Կոչ իշխանություններին՝ ձեռնպահ մնալ գաղտնիության քողի ներքո սեփականության իրավունքը սահմանափակող իրավական ակտերի մշակումից. «Մեկ Հայաստան» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+30.09 oC

Կոչ իշխանություններին՝ ձեռնպահ մնալ գաղտնիության քողի ներքո սեփականության իրավունքը սահմանափակող իրավական ակտերի մշակումից. «Մեկ Հայաստան»

18:50 19.03.2019

«Մեկ Հայաստան» կուսակցության հանձնախումբը հայտարարություն է տարածել առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման իրավաչափության վերաբերյալ:

Ստորև ներկայացնենք հայտարարությունն ամբողջությամբ.

«ՀՀ իշխանությունների կողմից մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգը, որի նպատակն է մշակել և ներդնել սույն ինստիտուտը ՀՀ իրավական համակարգում:

Հայեցակարգը ներկայացվել է ՀՀ արդարադատության նախարարություն` համապատասխան նոր իրավական ակտերի և գործող օրենսդրական ակտերում փոփոխությունների և լրացումների մշակման նպատակով:

Հաշվի առնելով նախաձեռնող խմբի մոտ առկա փաստաթղթի բովանդակությունը, ինչպես նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից վերջին ժամանակներում այս խնդրի վերաբերյալ հնչեցրած պաշտոնական դիրքորոշումը,

Հայտարարում ենք.

Հանդես գալով պետական ինստիտուտների և պետականության շարունակական զարգացման, ազատ և մրցակցային հնարավորությունների հասարակության ձևավորման ու ժողովրդավարական կայունության ապահովման դիրքերից,

  • Կարևորելով ապօրինի հարստացման, կոռուպցիայի և պետության ու հասարակության դեմ ուղղված մյուս բացասական երևույթների դեմ պայքարի օրինական և արդյունավետ մեխանիզմների ստեղծումը և պատասխանատվության միջոցների կիրառումը, ինչպես նաև արժևորելով հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների (այդ թվում նաև գույքի) փոխարկման և փոխանցման դեմ միջազգային մակարդակով ծավալված պայքարը, այնուամենայնիվ, Մեկ Հայաստան կուսակցության հիմնադիր հանձնախումբը հայտնում է իր խորը մտահոգությունը ՀՀ իշխանությունների կողմից մշակված «Առանց մեղադրական դատավճռի հանցավոր ճանապարհով ստացված գույքի բռնագանձման վերաբերյալ» հայեցակարգի նկատմամբ, քանի որ.
  • Այն լրջագույն վտանգ է առաջացնում ՀՀ Սահմանադրության 3-րդ հոդվածով ամրագրված իրավունքի գերակայության սկզբունքի իրացման համար, ինչպես նաև հիմք հանդիսանում արդար դատաքննության իրավունքի և անմեղության կանխավարկածի սկզբունքի խախտման համար, ինչն անխուսափելիորեն կհանգեցնի մեղավորության կանխավարկածի ինստիտուտի արմատավորմանը  ՀՀ-ում,
  • Նման բովանդակությամբ հայեցակարգը խաթարում է սեփականության սահմանադրական իրավունքի պետական պաշտպանության ապահովման և երաշխավորման հիմքերը,
  • Հայեցակարգը ռիսկեր է պարունակում ՀՀ իշխանությունների կողմից կապիտալի վերաբաշխման, ՀՀ քաղաքացիների ապօրինի ունեզրկման համար,
  • Այն խաթարում է Հայաստանի Հանրապետության դատական իշխանության, քրեական հետապնդման մարմինների հեղինակության, դրա նկատմամբ ձևավորված հանրային վստահության հիմքերը,
  • Հայեցակարգի հիման վրա ընդունված իրավական ակտերը և արդյունքում ձևավորված իրավակիրառ պրակտիկան ՄԻԵԴ իրավաբանության իմաստով համարվելու են կառուցվածքային և/կամ համակարգային խնդիր (systemic or structural problem) և հանգեցնելու են ՄԻԵԴ-ով պաշտպանվող անհատական իրավունքների խախտման արձանագրումների:

Միաժամանակ, սույն ինստիտուտը ՀՀ օրենսդրության մեջ ներդնելու դեպքում անհրաժեշտ է հաշվի առնել առնվազն չորս կարևորագույն նախապայման.

