18:00 01.11.2017
Արաբագետ Արմեն Պետրոսյանը նշել է, որ Երևանի համար գործունեության լայն դաշտ է բացվում ինչպես պետական, այնպես էլ բիզնես շրջանակների գործունեության համար՝ ապահովելով անհրաժեշտ դրական միջավայր սեփական քաղաքական և տնտեսական օրակարգը ձևավորելու առումով: Մասնավորապես SHANTNEWS-ին արաբագետը հայտնել է. «Սիրիան այժմ հետպատերազմյան վերականգնման կարիք ունեցող երկիր է, ուստի շինանյութի և շինարարական ընկերությունների ծառայությունների անհրաժեշտություն ունի: Հետևաբար այս հատկապես շինարարական ոլորտում կարելի է փոխշահավետ պայմանավորվածություններ ձեռք բերել: Բացի դրանից, Սիրիան կարող է մի շարք ապրանքների արտահանման լավ հարթակ լինել»: Ուստի ըստ նրա՝ Երևանը պետք է գործի հենց այս պահից, առանց օր անգամ հետաձգելու եւ համապատասխան պայմանավորվածություններ ձեռք բերի: Արաբագետ Արմեն Պետրոսյանը այս կարծիքն է հայտնել՝ անդրադառնալով ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի գլխավորած պատվիրակության՝ Սիրիա և Լիբանան կատարած այցին:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին հայկական պատվիրակությանն ընդունել է Սիրիայի Արաբական Հանրապետության նախարարների խորհրդի նախագահ Իմադ Խամիսը: Վերջինս նշել է, որ պատերազմի հետևանքով երկար դադարից հետո հայկական պատվիրակության այցը Սիրիա մեծ իրադարձություն է երկու երկրների առևտրատնտեսական հարաբերությունների համատեքստում:
14:11 14.08.2025
Բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատությունները կխրախուսվենԳործադիրը սահմանել է բարձր կատարողականի արդյունքով ուսումնական հաստատություններին խրախուսելու, ինչպես նաև ցածր կատարողականի արդյունքով աջակցելու նպատակով լրացուցիչ ֆինանսավորում տրամադրելու կարգը: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2026 թվականի սեպտեմբերի 1-ից, իսկ որոշմամբ նախատեսվող ֆինանսավորման տրամադրումը կիրականացվի 2027 թվականի հունվարի 1-ից սկսած: Ներկայում ուսումնական հաստատությունների գործունեության արդյունավետության գնահատման գործընթացը բաղկացած է ներքին և արտաքին գնահատումներից։ Գնահատման […] ...
14:06 14.08.2025
Ուսման Դեմբելեն՝ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն ճանաչվել է 2025թ. ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի լավագույն ֆուտբոլիստ: Ֆրանսիացին օգնել է ՊՍԺ-ին պատմության մեջ առաջին անգամ տիտղոսը նվաճել: Փարիզյան ակումբը Սուպերգավաթի համար հանդիպման հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում հաղթել էր անգլիական «Տոտենհեմին»: Դեմբելեի փոխանցումից հետո Գոնսալու Ռամուշը հավասարեցրել է հաշիվը, իսկ հետխաղյա հարվածաշարի ժամանակ Դեմբելեն աչքի է ընկել նաև գոլով: ...
13:49 14.08.2025
ՆԳ նախարարը հետևել է Սևանի ջրափրկարարական ջոկատի վարչական նոր համալիրի շինաշխատանքներինՕգոստոսի 1-ին ՆԳ նախարար Արփինե Սարգսյանն այցելել է Գեղարքունիքի մարզ՝ ամփոփելու ՆԳՆ ծառայությունների 2025 թվականի առաջին կիսամյակի աշխատանքը։ ՆԳՆ ոստիկանության աշխատանքի ամփոփմանը ներկա էին Ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Արամ Ղազարյանը, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանը, ՆԳ նախարարության ու Ոստիկանության ղեկավար կազմերը։ Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետը ներկայացրել է անցած 6 ամսվա ընթացքում կատարված աշխատանքը՝ […] ...
13:40 14.08.2025
Առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի, հետո կրկին կբարձրանաԵրևանում օգոստոսի 14-ի ցերեկը, 15-ին, 18-19-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Օգոստոսի 16-17-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ։ Քամին՝ հյուսիսարևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վ արագությամբ։ Օգոստոսի 14-16-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի […] ...
13:33 14.08.2025
Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է․ ԽաչանովԱշխարհի 12-րդ ռակետ Կարեն Խաչանովը խոստովանել է, որ արդեն մտածում է ATP Finals-ի մասին։ «Ես ուզում եմ շարունակել նույն ոգով։ Իհարկե, Ամփոփիչ մրցաշարի ուղեգիրը մոտ է, և որոշ մտքեր կան դրա մասին: Բայց պարզապես մտածելուց բացի, պետք է նաև փորձել իրականացնել այն»,- ասել է հայ թենիսիստը: Տարվա Ամփոփիչ մրցաշարին կմասնակցեն 2025 թվականին ամենաշատ միավոր վաստակած […] ...
13:27 14.08.2025
Ռուսաստանը և ԱՄՆ-ն համաձայնեցրել են Պուտինի և Թրամփի հանդիպման ծրագիրըՌուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման ծրագիրն արդեն համաձայնեցված է: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը: «Ղեկավարների հանդիպման ծրագիրը համաձայնեցված է։ Այս հանդիպումը, ինչպես բոլորդ գիտեք, տեղի կունենա Ալյասկայում՝ Անքորիջում, և մասնավորապես կօգտագործվի Էլմենդորֆ-Ռիչարդսոնի ռազմական բազայի տարածքներից մեկը»,-ասել է Ուշակովը։ ...