընտրել, 4-ում` ավագանի: Ընդ որում` 24-ից 10 համայնքներում ընտրությունները եղել են արտահերթ:
Ընդհանուր առմամբ ընտրություններին մասնակցել է 37 հազարից ավելի մարդ կամ ընտրողների ընդհանուր թվի մոտ 58,5 %-ը։ SHANTNEWS.am-ն ամփոփել է անցած ՏԻՄ ընտրությունների ամենահետաքրքիր փաստերը:
24 համայնքներից ընդամենը երկուսն են քաղաքային` Իջևանում ավագանի են ընտրել, Վարդենիսում` համայնքի ղեկավար: Բայց Վարդենիսի նման փոքր քաղաքային բնակավայրերում ընտրություններն առանձնապես չեն տարբերվում գյուղական ընտրությունների ընդհանուր տրամաբանությունից: Գյուղական ընտրություններն իրենց օրինաչափություններն ու առանձնահատկությունները ունեն: Նախ` ընտրողները միշտ ակտիվ են, հատկապես գյուղապետ ընտրելիս, թեկնածուներն էլ շատ են: Ոնց էլ լինի, ամեն մի գյուղացի մի թեկնածուի հեռու-մոտիկ բարեկամը կլինի:
Ստացվում է՝ ամբողջ գյուղը մասնակցում է ընտրություններին, չմասնակցելն ամոթ է: Իսկ տոկոսը ինչո՞ւ 100-ի չի հասնում, որովհետև բացակայողներ միշտ կան՝ դուրսուներս անող, խոպան գնացող-եկողներ, այնպես որ, եթե թեկնածուները շատ են, ապա ընտրությանը մասնակցողների թվից կարելի է գյուղի նաև ներկա-բացակաների մոտավոր թիվն իմանալ:
Մասնակցության ամենամեծ թիվը` մոտ 80 տոկոս, գրանցվել է Ակնաղբյուր և Օհանավան գյուղերում, որտեղ 5-ից 4-ը գնացել է ընտրության: Շատ ցածր տոկոսներ էլ կան: Օրինակ` Արմավիրի մարզի Հայկավանում մասնակցությունը 30 տոկոս է եղել:
Պատճառն այն է, որ թեկնածուն էր մեկը: Գործող գյուղապետն ինքնաառաջադրվել ու ընտրվել է: Հարազատ-բարեկամներն էլ գնային ընտրության, բավարար էր: Տավուշի մարզի Գետահովտում ավելի քիչ էր մասնակցությունը՝ ընդամենը 23 տոկոս: Այստեղ էլ ուրիշ պատճառ կա: Ոչ թե գյուղապետ, այլ ավագանի են ընտրել` 7 տեղի համար 7 թեկնածու էր առաջադրվել: Պայքար չկար:
Պակաս հետաքրքիր չէ գյուղական ընտրությունների քաղաքական պատկերը: Քաղաքական ուժերի վարկանիշն ու ազդեցության գործոնը այստեղ շատ էական դեր կարող են չխաղալ, ավելին, կարող են ընդհանրապես դեր չխաղալ: 20 համայնքից 16-ում համայնքապետի պաշտոնում առաջադրված թեկնածուներից ոչ ոք որևէ կուսակցության անդամ չէ: Իսկ ընդհանրապես, համայնքապետի 65 թեկնածուներից ընդամենը 11-ն է կուսակցական` 7-ը՝ «Քաղաքացիական պայմանագրից», 2-ը՝ ՀՅԴ-ից, մեկական էլ ՀՀԿ-ից ու ԲՀԿ-ից: ՔՊ-ական 7 թեկնածուից 5-ը պարտվել է, ընդ որում, նրանցից երեքը պայքարել են մեկ տեղի համար, իսկ մյուս քաղաքական ուժերից հաղթողներ ընդհանրապես չեն եղել:
Ավելի ապաքաղաքականացված է ավագանիների պատկերը: 60 թեկնածուից այստեղ ընդամենը 2-ն է կուսակցական` ներկայացնում են ՀՅԴ-ն:
Եվս մեկ հետաքրքիր փաստ
Ընտրություններին մասնակցել են նաև երեք համայնքների ընդամենը վերջերս հրաժարական տված ղեկավարներ: Ուրցաձորի ու Վարդանաշենի նախկին գյուղապետերը դարձյալ իրենց տեղերում են: Աշնանը գյուղացիների մեծ մասը ճնշեց գյուղապետերին, որ հրաժարական տան, գարունը չեկած, փոշմանեց: Ստացվում է՝ իրենց ձեռքով հանեցին, իրենց ձեռքով էլ ընտրեցին, իսկ Աշոցքի հանրապետական նախկին ղեկավարը պարտվեց:
Բայց ամենացավալին այս ընտրությունները եղան Արարատի մարզի Վարդաշենի համայնքապետի պաշտոնի համար երկուսի պայքարում երկրորդը դարձած թեկնածուի համար: Գործող գյուղապետի հավակնորդն ընդամենը մեկ ձայնով պարտվեց: Այստեղ են ասում, թե ընտրություններում յուրաքանչյուր ձայնն է կարևոր:
22:44 10.08.2025
Թուրքիայում երկրաշարժի հետևանքով փլուզված շենքի փլատակներում մարդիկ կանԹուրքիայի Բալիքեսիր նահանգում երկրաշարժի պատճառով շենքի փլուզումից հետո փլատակներում կարող է լինել առնվազն երկու մարդ, հայտարարել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալիքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը: «Երկրաշարժից հետո երկու մարդ մնում է փլատակներում», – հաստատել է Ներքին գործերի նախարարության […] ...
22:30 10.08.2025
Օգոստոսի 11-ին կդադարեցվի Տավուշի մարզի որոշ հասցեների գազամատակարարումըՊլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ օգոստոսի 11-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Իջևան համայնքի Սարիգյուղ, Սևքար, Ծաղկավան բնակավայրերի գազասպառողների և «Տիգ-Գազ» ՍՊԸ-ի ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը: ...
22:24 10.08.2025
Թուրքիայում առնվազն տասը շենք է փլուզվել երկրաշարժի հետևանքովԹուրքիայի Սինդիրգի քաղաքում, որը երկրաշարժի էպիկենտրոնին ամենամոտն է, փլուզվել է առնվազն տասը շենք, հայտնել է քաղաքապետ Սերկան Սաքը։ Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6.1 մագնիտուդ, իսկ էպիկենտրոնը գտնվել է Բալըքեսիր նահանգում, ավելի վաղ հայտնել էր Աղետների կառավարման վարչությունը։ «Սինդիրգիում առնվազն տասը շենք է փլուզվել, և մի քանի տներ վնասվել են», – ասել է Սաքը Habertürk հեռուստաընկերությանը։ […] ...
22:21 10.08.2025
Իրանի նախագահը խոսել է Վաշինգտոնյան պայմանավորվածությունների մասինԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շուրջ ստեղծված իրավիճակը այնքան դրամատիկ չէ, որքան ներկայացվում է լրատվամիջոցներում: Նրա խոսքով՝ Վաշինգտոնյան պայմանավորվածությունների շրջանակներում հաշվի են առնվել Իսլամական Հանրապետության հիմնական պահանջները, որոնք կապված են երթուղու հետ: «Վաղը կզանգահարի Հայաստանի արտգործնախարարը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնպես կկապվի ինձ հետ, իսկ երեքշաբթի օրը Թեհրան կժամանի Հայաստանի […] ...
22:00 10.08.2025
Հրշեջ-փրկարարները մարել են Արծվանիստ գյուղում բռնկված հրդեհըՕգոստոսի 10-ին, ժամը 15։26-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիստ գյուղում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արծվանիստ գյուղի 1-ին փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։55-ին, մարվել՝ 16։27-ին։ […] ...
21:41 10.08.2025
Հրդեհ Բերդավան գյուղումՕգոստոսի 10-ին, ժամը 16:54-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բերդավան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բերդավան գյուղի 32-րդ փողոցի 2-րդ նրբանցքում գտնվող փայտե վագոն-տնակում (մոտ 15 քմ): Հրդեհը մեկուսացվել է […] ...