18:28 20.03.2019
Շիրակի և Լոռու մարզերի ժամանակավոր կացարանները հաշվառող աշխատանքային խումբը, որը ստեղծվել է վարչապետի հանձնարարականով, Գյումրիում մեկ շաբաթից արտագնա նիստ է անցկացնելու: Սա էլ վարչապետին SHANTNEWS.am-ի թղթակցի հարցերից մեկն էր, որին այսօր անդրադարձել է Գյումրիի քաղաքապետն իր ասուլիսում:
Հիշեցնենք, որ տնակները հաշվառելու հանձնարարականը վարչապետը տվել էր դեկտեմբերի 7-ին Գյումրիում կայացած կառավարության արտագնա նիստի ընթացքում: Գյումրիի քաղաքապետարանն էլ իր հերթին է հանձնաժողով կազմել: Հաշվառել են տնակները և հաշվառման արդյունքում Գյումրիում տնակների թիվը 49-ով պակասել է:
«Մենք նույնպես հանձնաժողով ենք կազմել, ուսումնասիրում ենք ամեն մի տնակի վիճակը: Մեզ համար արդեն պարզ է, որ Գյումրիում կա 2805 տնակ: Մեկ տարի առաջ կատարված հաշվառումով, այդ թիվը 2854 էր, այսինքն` այս ընթացքում 49 ընտանիք բնակարան է ստացել: Հնարավոր է` մեր հաշվարկներում 5 տոկոսի սխալ թույլ տված լինենք: Հիմա այդ 5 տոկոսն էլ ուզում ենք ճշտել: Մեր հաշվարկներով` կա 410 քարաշեն տնակ, 500 բնակիչ դեռ չի սեփականաշնորհել իրեն հատկացված բնակարանը: Այդ 500-ից 121-ը դեռ տնակում է ապրում: Հաջորդ երեքշաբթի կառավարության հանձնարարականով ստեղծված հանձնաժողովը արտագնա նիստ կանցկացնի այստեղ»,- ասել է Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը:
Թե քանի տնակ կա 2 մարզում՝ Շիրակում և Լոռիում, վերջնական տվյալները ներկայացվելու են հունիսի 30-ին: Ուսումնասիրություններն այս ընթացքում Գյումրիի քաղաքապետարանը կշարունակի:
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...
21:18 04.07.2025
Ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակներիՇՄՆ «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Սյունիքի անտառտնտեսություն» մասնաճյուղի ֆոտոթակարդները կրկին արձանագրել են բեզոարյան այծի մեծ ու փոքր առանձնյակների։ ...