15:49 25.03.2019
Անցած տարվա դեկտեմբերի 7-ին Գյումրիում կառավարությունն արտագնա նիստ անցկացրեց, որի ընթացքում վարչապետի հանձնարարականը եղավ Շիրակի և Լոռու մարզերում ժամանակավոր կացարանները հաշվառելը: Ըստ այդմ, հանձնաժողով ստեղծվեց: Գործընթացի շրջանակներում Շիրակի մարզպետարանն ու Գյումրիի քաղաքապետարանը հաշվառել են ժամանակավոր կացարանները: Հաշվառումը վերաբերում է ոչ միայն բնակեցված, այլև ժամանակավոր դատարկ կացարաններին: Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը SHANTNEWS-ին ասել է, որ մարզպետարանը հաշվառումն ավարտել է, և մարզում 3515 ժամանակավոր կացարան հաշվառվել:
«2858 ժամանակավոր կացարան հաշվառվել է Գյումրիում, ժամանակավոր կացարանում բնակվող 5 ընտանիք հաշվառվել է Արթիկում, 654-ն էլ Շիրակի մարզի մյուս գյուղական համայնքներում են հաշվառվել: Ընդհանուր առմամբ հաշվառված ունենք 3515 ժամանակավոր կացարան: Պետք է առաջարկներ ներկայացվի, թե այս 3515 ընտանիքի համար ինչ ծրագրեր են իրականացվելու: Կամ պետք է բնակարանային փոխհատուցում կատարվի, կամ էլ պետք է նրանց ժամանակավոր կացարանները հանվեն, բայց փոխհատուցում չպետք է ստանան, որովհետև ժամանակին փոխհատուցվել են: Հիմա արձանագրում ենք, որ մարդիկ ապրում են ժամանակավոր կացարանում, ուսումնասիրվում է, թե ինչու են բնակվում այդտեղ, ուսումնասիրվում է ընտանիքի պատմությունը, անդամների քանակը: Գույքագրում ենք` քաղաքը ժամանակավոր կացարաններից ազատելու համար: 30 տարի լավ չենք արել, հիմա փորձելու ենք ավելի լավ անել և մաքրել քաղաքը տնակներից»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանը:
Նշենք, որ հաշվառում կատարելու համար Գյումրիի քաղաքապետարանն էլ ներքին հանձնաժողով է ձևավորել: Հաշվառման արդյունքները կառավարությանն են ներկայացվելու մինչև հունվարի 30-ը, որից հետո պարզ կդառնա, թե գործադիրն անօթևանության խնդրի լուծման ինչպիսի առաջարկներ կներկայացնի:
Գյումրիում շատ մանկապարտեզների նախկին շենքեր 88-ից հետո բնակելի են դարձել: Ժամանակավոր կացարանների հաշվառումն այստեղ բնակվողներին չի վերաբերում:
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...