Իմ մաղթանքն է, որ անցյալի սխալները չգործենք. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+26.09 oC

Իմ մաղթանքն է, որ անցյալի սխալները չգործենք. Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյան

15:54 18.03.2019

Վատիկանում Մայր աթոռի ներկայացուցիչ Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանը, որը ևս ներկա է եղել Մեսրոպ Մութաֆյանի հուղարկավորությանը, SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է հետևյալը.

«Մենք հողին հանձնեցինք Կոստանդնուպոլսո աթոռի պատրիարքին, որ մեր համար հարգելի անձնավորություն էր, երբ ինքը 11 տարի առաջ հիվանդության մատնվեց, մեր համար ցավ էր այդ, նաև անցնող 11 տարիների վիճակը, այնպես որ հանգիստ է իր մարմինը, և կհավատանք, որ հոգին ալ հանգիստ է իբր արժանավոր հոգևորական»:

Նա կարևորել է թաղման արարողակարգի կազմակերպված ընթացքն ու պետական մակարդակով ուշադրությունը, որը նկատելի է եղել:

«Ես կգնահատեմ, որ թաղման արարողություններն այնքան կանոնավոր կերպով կազմակերպված էին Արամ սրբազանի գլխավորությամբ և հանձնախումբի աշխարհականներե կազմված, որ ամեն ինչ պատշաճ ձևով էր կազմակերպված: Հուղարկավորության ընթացքին գնահատելի էր, որ պետական բարձրաստիճան այրեր մասնակցեցան, նաև այլ պետական անձնավորություններ, որ չկարողացան մասնակցել, իրենց ցավակցությունը հայտնած էին: Նաև դրական երևույթ է, որ երբ Մայր եկեղեցիեն դեպի պատրիարքարան Շիշլիի գերեզմանատունը ուղևորեցինք Սրբազան պատրիարքի դագաղը, այնքան լավ ձևով կազմակերպված էր, ճանապարհները` փակված, դա, անշուշտ, նշան էր, որ պոլսահայ գաղութը և պետությունը հարգանք ունեին Մեսրոպ պատրիարքի ու գաղութի հանդեպ»:

Նա շեշտել է հետագայում ընտրությունների անխափան անցկացման անհրաժեշտությանը՝  կարևորելով նաև Թուրքիայի հետ ճիշտ համագործակցությունը.

«Առաքելությունը շարունակական է: Իմ մաղթանքը աղոթքն է, որ պոլսահայ գաղութը միավորվի, որովհետև ինչ-որ նշմարած եմ վերջին տարիներուն, բաժանումներ տեղի ունեցած են գաղութին մեջ, և հիմա, որ պատրիարքական ընտրության նոր շրջան կսկսվի, իմ մաղթանքն է, որ բոլոր պոլսահայերը միավորվին մի գաղափարի շուրջ ու միանալով ստեղծեն համագործակցության մոտեցում Թուրքիայի պետության հետ: Շատ կարևոր է, որ այդ մոտեցման մեջ համագործակցություն տեղի ունենա, որպեսզի նպատակը իրագործվի: Ամեն անձ կրնա իր նախասիրությունն ունենա, այդ մոտեցման մեջ իմ մաղթանքն է, որ մենք անցյալի սխալները չգործենք, ուրիշ թեկնածուի մասին ժխտական չարտահայտվինք, եթե անձ մը կուզե այս անձ պատրիարք ըլլա, իր իրավունքն է գովելու, բայց մեծագույն սխալ պիտի ըլլա ուրիշի սխալվելու համար խոսելը»:

Խաժակ արքեպիսկոպոս Պարսամյանի խոսքերով` ինքն աղոթում է միասնականության համար, որպեսզի համագործակցության ոգով նոր պատրիարք ընտրվի և պոլսահայ համայնքն իր առաքելությունը շարունակի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆ

20:45 01.07.2025

Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղեր. օր 1-ին։ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:35 01.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 7/1շենք, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի […] ...

ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվել

20:25 01.07.2025

ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 1-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Նրան են ներկայացվել Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների ուսումնական գործընթացում կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև իրավիճակային բազմաբնույթ խնդիրները, որոնք առաջադրվում են վերապատրաստվողներին՝ զարգացնելով նրանց պրոֆեսիոնալ արձագանքման ու որոշումներ կայացնելու հմտությունները։ «Այս առումով նախարար Սարգսյանը խրախուսել է բաց և ակտիվ քննարկումները, որոնք նպաստում են վերապատրասման արդյունավետությանը։ Այս մասին […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

20:14 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

20:10 01.07.2025

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

Լեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...

SHANTNEWS

20:00 01.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP