19:21 19.03.2019
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կոռուպցիոն, սեփականության դեմ ուղղված հանցագործությունների և կիբերհանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ խոշոր չափերով հափշտակություններ կատարելու և փողերի լվացման դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Նախաքննության ընթացքում կատարվել են մեծածավալ քննչական և դատավարական գործողություններ, այդ թվում՝ մի շարք հարցումեր են կատարվել և ստացվել ՌԴ-ում գտնվող ընկերություններից:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2017թ. ապրիլի 7-ից 2018թ. մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում Կապան քաղաքի երկու բնակիչներ՝ ծնված 1988 թվականին, տարբեր կայքերից վարձակալել են «sms» հաղորդագրություններ ստանալու համար նախատեսված, մեկանգամյա օգտագործման վիրտուալ հեռախոսահամարներ, որոնց միջոցով ՀՀ-ում և ՌԴ-ում գործող էլեկտրոնային դրամավճարային համակարգերում գրանցել են մտացածին անձանց տվյալներով դրամապանակների հաշիվներ, իսկ համացանցի «ok.ru» կայքում՝ անհատական էջեր, որոնք նմանեցրել են նույն կայքի տարբեր օգտատերերի իրական էջերին՝ ներբեռնելով իրական էջերի լուսանկարները և անձնական տվյալները:
Քննությամբ տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ վերոհիշյալ նմանակ էջերի միջոցով, իրական էջերի օգտատերերի անունից, նամակագրություն են վարել վերջիններիս էջերի «ընկերներ» բաժնում գրանցված անձանց հետ և նրանց քարտային հաշվներից գումարներ հափշտակելու նպատակով, խաբեությամբ, քարտային հաշիվներին գումարներ փոխանցելու պատրվակով, խնդրել և ստացել են նրանց կամ նրանց մտերիմների բանկային քարտերի տվյալները՝ քարտային վավերապայմանները, ինչպես նաև՝ դրամական փոխանցումների հաստատման նպատակով քարտային հաշիվներին կցված հեռախոսահամարներին ուղարկված գաղտնաբառերը, որի արդյունքում հնարավորություն են ստացել կառավարել քարտային հաշիվները՝ ելքագրել և մուտքագրել գումարներ:
Ձեռք բերված հիշյալ տվյալներն օգտագործելով՝ նրանք քարտապանների քարտային հաշիվներից ելքագրել ու հափշտակել են խոշոր չափերով գումարներ՝ դրանք փոխանցելով ՀՀ-ում գտնվող «ԻԴՐԱՄ»-ի դրամավճարային համակարգում նախապես գրանցած իրենց հաշիվներին:
Այնուհետև, հափշտակած գումարներն օրինականացնելու՝ դրանց հանցավոր ծագումն ու տեղաշարժը թաքցնելու նպատակով, այդ գումարներն «ԻԴՐԱՄ» հաշիվներից մի քանի անգամ փոխանցել են իրենց կողմից կառավարվող այլ քարտային հաշիվների և «ԻԴՐԱՄ» հաշիվների, ապա՝ ՌԴ-ում գտնվող «ՔԻՎԻ ԲԱՆԿ» ընկերության դրամավճարային համակարգում գրանցած հաշիվներին, որի արդյունքում գումարների արժույթը ՀՀ դրամից փոխարկվել է ՌԴ ռուբլու:
Բացի դրանից՝ 31-ամյա տղամարդը հափշտակած գումարների օրինականացման նպատակով դրանց փոխանցումն ու փոխարկումն իրականացրել է նաև այն քարտապանների միջոցով, որոնց քարտային հաշիվներին գումարներ չեն եղել. մասնավորապես՝ նրանց քարտային հաշիվներին է փոխանցել հափշտակած գումարները և խնդրել է դրանք կանխիկացնել ու վճարային տերմինալների միջոցով փոխանցել իր «ՔԻՎԻ» հաշիվներին:
Ձեռք բերված տվյալների համաձայն՝ 31-ամյա կինը 2017թ. ապրիլի 7-ից նոյեմբերի 21-ն ընկած ժամանակահատվածում թվով վեց քաղաքացիների քարտային հաշիվներից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.742.540 ՀՀ դրամ գումար, իսկ 31-ամյա տղամարդը՝ 2017թ. հոկտեմբերի 2-ից 2018թ. մարտի 12-ն ընկած ժամանակահատվածում թվով հինգ քաղաքացիների քարտային հաշիվներից հափշտակել է խոշոր չափերով՝ ընդհանուր 1.797.910 ՀՀ դրամ գումար, որոնք նրանց կողմից օրինականացվել և դրանից հետո փոխանցվել են իրենց կողմից օգտագործվող քարտային հաշիվներին:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ 31-ամյա տղամարդուն և կնոջը մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 181-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 1-ին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
15:40 05.07.2025
Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...
15:28 05.07.2025
ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետՀայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...
15:14 05.07.2025
ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստինՄարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...
14:54 05.07.2025
Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանըԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...
14:44 05.07.2025
Մախաչևն արժանի է լինել երկու քաշային կարգերի չեմպիոն․ ԾառուկյանUFC-ի առաջատար, հայ մարտիկ Արման Ծառուկյանն ESPN-ին տված հարցազրույցում անդրադարձել է դաղստանցի Իսլամ Մախաչևի` կիսամիջին քաշային կարգ տեղափոխվելուն: Արմանին հարցրել են, թե արդյո՞ք նա հիասթափված է, որ Մախաչևը լքել է թեթև քաշային կարգը։ «Ոչ, որովհետև Իսլամը արժանի է լինել UFC-ի երկու քաշային կարգերի չեմպիոն: Ես պարզապես ուրախ եմ նրա համար, հուսով եմ, որ նա կնվաճի […] ...