Կարեն Ղազարյանի մտերիմները բողոքի նոր ակցիաներ են պատրաստում․ պատգամավոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 07 2025
  • $
    383.84
  • RUBLE
    4.70
  • 442.91
WEATHER
+38.09 oC

Կարեն Ղազարյանի մտերիմները բողոքի նոր ակցիաներ են պատրաստում․ պատգամավոր

17:11 05.03.2019

Հայաստանի քաղաքացի, ադրբեջանական բանակի կողմից պատանդառված Կարեն Ղազարյանին հայրենիք վերադարձնելու համար Հայաստանի իշխանությունները, թեև խոստացել են ամեն ինչ անել, սակայն նրա նկատմամբ դատավճիռն արդեն ընդունվել է Ադրբեջանում, իսկ Ղազարյանի հարազատները կարծում են, որ իշխանությունների խոստումներն առաջ չեն շարժվել։ Այս մասին այսօր ԱԺ ամբիոնից իր ելույթի ժամանակ հայտարարեց ԼՀԿ պատգամավոր Սարգիս Ալեքսանյանը, որն ասաց, որ ինքը Կարեն Ղազարյանի համադասարանցին է եղել։

Ալեքսանյանը կոչ արեց հետամուտ լինել Ղազարյանի վերադարձի հարցը լուծելուն, քանի որ նրա հարազատները նորից բողոքի ցույցեր են նախապատրաստում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Գեղարքունիքի մարզում բախվել են «Volkswagen Tuareg»-ը և «Honda Elysion»-ը. կա 6 տուժած

17:06 30.07.2025

Գեղարքունիքի մարզում բախվել են «Volkswagen Tuareg»-ը և «Honda Elysion»-ը. կա 6 տուժած

Այսօր՝ հուլիսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 14 կմ հատվածում բախվել են «Volkswagen Tuareg» մակնիշի և «Honda Elysion» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել բետոնե էլեկտրասյանը։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գավառ» […] ...

Ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

17:00 30.07.2025

Ավարտվել է կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք ցուցաբերելու դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը

ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀՀ ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 2025 թվականի հուլիսի 15-ին Բյուրեղավան քաղաքում Վ.Ղ.-ն կենդանու նկատմամբ դաժան վերաբերմունք է ցուցաբերել՝ իր ավտոմեքենայի բեռնախցիկից պարանով կապել է շանը և քարշ տալով վարել է մեքենան: Վ.Ղ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային […] ...

Դոնարումայի ապագան ՊՍԺ-ում շարունակում է մնալ հարցականի տակ

16:45 30.07.2025

Դոնարումայի ապագան ՊՍԺ-ում շարունակում է մնալ հարցականի տակ

Իտալիայի հավաքականի դարպասապահ Ջանլուիջի Դոնարումայի ապագան Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիր ՊՍԺ-ում շարունակում է մնալ հարցականի տակ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը: Նոր պայմանագիր կնքելու վերաբերյալ կողմերի բանակցությունները մտել են փակուղի, և ՊՍԺ-ն գործուն քայլեր է ձեռնարկում՝ նոր դարպասապահ ձեռք բերելու համար: Փարիզյան ակումբը մոտ է «Լիլից» Լյուկ Շևալյեի տրանսֆերային իրավունքը 40 միլիոն եվրոյով գնելուն: […] ...

WP. Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժը կարող է լինել աշխարհում վեցերորդ ամենաուժեղը

16:33 30.07.2025

WP. Կամչատկայում տեղի ունեցած երկրաշարժը կարող է լինել աշխարհում վեցերորդ ամենաուժեղը

Կամչատկայում տեղի ունեցած 8.7 մագնիտուդով երկրաշարժը կարող է դառնալ աշխարհում գրանցված վեցերորդ ամենաուժեղ երկրաշարժը, հաղորդում է The Washington Post-ը՝ հղում անելով ԱՄՆ երկրաբանական ծառայության (USGS) տվյալներին։ «Սրանք նախնական տվյալներ են, որոնք ծառայությունը կարող է հետագայում վերանայել», – նշում է հրատարակությունը։ Ըստ The Washington Post-ի՝ աղետի պատճառած վնասը գնահատելու համար կպահանջվեն «օրեր և ամիսներ»։ Պատմության մեջ […] ...

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում․ խափանման միջոցը՝ կալանք

16:22 30.07.2025

Գողության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվեց Կոմիտասի պողոտայում․ խափանման միջոցը՝ կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում հուլիսի 27-ին Երևանի Կոմիտասի պողոտայում հայտնաբերվել ու Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն է տեղափոխվել առանց հաշվառման հասցեի 50-ամյա տղամարդ։ Նա ապրիլի 23-ից հետախուզվում էր գողության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։ ...

Ժոաու Ֆելիքսը  պաշտոնապես դարձավ «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

16:11 30.07.2025

Ժոաու Ֆելիքսը պաշտոնապես դարձավ «Ալ Նասրի» ֆուտբոլիստ

Պորտուգալիայի ազգային հավաքականի և Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Ժոաու Ֆելիքսը տեղափոխվել է «Ալ Նասր», հայտնում է սաուդյան ակումբի մամուլի ծառայությունը: Transfermarkt-ի հաղորդմամբ՝ «Ալ Նասրը» գործարքի համար վճարել է 30 միլիոն եվրո: Սաուդյան ակումբի և պորտուգալացի ֆուտբոլիստի միջև պայմանագրից մանրամասներ հայտնի չեն: Ավելի վաղ հաղորդվել է, որ «Ալ Նասրում» Ժոաու Ֆելիքսը կստանա տարեկան 17 միլիոն եվրո աշխատավարձ: ...

BACK_TO_TOP