11:42 20.02.2019
Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով գնումների ոլորտում արված նոր բացահայտումների մասին:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, նպատակ ունենալով ՀՀ-ում ձևավորել արդյունավետ մրցակցային միջավայր, պարբերաբար իրականացնում է առանձին ոլորտների և ապրանքային շուկաների ուսումնասիրություններ, որոնց միջոցով հսկողություն է իրականացվում օրենսդրության դրույթների պահպանման նկատմամբ:
Այս առումով առանձնակի կարևորվում է պետական գնումների ոլորտը, որտեղ մրցակցային միջավայրի խաթարումը կարող է հանգեցնել պետական գնումների շրջանակներում ծախսվող միջոցների ոչ արդյունավետ օգտագործմանը, մրցակիցների շուկայից դուրս մղմանը, շուկայում կենտրոնացվածության մակարդակի մեծացմանը և այլն: Նկատի ունենալով վերոնշյալը՝ Հանձնաժողովը հերթական ուսումնասիրությունն է իրականացրել պետական գնումների ոլորտում, որի արդյունքում բացահայտվել են մի շարք խնդիրներ.
Էլեկտրոնային աճուրդները կարգավորող իրավական ակտերում առկա օրենսդրական բացերը սահմանափակում են մրցակցությունը:
Հանձնաժողովն ուսումնասիրություն է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից ստացված բողոքի հիման վրա։ Ուսումնասիրության շրջանակներում դիտարկվել են նախարարության կողմից 2018 թվականի նոյեմբերին իրականացված 2 էլեկտրոնային աճուրդները, որոնցով նախատեսվել է ձեռք բերել շուրջ 369 մլն դրամի սննդամթերք։ Գործող կարգի համաձայն՝ աճուրդի մասնակիցները պետք է ներկայացնեն գնային առաջարկներ, ապա տեղի ունենա սակարկություն:
Աճուրդում հաղթում է իր գնային առաջարկն ամենաշատը նվազեցրած և դրա արդյունքում ամենացարծր գին ներկայացրած ընկերությունը։ Հանձնաժողովը պարզել է, որ վերոնշյալ աճուրդների մի շարք չափաբաժիններում հաղթող ճանաչված ընկերությունը հետագայում հրաժարվել է պայմանագիր կնքելուց՝ պատճառաբանելով, որ իր կողմից սխալմամբ է գնային առաջարկ ներկայացվել:
Արդյունքում, մատակարարման պայմանագիր է կնքվել հաջորդ ամենացածր գնային առաջարկ ներկայացրած ընկերության հետ, ինչի արդյունքում աճուրդներն ընթացել են ոչ մրցակցային պայմաններում՝ առանց սակարկման գործընթացի։
Օրենսդրությամբ նման դեպքերի կարգավորումներ նախատեսված չեն, ինչի հետևանքով պետական մարմինները զրկվում են ապրանքներն ավելի ցածր գնով ձեռք բերելու հնարավորությունից։ Խնդրի հետ կապված՝ Հանձնաժողովը Ֆինանսների նախարարությանն առաջարկել է էլեկտրոնային աճուրդի միջոցով իրականացվող գնումները կարգավորող իրավական ակտերում իրականացնել այնպիսի օրենսդրական փոփոխություններ, որոնք հնարավորություն կտան վերը նկարագրված դեպքերում աճուրդներն իրականացնել մրցակցային պայմաններում և կբացառեն գների սակարկման գործընթացի խոչընդոտները։
Որոշ պետական մարմինների կողմից տարածքների վարձակալության ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով.
Նախորդ տարի մի շարք գերատեսչությունների կարիքների համար մեկ անձից գնում կատարելու եղանակով վարձակալվել են տարածքներ, որոնց ընդհանուր գումարը կազմել է շուրջ 153 միլիոն դրամ: Հանձնաժողովը համարում է, որ տարածքների վարձակալության ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով, ինչը կարող էր նաև իր բացասական ազդեցությունն ունենալ բյուջետային միջոցների օգտագործման արդյունավետության վրա։ Խնդրի հետ կապված ՀՀ մրցակցային մարմինը գրությամբ դիմել է լիազոր մարմիններին՝ առաջարկելով իրականացնել պետական սեփականության հանդիսացող տարածքների գույքագրում, որի արդյունքում ազատ տարածքները օգտագործման իրավունքով կարող են տրամադրվել դրա կարիքն ունեցող գերատեսչություններին: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է, ոչ պետական սեփականություն հանդիսացող տարածքների վարձակալության պարագայում այն իրականացնել մրցութային եղանակով՝ մրցակցությունը խրախուսելու և բյուջետային միջոցներն առավել արդյունավետ օգտագործելու նպատակով:
Պետական մարմինների կողմից տպագրական ծառայությունները ձեռք են բերվել ոչ մրցակցային եղանակով.
