22:56 14.03.2019
Մարտի 14-ին ՀՀ ԱԻ նախարարի տեղակալ Արա Նազարյանն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի (ՊՀԾ) ներկայացուցիչ և տնօրեն Ելենա Միլոշևիչին:
Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ հանդիպման նպատակն է եղել քննարկել 2019-2024թթ. ազգային ռազմավարության պլանն, ինչպես նաև պլանի շրջանակներում հնարավոր երկկողմ համագործակցության հետ կապված հարցերը:
Ողջունելով ՀՀ-ում միջազգային կառույցի ներկայացուցչին՝ Արա Նազարյանը նշել է, որ դեռևս 2018 թ. հունվարի 25-ին նախարարությունում տեղի է ունեցել ՄԱԿ-ի ՊՀԾ հնգամյա ռազմավարական պլանի քննարկման վերաբերյալ հանդիպում: Հանդիպման շրջանակներում քննարկվել է ուսումնական հաստատություններում սննդի արագ պատրաստման և բաշխման կետերի ստեղծման հարցը, որոնք աղետի ժամանակ կծառայեն որպես արձագանքող ուժերի (փրկարարական և անհետաձգելի աշխատանքներ իրականացնող ուժերի) համար սննդի ապահովման կետեր:
Արա Նազարյանը ասել է, որ ՄԱԿ-ի ՊՀԾ-ն գործընթացն իրականացնելու համար ԱԻՆ-ից ակնկալել է համապատասխան տարածքների հատկացում: Իր հերթին ԱԻՆ Փրկարար ծառայության կողմից հարցը քննարկելու նպատակով ՄԱԿ-ի ՊՀԾ-ն պետք է ներկայացներ տարածքների վերաբերյալ տեխնիկական բնութագրեր, ինչը սակայն հետագա արձագանք չի ստացել: Այս համատեքստում կողմերը պայմանավորվել են ակտիվացնել ծրագրի իրականացումը:
Ելենա Միլոշևիչը նշել է, որ ՊՀԾ-ն իր գործունեությունը Հայաստանում սկսել է 1993 թ.-ին՝ իրականացնելով մարդասիրական ծրագրեր: Կառույցի ներկայացուցիչը հատուկ ընդգծել է, որ ՀՀ կառավարության, համայնքների և բնակչության ջանքերի շնորհիվ մարդասիրական օգնության փուլին փոխարինելու է եկել զարգացման ծրագրերի շրջանը:
Ելենա Միլոշևիչն ասաց, որ ՊՀԾ-ն հայտնի է որպես արտակարգ իրավիճակներում առաջինն արձագանքող միջազգային կառույց՝ այս համատեքստում առանձնահատուկ կարևորով Արտակարգ իրավիճակների նախարարության հետ համագործակցությունը: Ըստ նրա՝ հնգամյա ռազմավարության պլանը ներկայումս գտնվում է մշակման փուլում, և այս տեսանկյունից իրենց համար ավելի քան կարևոր է ծանոթանալ ՀՀ պատկան կառույցների, մասնավորապես՝ ԱԻՆ-ի կողմից առաջ քաշվող առաջնահերթություններին:
Արա Նազարյանն իր հերթին նշեց, որ ԱԻՆ-ը և նախարարության կազմում ընդգրկված կառույցներն իրականացնում են բազմակողմանի առաքելություն՝ առանձնահանուկ կարևորելով աղետների ժամանակ տարհանման, տարհանվածների կենսաապահովման գործում Պարենի համաշխարհային ծրագրի հետ համագործակցությունը:
Կողմերը երկուստեք կարևորեցին պարենային ապահովվածության, պահեստների ստեղծման և լոգիստիկայի հարցերում երկկողմ փոխգործակցությունը:
Հանդիպման վերջում կողմերը պայմանավորվեցին երկկողմ առաջարկությունները մանրամասն քննարկելուց հետո նախանշել համագործակցության շրջանակները՝ անհրաժեշտության դեպքում անցկացնելով լրացուցիչ հանդիպում:
19:17 08.07.2025
Հրդեհ Խաչփառ գյուղումՀուլիսի 8-ին, ժամը 18:05-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խաչփառ գյուղի 4-րդ փողոցի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ և մեկ ջրատար: Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 2» կանչ դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան […] ...
