Կանցկացվի բարեգործական աճուրդ՝ նվիրված Մինաս Ավետիսյանի որմնանկարների փրկությանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+24.09 oC

Կանցկացվի բարեգործական աճուրդ՝ նվիրված Մինաս Ավետիսյանի որմնանկարների փրկությանը

19:24 23.02.2019

Այսօր լրանում է մեծ գեղանկարիչ Մինաս Ավետսիյանի մահվան 44-րդ տարելիցը: Այս կապակցությամբ Երևանի Սուրբ Սարգիս եկեղեցում  հոգեհանգստյան կարգ է մատուցվել, իսկ «Որդան կարմիր» բարեգործական հիմնադրամը եկեղեցու բակում ցուցադրել է Մինասի Ջաջուռի շարքից կտավներ: Հիմնադրամի տնօրեն Ռոբերտ Փիլոյանը տեղեկացրեց, որ մոտ ժամանակներս կկազմակերպվի բարեգործական աճուրդ, որի հասույթը տրամադրվելու է որմնանկարների վերանորոգմանը:

«Եթե ավելի լինեն միջոցները, ուրիշների աշխատանքների համար էլ կտրամադրենք, որովհետև մեր ֆրեսկաները հայտնի են ամբողջ աշխարհում»,- ասաց նա:

Մինաս Ավետիսյանի ստեղծագործությունների շատ քիչ մասն է հասել արվեստասերներին: 1972թ. տեղի ունեցած հրդեհի հետևանքով նրա աշխատանքների մի մասը ոչնչացել է: Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր, խորհրդակատար քահանա Տեր Շահե Հայրապետյանը նշեց.

«Մենք գուցե կխոսենք հարյուրավոր կտավների մասին, որոնք այրվեցին ու չպիտի տեսնենք, այն որմնանկարների մասին, որոնք վտանգի մեջ են, մեզ հասել են իր արվեստի ծվեններ, 47 տարեկանում մահացավ, ինչեր պիտի արտաշնչեր, մոր կերպարը, որ Աստվածամոր կերպարով էր գալիս, խաչելությունը, մի խաչված էլ ինքը եղավ, որովհետև զոհ գնաց բարքերին»:

Նա պատմեց Մարտիրոս Սարյանի հետ տեղի ունեցած հանդիպման մասին և կարևոր խորհրդանիշ տեսնելով դրանում՝ ասաց.

«Երբ Մարտիրոս Սարյանը հանդիպում է Մինասին 18 տարեկանում` ասում է, ուր էիր, ինչու այսքան ուշ եկար, այսինքն` դու ասելիք ունեիր, բայց քո ասելիքը ես չէի տեսնի դեռ, բայց հանճարեղ նկարչի՝ Սարյանի համար դա դարերի մեջ հնչող արձագանք էր»:

Մինաս Ավետիսյանը հասցրել է ստեղծագործել ընդամենը 15 տարի, անկախ այդ հանգամանքից, նա ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ: Խոսելով ժամանակաշրջանի մասին` Հայաստանի ազգային պատկերասրահի նախկին տնօրեն Փարավոն Միրզոյանն ասաց.

«Պետք է շնորհակալ լինենք ժամանակաշրջանին, որ Մինասը կարողացավ ստեղծել դրանք, և այսօր էլ, երբ տեսնում ենք հիշում են, արժևորում են, շնորհակալ գործ է: Ես կարծում էի այն ժամանակ, որ որմնանկարները պետք է տեղում լինեին, և շենքը պետք է մնար որպես հայ նկարիչների որմնանկարների թանգարան, միայն Մինասը չէր, Աթոյան Ռաֆիկը, Հակոբ Հակոբյանը, Լենինականի արվեստ ստեղծող հասարակությունը»:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

21:50 01.07.2025

Թրամփը կքննարկի Իլոն Մասկի արտաքսման հարցը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, պատասխանելով Հարավային Աֆրիկայում ծնված Իլոն Մասկի հնարավոր արտաքսման վերաբերյալ հարցին, ասել է, որ անհրաժեշտ է մտածել դրա մասին։ «Չգիտեմ, մենք պետք է մտածենք այդ մասին», -նրա խոսքերն է մեջբերում Bloomberg-ը։ Հունիսի 28-ին Մասկը կրկին քննադատել է Սպիտակ տան կողմից առաջարկված ծախսերի կրճատման օրինագիծը, նախքան այն Սենատում ընթացակարգային քվեարկությամբ ընդունվի։ ...

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

21:40 01.07.2025

Fox․ ԱՄՆ-ում լրտեսության կասկածանքով ձերբակալվել են Չինաստանի երկու քաղաքացիներ

ԱՄՆ իշխանությունները ձերբակալել են Չինաստանի երկու քաղաքացու, որոնք, ենթադրաբար, տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների վերաբերյալ, հաղորդում է Fox News-ը։ ԱՄՆ Արդարադատության նախարարությունը կարծում է, որ Չեն Յուանցզեն և Լայ Լիրենը հետախուզական տվյալներ են հավաքել ԱՄՆ ռազմածովային ուժերի բազաների և դրանց անձնակազմի վերաբերյալ, ինչպես նաև զինվորականներ են հավաքագրել ՉԺՀ պետական ​​անվտանգության նախարարության շահերից բխող […] ...

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

20:58 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Ֆլորիդա նահանգում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 7-ին Վաշինգտոնում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ հանդիպում անցկացնելու ծրագրերը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ այդ բանակցություններում վճռականորեն կխոսի Գազայում գործողությունը դադարեցնելու օգտին։ «Ես շատ վճռական […] ...

BACK_TO_TOP