2018 թվականին մի շարք պետական մարմինների կողմից ձեռք են բերվել գրքերի և ուսումնաօժանդակ նյութերի տպագրության ծառայություններ, որոնց շրջանակներում կնքված պայմանագրերի ընդհանուր գումարը կազմել է ավելի քան 1․5 միլիարդ դրամ։ Այս գնման ընթացակարգերի շրջանակներում տպարանները պատվիրատուների կողմից ընտրվել են ոչ մրցակցային եղանակով՝ մեկ անձից գնում կատարելու եղանակով: Հանձնաժողովն առաջարկել է լիազոր մարմիններին վերանայել վերոնշյալ պրակտիկան և մեկ անձից գնում կատարելու փոխարեն գործընթացը կազմակերպել մրցակցային եղանակով:
Կառավարության 2017 թվականի որոշման արդյունքում սահմանափակվել է մրցակցությունը մի շարք ոլորտներում.
Ուսումնասիրված բազմաթիվ մրցույթներում պատվիրատուների կողմից կիրառվել է մեկ անձից գնման ընթացակարգը: Այս հանգամանքը մեծամասամբ պայմանավորվել է Կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և ՀՀ կառավարության 2011 թվականի թիվ 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 526-Ն որոշման 23-րդ կետի 4-րդ ենթակետով սահմանված ցանկի պահանջներով, որում ներառված ապրանքները և ծառայությունները կարող են ձեռք բերվել մեկ անձից: Մինչդեռ այդ ցանկում ներառված շատ ծառայություններ, օրինակ՝ պատվիրակությունների ընդունում, արտասահմանյան այցելությունների կազմակերպման նպատակով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերում, բանկային սպասարկման ծառայություններ և այլն, հնարավոր է ձեռք բերել մրցակցային եղանակով և, հետևաբար, ավելի ցածր գներով՝ պայմանավորված շուկայում հնարավոր այլ մատակարարների առկայությամբ: Այս խնդրի լուծման նպատակով Հանձնաժողովն առաջարկել է թիվ 526-Ն որոշման մեջ իրականացնել փոփոխություններ և ծառայությունների ձեռքբերումն իրականացնել մրցակցային եղանակով։
Մրցույթների հրավերներում արձանագրվել են նաև կոնկրետ ապրանքային նշանների ուղղորդման դեպքեր, ինչն օրենքի խախտում է.
2018 թվականին անցկացված մի շարք մրցույթների տեխնիկական բնութագրերում պատվիրատուները հղումներ են կատարել որոշակի ապրանքային նշանների՝ նշելով կոնկրետ մեքենայի անվանում, պատճենահանման կամ լուսանկարահանման սարքերի արտադրողի անվանումը, բոլոր պարամետրերը և այլն: Որոշ դեպքերում էլ գնման առարկայի տեխնիկական բնութագրերը եղել են շատ մանրամասն և պարունակել են պահանջներ, որոնք կարող են վերաբերել միայն կոնկրետ ապրանքի։
Այս առնչությամբ Հանձնաժողովն առաջարկել է լիազոր մարմիններին մշակել և ներդնել պետական մարմինների կողմից գնումների շրջանակներում ձեռք բերվող ապրանքների տեխնիկական բնութագրերի միասնական չափորոշիչները սահմանող ուղեցույց, ինչը հնարավորություն կտա հնարավորինս բացառել տեխնիկական բնութագրերում խտրական պայմանների սահմանումը:
Հանձնաժողովը շարունակելու է ուսումնասիրությունները պետական գնումների ոլորտում և լինելու է հետևողական՝ առկա խնդիրների վերացման և հավասար մրցակցային միջավայրի ձևավորման նպատակով»,- ասված է հաղորդագրության մեջ:
23:59 21.07.2025
Ա.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր, որն ընդգրկում է 2 նորարարական ուղղությունԱ.Բ. Նալբանդյանի անվան ԳԱԱ քիմիական ֆիզիկայի ինստիտուտում իրականացվում է գիտական ծրագիր՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի լաբորատորիաների ամրապնդման դրամաշնորհի շրջանակում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Ծրագրի բյուջեն կազմում է 176 միլիոն ՀՀ դրամ։ Հետազոտությունն ընդգրկում է երկու նորարարական ուղղություն: Առաջինի շրջանակում գիտնականներն ուսումնասիրում են մարգարտախեցու կառուցվածքը և այն կենսանմանակում՝ նոր սերնդի […] ...
