15:58 18.03.2019
ԱԻՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման կենտրոնի տեղեկատվության ապահովման և վիճակագրության բաժնի ավագ հրահանգիչ, փ/ծ կապիտան Տաթև Ալիխանյանն այսօր ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարի և 2018 թվականին տրանսպորտային միջոցներում թունավորման դեպքեր չեն գրանցվել: 2017 թվականին դրանք 4-ն են եղել:
Հարցին` իսկ գազալցակայաններում լիցքավորման ժամանակ գրանցված պայթյուններ կա՞ն, ԱԻՆ ներկայացուցիչն այսպիսի պատասխան է տվել.
«Գազալցակայաններում այս տարի դեպք չենք ունեցել, 2018 թվականին դարձյալ չունեինք՝ մեզ մոտ գրանցված տվյալներով, իսկ 2017 թվականին ունեցել ենք մեկ դեպք»,- ասել է Տաթև Ալիխանյանը:
Հարցին`ինչո՞վ է պայմանավորված դրական ցուցանիշը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության վարչության պետ Ռուբեն Խաչունցը պատասխանել է.
«Դա ես առաջին հերթին կապում եմ նրա հետ, որ գազալցակայաններում լցավորումը կատարվում է նորմալ ճնշման տակ»:
Հիշեցնենք, որ ըստ Ռուբեն Խաչունցի, երկու շաբաթ առաջ Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մի առաջարկ է ուղարկել իրենց, որում 19.6 մեգապասկալ ճնշումը գերազանցելու դեպքում առցանց հաղորդումը լիազոր մարմինը գրանցում է:
SHANTNEWS.am-ը հետաքրքրվել է, թե արդյո՞ք այդ առաջարկում հաշվի է առնված նաև գազաբալոնների մաշվածությունը ստուգելու հարցը.
«Չէ, ցավոք սրտի, դա չկա, բայց դա էլ պետք է լինի անպայման: Հիմա կա առաջարկ: Մի կազմակերպություն առաջարկում է, որպեսզի ինքն ընդգրկվի էդ ընկերությունների շարքում, որոնք կատարում են պարբերական փորձարկումներ: Ճնշման հարցը լուծելը շատ կարևոր է: Ցանկացած գազալցակայան շահագործող ձգտում է ավելացնել ճնշումը, որպեսզի իր մոտ շատ գան: Մենք առիթ ունեցել են, գազալցակայաններ շահագործողների հետ զրուցել ենք, իրենք բոլորն էլ համարում են, որ դա ճիշտ է, բայց մի պայմանով՝ եթե բոլորը պահպանեն էդ պահանջը»,- հավելել է Ռուբեն Խաչունցը:
19:54 01.07.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը Սևիլիայում միջոցառմանը ելույթով է հանդես եկելՀուլիսի 1-ին Սևիլիայում՝ Զարգացմանն ուղղված չորրորդ միջազգային համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել «Կենսաբազմազանության ֆինանսավորում. ոչ տնտեսական կորուստների և վնասների հասցեագրման բացակայող օղակը» խորագրով հարակից միջոցառմանը, որը կազմակերպվել էր Հայաստանի կողմից` Կոլումբիայի և Նեպալի համահեղինակմամբ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Միջոցառմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ նախագահ […] ...
19:45 01.07.2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ուշադիր հետևում է Սումիի մարզում տիրող իրավիճակինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ուշադիր հետևում է Սումիի շրջանում տիրող իրավիճակին։ «Կտեսնենք, թե ինչ կլինի, մենք շատ ուշադիր հետևում ենք», – լրագրողներին ասել է Թրամփը։ Այսպես է նա պատասխանել Սումիի մարզում Ռուսաստանի զինված ուժերի հնարավոր առաջխաղացման մասին հարցին։ ...
19:33 01.07.2025
Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ինԳագաուզիայի ղեկավար Եվգենիա Գուցուլի գործով հաջորդ դատական նիստը կկայանա հուլիսի 3-ին, և կողմերը կշարունակեն իրենց բանավեճերը, հաղորդում է ՏԱՍՍ-ի թղթակիցը։ «Հաջորդ դատական նիստը տեղի կունենա հուլիսի 3-ին, ժամը 9:00-ին։ Կողմերը կշարունակեն իրենց բանավեճը», – ասել է դատավոր Անա Ցուչերեսկուն՝ ամփոփելով երեքշաբթի օրը կայացած նիստը։ Մեղադրող կողմը պահանջել է Գուցուլին դատապարտել ինը տարվա ազատազրկման: Ավելի վաղ […] ...
19:23 01.07.2025
Իրանը երկարաձգել է ներքին և միջազգային չվերթների արգելքը մի շարք շրջաններումԻրանը մի շարք շրջաններում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգել է մինչև չորեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 13:30-ը՝ թողնելով երկրի տարածքով միջազգային տարանցիկ չվերթների հնարավորությունը, հայտնել է հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարության ներկայացուցիչ Մաջիդ Ախավանը։ «Մենք խնդրում ենք մեր համաքաղաքացիներին զերծ մնալ երկրի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդանավակայաններից, այդ թվում՝ Մեհրաբադ օդանավակայանից և Իմամ Խոմեյնիի […] ...
19:11 01.07.2025
Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...