Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել են հայատյացությանը նվիրված համաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 06 2025
  • $
    383.23
  • RUBLE
    4.82
  • 440.91
WEATHER
+25.09 oC

Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը Եվրոպական խորհրդարանում մասնակցել են հայատյացությանը նվիրված համաժողովին

14:18 07.03.2019

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների ներկա և նախկին պաշտպաններ Արտակ Բեգլարյանը և Ռուբեն Մելիքյանը մարտի 6-ին Եվրոպական խորհրդարանում մասնակցել են «Հայատյացություն. Պատմական և արդի դրսևորումները» խորագրով համաժողովին, որը կազմակերպվել է Եվրոպայի Հայ դատի հանձնախմբի և Թուֆենկյան հիմնադրամի կողմից՝ Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Էլենի Թեոխարուսի աջակցությամբ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջից:

Ա. Բեգլարյանն իր ելույթում ներկայացրել է Ադրբեջանի կողմից տարվող հայատյացության քաղաքականության հատկապես ռազմական ուղղությունը՝ ընդգծելով, որ վերջին տասնամյակներում ամենացցուն կերպով այն դրսևորվել է 2016թ. ապրիլյան ռազմագործողությունների ժամանակ: Նա ներկայացրել է ադրբեջանական զինված ուժերի կողմից հայ զինվորական և քաղաքացիական անձանց նկատմամբ կատարված պատերազմական հանցագործություններն ու այլ վայրագությունները, ինչպես նաև արգելված զինատեսակների ու մեթոդների կիրառումը:

Պաշտպանը շեշտադրել է, որ մարդու իրավունքների արձանագրված զանգվածային ու կոպտագույն խախտումները մեծապես բխել են հենց հայատյացության տևական քաղաքականությունից ու գաղափարախոսությունից, որում ցանկացած հայի նվաստացնելն ու սպանելը խրախուսելի վարք է համարվում ադրբեջանական պետության կողմից: Դրա մասին են վկայում և՛ Ռամիլ Սաֆարովի փաստացի հերոսացումը, և՛ պատերազմական հանցագործություններ կատարած զինվորականների պարգևատրումները, և՛ պաշտոնական բազմաթիվ հայտարարություններ ու գործողություններ: Նա ընդգծել է նաև, որ հայատյացության պետական քաղաքականությունը ոչ միայն շարունակաբար խախտում և վտանգում է հատկապես արցախահայության մի շարք հիմնարար իրավունքներ, այլ նաև գործնականում անհնար է դարձնում հակամարտության կարգավորման գործընթացում որևէ էական առաջընթաց:

Արցախի Մարդու իրավունքների նախկին պաշտպան Ռուբեն Մելիքյանն անդրադարձել է Ադրբեջանի կրթական և տեղեկատվական ոլորտներում դրսևորվող հայատյացության օրինակներին՝ ցույց տալով դրանց համակարգային ու տևական բնույթը: Նա ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ տեղեկատվական բնագավառը ներկայացնում է կարճաժամկետ տրամադրությունները, իսկ կրթական համակարգում առկա հայատյացությունը կանխորոշում է գալիք սերունդների հոգեկերտվածքը, ինչը նշանակում է, որ երկարաժամկետ միտումները դրական չեն:

Համաժողովին մասնակցել են նաև թուրք իրավապաշտպան Ռագիփ Զարաքօլուն, հրեա բլոգեր Ալեքսանդր Լապշինը և լեհ հայագետ Յակուբ Օշիեցկին:

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է

22:16 14.06.2025

NBA-ի եզրափակչում առայժմ հավասարություն է

Բասկետբոլի ազգային ասոցիացիայի (NBA) մեծ եզրափակչի չորրորդ խաղում «Օքլահոմա Սիթի Թանդերը» հյուրընկալվելիս 111-104 հաշվով հաղթել է «Ինդիանա Փեյսերսին»։ Հանդիպման ամենաարդյունավետ բասկետբոլիստ է դարձել «Թանդերի» խաղարկող պաշտպան, մրցաշրջանի ամենաարժեքավոր խաղացող (MVP) Շեյ Գիլջես-Ալեքսանդրը։ Կանադացին վաստակել է 35 միավոր։ Մարկ Դեյնոյի գլխավորած թիմը հաղթանակի շնորհիվ կրկին հավասարեցրել է շարքի հաշիվը` 2-2։ Թիմերի հաջորդ հանդիպումը կկայանա հունիսի 17-ին […] ...

SHANTNEWS

22:00 14.06.2025

SHANTNEWS

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել

21:48 14.06.2025

Վանաձորի շենքերից մեկի բակում մոր ու որդու մարմիններ են հայտնաբերել

Հունիսի 14-ին, ժամը 18:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Լոռու մարզի քրեական վարչությունոմ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վանաձոր քաղաքի Ուսանողական 4-րդ շենքից որդին մորը նետել է, ապա ինքն է նետվել: Ինչպես հայտնում է  shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների՝ որդին՝ Լոռու մարզի բնակիչ 41-ամյա Վլադիմիր Գ.-ն, նախ մորը՝ Լոռու մարզի բնակիչ […] ...

Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ

21:26 14.06.2025

Պուտինը շնորհավորել է Թրամփին ծննդյան օրվա կապակցությամբ

Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։ «Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը հենց նոր կրկին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – ասել է Կրեմլի խոսնակը։ Ռուսաստանի և ԱՄՆ-ի առաջնորդների միջև հեռախոսազրույցի տևողությունը կազմել է 50 րոպե։ «Զրույցը […] ...

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

21:14 14.06.2025

ՏԿԵ նախարարը Նաումբուրգ քաղաքում մասնակցել է ՀՀ կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Գերմանիայի Դաշնային Հանրապետություն կատարած աշխատանքային այցի ընթացքում Նաումբուրգ քաղաքում մասնակցեցի Հայաստանի Հանրապետության կառավարության նվիրած խաչքարի բացման արարողությանը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

21:00 14.06.2025

Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի արտագնա նիստ: Օրակարգային առաջին հարցով քննարկվել են ՏԻՄ ընտրախախտումների վերաբերյալ «Անկախ դիտորդ» դաշինքի և «Ականատես» դիտորդական առաքելության կողմից վեր հանված խնդիրները, ընտրական հանցագործությունների քննության ընթացքը: Անդրադարձ է կատարվել օրինականության նկատմամբ վերահսկողության մակարդակի բարձրացմանը, ընտրակաշառքի դեպքերի բացահայտմանը, ընտրախախտումների կանխարգելմանն ուղղված քայլերին, կուսակցությունների ֆինանսավորման մեխանիզմներին, ընտրական ծախսերի […] ...

BACK_TO_TOP