Լարսին այլընտրանքային ճանապարհը մեծ խնդիր է. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Լարսին այլընտրանքային ճանապարհը մեծ խնդիր է. Նիկոլ Փաշինյան

16:47 23.02.2019

«Իմ քայլը հանուն Լոռու մարզի» գործարար ֆորումի ժամանակ արտահանողներից մեկը բարձրաձայնեց Լարսով արտահանման խնդիրների մասին: Նա հարցրեց՝ արդյո՞ք կան որոշակի պայմանավորվածություներ Վրաստանի հետ՝ Աբխազիայով անցնող ճանապարհի հետ կապված:

« Բանակցությունների վերջին ռաունդը՝ Շվեյցարիա, Ռուսաստան, Վրաստան, մեկ  շաբաթ առաջ տեղի ունեցավ, եթե շատ անկեղծ լինեմ՝ գիտեք, որ այդ համաձայնագիրը 2011 թվականին է ստորագրվել, դա նոր բան չէ, այսինքն՝ արդեն 8 տարի բանակցություններն ընթանում են: Ճիշտն ասած, դա հարց է, որ քաղաքական նրբերանգներ ունի, ես շատ հույս չէի դնի դրա վրա: ՌԴ մեր գործընկերները պլանավորում են, որ Լարսի ռուսական հատվածն ընդլայնեն, և այնտեղ թողունակությոնը համապատասխանեցվի  վրացական հատվածին: Հիմա մեր մտահոգությունն այն է՝ այդ շինարարական աշխատանքները հնարավորինս թեթև սեզոնին արվեն, որպեսզի չազդեն մեր բեռների  արտահանման  վրա: Դա մեծ խնդիր է:

Խնդիր կա նաև երկաթուղային ու լաստանավային փոխադրումների ինքնարժեքն ընդունելի դարձնել՝  հատկապես այն ապրանքների համար, որոնք փչանալու խնդիր չունեն: Այնպես որ, այս թեման մենք բարձրացնում ենք և մշտական կապի մեջ ենք Շվեյցարիայի, ՌԴ  և Վրաստանի գործըներների հետ: Իրենք շատ լավատեսական ազդակներ են ուղարկում, բայց ռուսական ասացվածք  կա «надейся на лучшее, готовься к худшему», այնպես որ ավելի լավ է՝ մենք հավելյալ  սպասումներ չունենանք, և մեր գործունեությունն իրականացնենք այս տրամաբանության մեջ»,- պատասխանել է ՀՀ վարչապետ  Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

23:05 01.07.2025

Մակրոնը Պուտինի հետ զրույցից հետո զանգահարել է Զելենսկիին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ զրույցից հետո, հայտնում է РБК-Ուկրաինա գործակալությունը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Պուտինի հետ զրույցից հետո Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը զանգահարել է Վլադիմիր Զելենսկիին», – ասվում է RBC-Ukraine Telegram ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ։ Հրատարակության տվյալներով՝ Մակրոնը Զելենսկիին պատմել է Ռուսաստանի առաջնորդի հետ զրույցի մանրամասները։ ...

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

23:00 01.07.2025

Ռոբերտ Աբիսողոմոնյանը ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը

Հուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Վերակենդանացնելով միջազգային զարգացման համագործակցությունը» խորագրով քննարկմանը: այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում ընդգծել է առավել նվազ զարգացած, դեպի ծով ելք չունեցող և փոքր կղզի զարգացող երկրների զարգացմանն ուղղված […] ...

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

22:52 01.07.2025

Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերություններում լարվածությունը նոր անսպասելի դրսևորումներ է ստանում

Բաքվում ռուսաստանյան «Սպուտնիկ» պետական գործակալության ներկայացուցիչների ձերբակալությունից հետո դիվանագիտական լուրջ լարվածություն է առաջացել Ադրբեջանի ու Ռուսաստանի հարաբերություններում: Այսօր Մոսկվայում ադրբեջանի դեսպան Ռահման Մուսթաֆայևը կանչվել էր Ռուսաստանի արտգործնախարարություն, ուր նրան պաշտոնական բողոք էր ներկայացվել: Իրականում կա՞ առճակատում, թե սրանք մարտավարական խաղեր են. թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ամեն ինչ այս անգամ սկսվեց […] ...

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

22:45 01.07.2025

Օրբանը դեմ է Ուկրաինայի` ԵՄ-ին արագացված անդամակցությանը

Ուկրաինան չպետք է միանա Եվրամիությանը արագացված ընթացակարգով, ինչպես Բրյուսելն է ցանկանում, մինչդեռ Չեռնոգորիան 15 տարի սպասում է անդամակցությանը, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։ «Չեռնոգորիան 15 տարի սպասեց Եվրամիության անդամ դառնալուն։ Շնորհիվ քրտնաջան աշխատանքի՝ այն բավարարեց անդամակցության բոլոր չափանիշները։ Այսօր նրա անդամակցության ճանապարհին կա միայն մեկ խոչընդոտ՝Բրյուսելը։ Բրյուսելը որոշել է Ուկրաինային ԵՄ մտցնել արագացված ընթացակարգով։ […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

22:35 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդի հետ։ Զրուցակիցները քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացման հարցեր։ Նախարար Միրզոյանը նշել է, որ ՀՀ-ն գնահատում է Կանադայի կողմից ՀՀ ժողովրդավարությանը, քաղաքական անկախությանն ու տնտեսական զարգացմանը ցուցաբերվող շարունակական աջակցությունը, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Արարատ Միրզոյանը և Անիտա Անանդը […] ...

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

22:22 01.07.2025

Լուկաշենկոն չի հավատում Արևմուտքի ցանկությանը՝ կարգավորել Ուկրաինայում հակամարտությունը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ չի հավատում որոշ արևմտյան ներկայացուցիչների՝ Ուկրաինայում իրավիճակը կարգավորելու ցանկությանը, հաղորդում է «ԲԵԼՏԱ»-ն։ «Ես չեմ հավատում, որ Արևմուտքում ցանկանում են ավարտել այս պատերազմը», – ասել է Բելառուսի առաջնորդը հանրապետության Անկախության օրվան նվիրված հանդիսավոր հանդիպման ժամանակ։ ...

BACK_TO_TOP