23:55 21.07.2025
2025-ին 1700 շահառու ստացել է աջակցություն բնակապահովման ծրագրի շրջանակում․ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ2025 թվականի ընթացքում արդեն իսկ 1700 շահառու ստացել է աջակցություն՝ Երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի շրջանակում․ ընդհանուր առմամբ վճարվել է շուրջ 1.4 մլրդ դրամ։ Այս մասին հայտնել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Միջոցառման մեկնարկից մինչ օրս միջոցառման շահառուների թիվը՝ 13815 է, հատկացված բյուջեն՝ շուրջ 10 մլրդ դրամ։ Հիշեցնենք, որ Երեխա […] ...
23:52 21.07.2025
Դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանըՀուլիսի 21-ին Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան դոկտոր Արսեն Առաքելյանը Քուվեյում ՀՀ դեսպանությունում հյուրընկալել է Քուվեյթի Պետության զբոսաշրջիկների ասոցասիայի նախագահ Մոհամմադ ալ-Բրայիքին։ Այս մասին հայտնել են Քուվեյում ՀՀ դեսպանությունից: Հանդիպման ընթացքում դեսպան Առաքելյանն անդրադարձել է Քուվեյթ-Երևան-Քուվեյթ ուղիղ չվերթի մեկնարկի նշանակությանը՝ առանձնացնելով զբոսաշրջության ոլորտում ստեղծված համագործակցության լայն հնարավորությունները։ Ներկայացվել է ՀՀ կառավարության կողմից Ծոցի համագործակցության […] ...
23:49 21.07.2025
Նորք-Մարաշ վարչական շրջանը կունենա շների համար նախատեսված զբոսայգիՆորք-Մարաշ վարչական շրջանը ևս կունենա շների համար նախատեսված զբոսայգի, իսկ հարակից տարածքում ստեղծվում է նոր պուրակ: Աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:44 21.07.2025
«Բարսելոնան» մեկ օրում մարզաշապիկների վաճառքի ռեկորդ է գրանցել«Բարսելոնան» 24 ժամում ակումբի հարձակվող Լամին Յամալի` «10» համարով 70 հազար մարզաշապիկ է վաճառել, հայտնում է COPE-ն։ Այդ ցուցանիշը ռեկորդային է «Բարսելոնայի» համար։ Կատալոնական ակումբը վաճառած մարզաշապիկներից վաստակել է գրեթե 10 միլիոն եվրո` գերազանցելով կոմերցիոն սպասելիքները։ Յամալի՝ «10» համարով մարզաշապիկները վաճառվում են աշխարհի 170 երկրներում։ 18-ամյա հարձակվողը հուլիսի 16-ին է ստացել «10» համարի խաղաշապիկը։ ...
23:39 21.07.2025
Մերց. ԱՄՆ-ն Գերմանիային և ԵՄ-ին խոստացել է Patriot համակարգեր՝ Ուկրաինային փոխանցված համակարգերի դիմացԳերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները Գերմանիային և ԵՄ մյուս երկրներին խոստացել է Patriot հակաօդային պաշտպանության համակարգեր, եթե Եվրոպան իր համակարգերը փոխանցի Ուկրաինային։ Մանրամասները քննարկվում են։ «ԱՄՆ կառավարության կողմից կա ընդհանուր համաձայնություն Patriot համակարգերը մեզ՝ Գերմանիային և Եվրամիությանը փոխանցելու վերաբերյալ, և մենք, մեր հերթին, Ուկրաինային կմատակարարենք մեր ունեցած Patriot համակարգերը։ Այսինքն՝ մենք […] ...