Քաղաքական ուժերից միայն ՀԱԿ-ն է դեռ ասել, որ մասնակցելու է Մարտի 1-ի երթին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+25.09 oC

Քաղաքական ուժերից միայն ՀԱԿ-ն է դեռ ասել, որ մասնակցելու է Մարտի 1-ի երթին

18:24 26.02.2019

SHANTNEWS.am-ն արդեն հայտնել է, որ այսօր խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության նիստ է հրավիրվել՝  քննարկելու Մարտի 1-ի երթին առնչվող հարցեր: ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղար Հակոբ Սիմիդյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ իրենք միշտ են այդ օրը երթ նախաձեռնել:

Հարցին՝ ովքե՞ր ու ի՞նչ քաղաքական ուժեր են մասնակցելու երթին, Սիմիդյանը պատասխանել է.

«Մենք մասնակցելու ենք, մյուս քաղաքական ուժերն իրենք կորոշեն՝ մասնակցելո՞ւ են, թե՞ չէ»,- ասել է «Իմ քայլը» խմբակցության քարտուղարը՝ հավելելով, որ Մարտի 1-ին իրենց կողմից կազմակերպված երթը միայն մեկ քաղաքական ուժի երթ չէ, այն նվիրված է զոհերի հիշատակին, այսինքն՝ բոլորը կարող են մասնակցել, այդ թվում՝ բոլոր քաղաքական ուժերը։

Հակոբ Սիմիդյանն ասել է, որ կառավարության կողմից որևէ պարտադրանք չկա՝ նաև հենց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մասնակցության մասով: Ինչ վերաբերում է ձևաչափին, Սիմիդյանը հավելեց․

«Աշխատանքային խումբն առաջարկների կոնտեքստում նաև մեր՝ պատգամավորների մասնակցության ձևաչափը կորոշի: Մարդիկ կային, որ ասում էին, որ պետք է հայտարարել, որ բոլորով ենք մասնակցելու: Կային նաև, որ ասում էին՝ ազատ թողնենք»:

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության քարտուղարին լրագրողները նաև հիշեցրել են, որ ՀՀ նախագահի օրակարգում չկա երթին մասնակցելու հարցը, Հակոբ Սիմիդյանն ասել է, որ դրանում որևէ ենթատեքստ չի տեսնում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

21:30 01.07.2025

ՄԱԿ-ը ողջունում է Պուտինի և Մակրոնի հանդիպումը

ՄԱԿ-ը ողջունում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի առաջնորդ Էմանուել Մակրոնի միջև բանակցությունները։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Ստեֆան Դյուժարիկի պաշտոնական ներկայացուցիչը՝ TASS-ի հարցին ի պատասխան։ «Ես չեմ տեսել բանակցությունների արդյունքները, բայց ակնհայտ է, որ մենք ողջունում ենք երկու երկրների միջև ցանկացած երկխոսություն, հատկապես՝ ամենաբարձր մակարդակով»,-ասել էնա։ ...

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

21:18 01.07.2025

ՀՀ-ԵՄ հարաբերություններ. ի՞նչ նշանակություն ունեցավ Կալասի այցը

ԵՄ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի այցը Հայաստան  նշանավորվեց ՀՀ-ԵՄ հարաբերություններում նոր արձանագրումներով: Մասնավորապես, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բարձր ներկայացուցչի հետ մամուլի ասուլիսում նշեց, որ երեք ձեռքբերում ունեն: Գործնական ի՞նչ նշանակություն կարող են ունենալ դրանք: Այս և այլ հարցերի անդրադարձել է քաղաքագետ Էդվարդ Անտինյանը՝ «Հեռանկարի» տաղավարում: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

21:05 01.07.2025

Հայաստանն ու ԵՄ-ն միմյանց երբեք ավելի մոտ չեն եղել

Հայաստան-ԵՄ Գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունների ավարտի մասին ՀՀ ԱԳՆ-ի մամուլի հաղորդագրությունը․ «2025 թ. հունիսի 30-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը հանդիպել են Երևանում: Այցը և կայացած քննարկումները նշանավորել են կարևոր շրջադարձ Հայաստանի և Եվրոպական միության հարաբերություններում։ Նախարարն ու ԵՄ […] ...

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

20:58 01.07.2025

Թրամփը հայտարարել է, որ ճնշում կգործադրի Նեթանյահուի վրա Գազայի հատվածում գործողությունը դադարեցնելու համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ճնշում գործադրել Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի վրա՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունը դադարեցնելու համար։ Ֆլորիդա նահանգում լրագրողների հետ զրույցում, մեկնաբանելով հուլիսի 7-ին Վաշինգտոնում Իսրայելի կառավարության ղեկավարի հետ հանդիպում անցկացնելու ծրագրերը, ամերիկյան վարչակազմի ղեկավարը վստահեցրել է, որ այդ բանակցություններում վճռականորեն կխոսի Գազայում գործողությունը դադարեցնելու օգտին։ «Ես շատ վճռական […] ...

Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆ

20:45 01.07.2025

Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղեր. օր 1-ին։ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:35 01.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 7/1շենք, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի […] ...

BACK_TO_TOP