13:29 07.03.2019
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարտականություններն իրականացնող Գեղամ Գևորգյանը կառավարության մարտի 7-ի նիստում ներկայացրեց «Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համաֆինանսավորման ծրագիրը հաստատելու մասին» կառավարության որոշման նախագիծը: Նա հայտնեց, որ հարցը կաթիլային և անձրևացման համակարգերին է վերաբերում: Գևորգյանը տեղեկացրեց՝ 2018 թ. վարկ է տրամադրվել թվով 8 շահառուների՝ 315 մլն 526 հազար դրամ: Տենդենցը գնահատվում է հետևյալ կերպ՝ հոկտեմբեր-դեկտեմբերին 8 վարկից 5 վարկն է տրամադրվել, որպեսզի ընթացքն ավելի արդյունավետ լինի:
Նախատեսվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի հաշվին աջակցություն ցուցաբերել ոռոգման արդիական համակարգերի ներդրման գործընթացին` կիրառելով (ըստ համակարգը ներդնող տնտեսավարողի հայեցողության) ներքոհիշյալ տարբերակներից որևէ մեկը`
1) սուբսիդավորել ոռոգման արդիական համակարգերի ներդրմանն (սխեմայի կազմում, կապիտալ ծախսեր, ներդրման աշխատանքներ) ուղղված վարկերի տոկոսադրույքներն այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն 2 %, իսկ սահմանամերձ համայնքներում (այսուհետ՝ սահմանամերձ համայնքներ) կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող՝ գյուղատնտեսական գործունեություն ծավալող կոոպերատիվներին (այսուհետ՝ կոոպերատիվ)` 0 % տոկոսադրույքով, եթե ներդրման աշխատանքներն իրականացվելու են սույն ծրագրի 30-րդ կետի 2-րդ ենթակետի «դ» պարբերությունում նշված մասնագիտացված կազմակերպության կողմից,
2) սուբսիդավորել ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար կատարված կապիտալ ծախսերի (մոտեցնող խողովակ, գլխամասային հանգույց, բաշխիչ ցանց) համար տրամադրված վարկերի տոկոսադրույքներն այնպիսի չափաքանակով, որպեսզի վարկերը տրամադրվեն 2 %, իսկ սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին` 0 % տոկոսադրույքով, եթե ներդրման աշխատանքներն իրականացվելու են առանց սույն կետի 1-ին ենթակետում նշված մասնագիտացված կազմակերպության,
3) փոխհատուցել ոռոգման արդիական համակարգեր ներդնող տնտեսավարողների կողմից կատարված ծախսերի (սխեմայի կազմում, կապիտալ ծախսեր, ներդրման աշխատանքներ) 16 %-ը, իսկ սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին` 18 %-ը, եթե ներդրման աշխատանքներն իրականացվելու են սույն կետի 1-ին ենթակետում նշված մասնագիտացված կազմակերպության կողմից,
4) փոխհատուցել ոռոգման արդիական համակարգեր ներդնող տնտեսավարողների կողմից կատարված կապիտալ ծախսերի (մոտեցնող խողովակ, գլխամասային հանգույց, բաշխիչ ցանց) 16 %-ը, իսկ սահմանամերձ համայնքներում կամ գերնորմատիվային ջրապահանջարկ ունեցող հողատարածքներում ներդրման դեպքում, կամ առնվազն 3 հա հողատարածքում ներդնող կոոպերատիվներին` 18 %-ը, եթե ներդրման աշխատանքներն իրականացվելու են առանց սույն կետի 1-ին ենթակետում նշված մասնագիտացված կազմակերպության:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ գաղափարն առաջին հայացքից գրավիչ է, բայց դրա արդյունավետությունը պետք է իսկապես գնահատել: ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց այս ծրագրի արդյունքները նույնպես քննարկման առարկա դարձնել եռամսյակը մեկ: Որոշվեց` կառավարությունում երեք ամիսը մեկ հաշվետվություն կտրվի այս ծրագրի վերաբերյալ:
22:16 14.06.2025
NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է21:48 14.06.2025
Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերելՀունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...
21:26 14.06.2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբՌուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 50 րոպե։ «Զրույցը […] ...
21:14 14.06.2025
ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:00 14.06.2025
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստՎարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...
20:30 14.06.2025
Հայ թենիսիստները անհաջող են մասնակցում Դևիսի գավաթի խաղարկությանըԹենիսի Հայաստանի հավաքականը Դևիսի գավաթի խաղարկության երրորդ ենթախմբում ևս երկու պարտություն է կրել։ Երրորդ ու չորրորդ տուրերում միևնույն` 0-3 հաշվով մեր թենիսիստները պարտվել են համապատասխանաբար Չեռնոգորիայի ու Հյուսիսային Մակեդոնիայի թիմերին։ Հայ թենիսիստները առաջին երկու խաղերում էլ նույն հաշվով պարտվել էին Մոլդովային ու Լատվիային։ Հայաստանի հավաքականը մրցաշարի վերջին` 5-րդ տուրում կմրցի Մալթայի թիմի դեմ։ Հայաստանից մրցաշարին […] ...