  1. ՀՀ վարչապետ Փաշինյանի կողմից մատնանշված միջազգային իրավական փաստաթղթերը բացառապես վերաբերվում են փողերի լվացման, թրաֆիքինգի, միջազգային ահաբեկչության, թմրամիջոցների միջազգային շրջանառության և այլ միջազգային բնույթի հանցագործությունների բացահայտմանն ու կանխարգելմանը, և ոչ մի պարագայում չեն կարող տարածվել նշված միջազգային բնույթի հանցագործությունների հետ առնչություն չունեցող այլ հիպոթեզի վրա հիմնված իրավախախտումների հետ:
  2. Ստացված գույքը հանցավոր ճանապարհով ձեռք բերված լինելու հանգամանքը պետք է հաստատված լինի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռով կամ քրեաիրավական հետևանք և գործընթաց չպարունակող քաղաքացիաիրավական վեճի շրջանակներում ապացուցման հստակ շեմ հաղթահարած ապացույցների ներկայացմամբ դատարանի կողմից ընդունված և օրինական ուժի մեջ մտած վճռով:
  3. Պետք է առկա լինի այդ գույքի սեփականատեր հանդիսացող անձի, կամ վերջինիս հետ փոխկապակցված անձի կամ անձանց նկատմամբ դատարանի օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճիռ:
  4. Պետք է ապահովել այս գործընթացում իրավունքի գերակայության սահմանադրական սկզբունքի ամբողջական իրագործումը և գիտակցել, որ հանրային իշխանությունը միշտ սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Հիմնվելով վերոհիշյալ մոտեցումների վրա՝ հայտնում ենք, որ «Մեկ Հայաստան» կուսակցության հանձնախումբը հետևողական է լինելու ՀՀ կառավարության գործողությունների իրավաչափությանը, համաչափությանը և օրինականությանը վերահսկելու հետևելու գործում` առաջնորդվելով ՀՀ-ում մարդու և քաղաքացու բնական և անօտարելի իրավունքների ու հիմնարար ազատությունների պաշտպանության հրամայականով:

Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին գործել ազատականության և առավելագույնս հրապարակային ընթացակարգերով, ձեռնպահ մնալ գաղտնիության քողի ներքո մեր քաղաքացիների ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված իրավունքի գերակայությունը, արդար դատաքննության, անմեղության կանխավարկածը և սեփականության իրավունքն էականորեն սահմանափակող իրավական ակտերի մշակումից»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար

15:56 05.07.2025

Փարիզում 102 տարվա ընթացքում առաջին անգամ Սեն գետը բացվել է հանրային լողի համար

Փարիզի Սեն գետը ավելի քան 100 տարվա ընթացքում առաջին անգամ բացվել է հանրային լողի համար, շաբաթ օրը հաղորդել է France-Presse գործակալությունը։ Մայիսին Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն հայտարարեց, որ հուլիսի 5-ից մինչև օգոստոսի վերջը Սեն գետի վրա կստեղծվի հանրային լողի երեք գոտի։ Մյուս գոտիներում լողալը կմնա արգելված։ «Հանրությունը վերջապես կարողացավ կրկին զգալ Սենում լողալու ուրախությունը», – […] ...

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

15:40 05.07.2025

Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին, և դա անշրջելի է այլևս. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության 30-ամյակի առթիվ: «Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առիթով: Ձեր ամուր կամքով ու Ձեր ընտրությամբ մեր երկրում իշխանությունը պատկանում է Ձեզ` Հայաստանի Հանրապետության ժողովրդին և դա անշրջելի է այլևս: Ձեր ամուր կամքով և Ձեր ընտրությամբ Հայաստանը հիմա ավելի անկախ է, քան երբևէ, […] ...

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

15:28 05.07.2025

ՀՀ-ին անհրաժեշտ է նոր՝ ժողովրդի քվեով հաստատված Սահմանադրություն, որպեսզի ժողովուրդն այն համարի իրենը, իր հայրենիք-պետության մեջ ապրելու այն կանոնը, որն ինքն է ստեղծել. վարչապետ

Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 30-ամյա հոբելյանի առթիվ Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի է ունեցել տոնական միջոցառում: Վերջինիս ներկա են գտնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը, Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանը, օրենսդիր, գործադիր մարմինների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ: Շնորհավորական խոսքով հանդես են եկել վարչապետ Փաշինյանը, նախագահ […] ...

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

15:14 05.07.2025

ՀՀ ՄԻՊ-ը Ստրասբուրգում մասնակցել է ԵԽ Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի լիագումար նիստին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը հունիսի 30-ից հուլիսի 4-ը Ստրասբուրգում մասնակցել է Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման կոմիտեի (ԽԿԿ/CPT) 117-րդ լիագումար նիստին` որպես Կոմիտեի` Հայաստանը ներկայացնող անդամ։ Նիստի շրջանակում հաստատվել է 2026 թվականի պարբերական այցերի ծրագիրը, ընդունվել են 2024 և 2025 թվականներին մի շարք երկրներ կատարված այցերի վերաբերյալ […] ...

SHANTNEWS

15:00 05.07.2025

SHANTNEWS

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

14:54 05.07.2025

Արարատ Միրզոյանը մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ մասնակցել է ՀՀ Սահմանադրության 30-ամյակին նվիրված հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառմանը ներկա են եղել նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ: ...

BACK_TO_TOP