19:10 08.07.2025
Կմեկտեղվեն անտառային հրդեհները կանխելու ջանքերը․ տեղի է ունեցել միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստըՀուլիսի 8-ին Փրկարար ծառայության տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել անտառային հրդեհների կանխարգելման նպատակով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի այս տարվա երկրորդ նիստը։ Ներկա էին Փրկարար ծառայության ղեկավարությունը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ: Կամո Ցուցուլյանն, անդրադառնալով անտառային հերդեհների վիճակագրությանը, ընդգծեց դրանց դեմ պայքարում շահագրգիռ կառույցների առարկայական համագործակցությունը՝ հատկապես այս հրդեհավտանգ շրջանում, հայտնում են […] ...
19:00 08.07.2025
«Ադիդաս»-ը ներկայացրել է ԱԱԱ-ի եզրափակչի գնդակըՀեղինակավոր «Ադիդաս» ընկերությունը ներկայացրել է աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի գնդակը: Մրցաշարի առաջին կիսաեզրափակչում կհանդիպեն «Ֆլումինենսեն» ու «Չելսին», իսկ մյուս կիսաեզրափակչում՝ ՊՍԺ-ն ու «Ռեալը»: Եզրափակիչը կկայանա հուլիսի 13-ին Նյու Ջերսիում: ...
18:52 08.07.2025
Բացահայտվել են հուլիսի 4-ին ի աջակցություն Ս.Կ.-ի կազմակերպված հավաքին մասնակցելուն հարկադրելու, նյութապես շահագրգռելու մի շարք դեպքերՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում իրականացված մեծածավալ քննչական և վարութային գործողությունների, ինչպես նաև՝ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Քննչական կոմիտեում ներկայումս քննվող մեկ այլ քրեական վարույթով կալանքի տակ գտնվող Ս.Կ.-ի մի խումբ կողմնակիցներ ՀՀ տարբեր բնակավայրերի մի շարք […] ...
18:46 08.07.2025
Ֆրանսիայի ԱԳՆ-ը Պուտինից պահանջել է զինադադար ՈւկրաինայումԵվրամիությունը Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթ է պատրաստում Ուկրաինայի վրա Ռուսաստանի կողմից հարվածների ակտիվացումից հետո։ Այս մասին TF1 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն, հաղորդում է «Ինտերֆաքս-Ուկրաինա»-ն։ Բարոն ասել է, որ նոր պատժամիջոցները կարող են լինել վերջին երեք տարվա ընթացքում ամենախիստը։ Բարոյի խոսքով՝ նոր պատժամիջոցները պատրաստվում են ամերիկացի սենատորների նախաձեռնությունների հետ […] ...
18:37 08.07.2025
UFC-ի պատմության մեջ ամենակեղծ և անհամապատասխան մրցակցությունն է. ԾառուկյանUFC-ի առաջատար հայ մարտիկ Արման Ծառուկյանը գրառում է կատարել սոցցանցերում` անդրադառնալով թեթև քաշային կարգի չեմպիոն Իլյա Տոպուրիայի և բրիտանացի Փեդի Փիմբլեթի միջև հնարավոր մենամարտին: Օրեր առաջ կայացած տիտղոսային մենամարտում Տոպուրիայի նոկաուտով հաղթանակից հետո 30-ամյա Փիմբլեթը դուրս էր եկել օկտագոն: Սպասվում է, որ առաջիկայում բրիտանացին հնարավորություն կստանա մենամարտելու թեթև քաշային կարգի գոտու համար: «Իլյան ընդդեմ Փեդիի: […] ...