«Ալաշկերտ»-ը կազմն ուժեղացրել է Չիլիի ազգային հավաքականների նախկին ֆուտբոլիստով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+18.09 oC

«Ալաշկերտ»-ը կազմն ուժեղացրել է Չիլիի ազգային հավաքականների նախկին ֆուտբոլիստով

14:27 04.03.2019

Երևանի «Ալաշկերտ»-ի կազմը համալրել է Չիլիի ազգային հավաքականների նախկին կիսապաշտպան Ջերսոն Ասևեդոն: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:

Փորձառու ֆուտբոլիստը երկար տարիներ հանդես է եկել Ռուսաստանի Պրեմիեր լիգան ներկայացնող Եկատերինբուրգի «Ուրալ»-ի կազմում: Հանդիսացել է թիմի ավագը և առաջատարներից մեկը: Ռուսական ակումբում անցկացրած 124 խաղերում Ասևեդոն դարձել է 21 գոլի և 18 գոլային փոխանցման հեղինակ:

Չիլիացին հանդես է եկել նաև Սարանսկի «Մորդովիա»-ում, ղազախական «Կայրաթ»-ում և չիլիական «Դեպորտես»-ում: Նախորդ մրցաշրջանն Ասևեդոն անցկացրել է Լիտվայի չեմպիոն «Սուդուվա»-ում`10 գոլով դառնալով թիմի լավագույն ռմբարկու: Նախորդ տարի «Սուդուվայի» կազմում հասել է մինչև Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ:

«Շատ ուրախ եմ, որ միացել եմ «Ալաշկերտ»-ին: Ամեն ինչ լավ է: «Ալաշկերտ»-ում խաղում են իմ նախկին խաղընկերներից Էդգար Մանուչարյանը և Դենիս Թումասյանը, որոնց ես շատ լավ ճանաչում եմ: Անցկացրեցի առաջին մարզումս: Մինչ այստեղ տեղափոխվելը մարզվում էի Չիլիում:

Կիմ Առաքելյանը բանակցեց իմ գործակալի հետ, և կողմերը համաձայնեցրեցին իմ տեղափոխությունը: Նպատակս «Ալաշկերտի»-ի կազմում չեմպիոն դառնալն ու եվրոպական ակումբային մրցաշարերում հաջողությամբ հանդես գալն է: Ամեն ինչ կանեմ նոր թիմիս օգնելու համար:

Այո, իմ նախկին թիմերում արդյունավետությամբ եմ աչքի ընկել: Կձգտեմ ռմբարկուական հատկանիշներս ցուցադրել նաև Հայաստանում: Բայց կարևորը թիմային հաջողությունն է»,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է «Ալաշկերտ»-ի նորեկը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներ

08:50 02.05.2025

Ռուբիոն կոչ է արել Իրանին թույլ տալ տեսուչներին մտնել բոլոր միջուկային օբյեկտներ

ԱՄՆ պետքարտուղարը և ազգային անվտանգության հարցերով խորհրդականի ժամանակավոր պաշտոնակատար Մարկո Ռուբիոն ասել է, որ Իրանը պետք է թույլ տա միջազգային ստուգումներ իրականացնել իր բոլոր միջուկային օբյեկտներում, այդ թվում՝ ռազմական: Այս մասին նա ասել է Fox News-ին տված հարցազրույցում՝ մեկնաբանելով միջուկային ծրագրի շուրջ նոր համաձայնագրի հնարավոր պայմանները։ «Եթե Իրանն իսկապես ցանկանում է խաղաղ միջուկային էներգիա, այլ […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

08:38 02.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով

08:30 02.05.2025

Իրանի ԱԳՆ․ Թեհրանը ձգտում է ԱՄՆ-ի հետ տարաձայնությունները լուծել բանակցությունների միջոցով

Իրանը շարունակում է բանակցությունների միջոցով լուծել իր միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունները: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների հաջորդ փուլը հետաձգելու որոշումը։ «Օմանցի և ամերիկացի մեր գործընկերների հետ մենք որոշել ենք հետաձգել բանակցությունների չորրորդ փուլը՝ լոգիստիկ և տեխնիկական պատճառներով։ Իրանական կողմից որևէ փոփոխություն չկա բանակցային […] ...

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

08:20 02.05.2025

Ֆրանսիայի ԱԳՆ. ԵՄ 3 երկրների հետ Իրանի խորհրդակցությունները չեն կայանա

Իրանի և ԵՄ 3 երկրների (Գերմանիա, Մեծ Բրիտանիա և Ֆրանսիա) մասնակցությամբ խորհրդակցությունները, որոնք պետք է անցկացվեին մայիսի 2-ին Թեհրանի և Վաշինգտոնի միջև միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին ընդառաջ, չեն կայանա։ Այս մասին Agence France Presse-ին տված հարցազրույցում հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Ժան-Նոել Բարրոն։ «Ենթադրվում էր, որ մինչև ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի հանդիպումը, պետք է տեղի ունենար […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:10 02.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

BACK_TO_TOP