Տարվա առաջին եռամսյակը չի լրացել, բայց 52 մարդ գազից արդեն թունավորվել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    385.32
  • RUBLE
    4.91
  • 455.06
WEATHER
+26.09 oC

Տարվա առաջին եռամսյակը չի լրացել, բայց 52 մարդ գազից արդեն թունավորվել է

15:41 18.03.2019

Թունաբան Միքայել Գաբրիելյանն այսօր կայացած ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ ավելացել է նաև այն մարդկանց թիվը, որոնց դեպքում գազը հիվանդանոցում հայտնվելու պատճառ է դարձել:

«2017 թվականին ունեցել են 136 հիվանդ, 2018 թվականին՝ 100 հիվանդ, բայց 2019 թվականի այս երեք ամսվա մեջ  ունեցել ենք 52 տուժած, որից 29-ը հունվար ամսին է վերաբերում: 2018 թվականի նույն ժամանակահատվածում  ունեցել ենք 19 դեպք: Մահվան դեպքեր չի եղել»,- ասել է Գաբրիելյանը:

Թունաբանը հիշեցրել է, որ գազի դեպքում գործ ունենք դանդաղ մահվան հետ, թունավորված մարդը չի զգում, թե ինչ է կատարվում իր հետ: Աստիճանաբար գլխացավ, գլխապտույտ, քնկոտություն է զգում, կարող է քնել ու չզգալ, թե ինչ է կատարվում իր հետ: Եթե ժամանակին բժշկի չեն դիմում, անվերադարձ փոփոխություններ են կատարվում օրգանիզմում:

«Դա ուղեղի քաղցկեղ է առաջացնում, հեմոգլոբինը փոխվում է, ուղեղ թթվածին չի մատակարարում: Դա առաջին պատճառն է մահվան, դրա համար պետք է առաջին հերթին դուրս բերել տուժածին տարածքից ու հասցնել հիվանդանոց»,- ասել է բանախոսը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆ

20:45 01.07.2025

Ամենամյա բանակային խաղերի առաջին օրը․ ՀՀ ՊՆ

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող ամենամյա բանակային խաղեր. օր 1-ին։ ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

20:35 01.07.2025

Ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 2-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Գր․ Լուսավորիչ փ. 3, 3/1, 3/2, 3/3 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 7/1շենք, Արամի փ. 4/3 շենք, Աբովյան փ. 2/5, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Պուշկինի […] ...

ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվել

20:25 01.07.2025

ՆԳ նախարարը կրթության որակի հսկողության վերաբերյալ հանձնարարականներ է տվել

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հուլիսի 1-ին այցելել է ՆԳՆ կրթահամալիր: Նրան են ներկայացվել Ոստիկանության գվարդիայի ապագա ծառայողների ուսումնական գործընթացում կիրառվող մեթոդաբանությունը, ինչպես նաև իրավիճակային բազմաբնույթ խնդիրները, որոնք առաջադրվում են վերապատրաստվողներին՝ զարգացնելով նրանց պրոֆեսիոնալ արձագանքման ու որոշումներ կայացնելու հմտությունները։ «Այս առումով նախարար Սարգսյանը խրախուսել է բաց և ակտիվ քննարկումները, որոնք նպաստում են վերապատրասման արդյունավետությանը։ Այս մասին […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

20:14 01.07.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հետ

Հուլիսի 1-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի ԱԳ նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի հետ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները։ Նախարար Միրզոյանը հույս է հայտնել, որ հաստատված զինադադարը տևական կլինի և բանակցությունների իրական հնարավորություն կտա: Արարատ Միրզոյանը և Սեյեդ Աբբաս Արաղչին քննարկել են բազմակողմ հարթակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր։ […] ...

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

20:10 01.07.2025

Լուկաշենկո. եթե Լեհաստանը ցանկանում է կրկին անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրա ընտրությունն է

Լեհաստանը և Բալթյան երկրները Ուկրաինայից հետո վերածվում են ևս մեկ ռազմական փորձադաշտի, և եթե նրանք կրկին ցանկանան անհետանալ աշխարհի քարտեզից, դա նրանց ընտրությունն է։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Անկախության օրվա կապակցությամբ կազմակերպված հանդիսավոր նիստում, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն։ «Ոչ ոք չի ուզում հիշել, թե ինչպես ավարտվեց, ինչպես այժմ նորաձև է ասել՝ «Հիտլերի […] ...

SHANTNEWS

20:00 01.07.2025

SHANTNEWS

BACK_TO_TOP