14:51 25.03.2019
Այսօր «ՏՏ ոլորտին արտոնություններ տալու մասին» օրենքի նախագծի քննարկման ավարտին «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Արկադի Խաչատրյանն առաջարկեց ԱԺ տնտեսական հանձնաժողովի անդամներին հետաձգել քվեարկությունը հետևյալ պատճառաբանությամբ.
«Եթե օրենքն անհետաձգելի է և պետք է անպայման քվեարկության դրվի, կառաջարկեմ` արվի առանց օտարերկրյա ընկերությունների հարկման կետի և հարցին անդրադառնալ հետագա քննարկումների ժամանակ, մնացածով ընդունել: Երկրորդ տարբերակը՝ այսօր քվեարկության չդնել, մինչև ոլորտի միությունների ու ընկերությունների կողմից քվեարկության չդրվի, մեկ-երկու ներդրողներ կան, որ հետաքրքրված են, բայց նրանց ներդրումը չի կարող գերադասվել ոլորտի ամբողջ ընկերությունների ու միությունների համեմատ: Կոչ եմ անում դնել եզրակացության միայն նրանց հետ քննարկումների արդյունքում կամ դնել քվեարկության առանց օտարերկրյա մասի, իսկ եթե որոշվի, որ այս տեսքով պիտի դրվի, ես ձեռնպահ կմնամ, մինչև պլենար նիստից հետո որոշում արտահայտենք»:
Արձագանքելով նրա ելույթին՝ օրենքի նախագիծը ներկայացնող տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի տեղակալ Գեղամ Վարդանյանը վստահեցրեց, որ քննարկում եղել է, ասաց.
«Չգիտեմ` որ ոլորտի աշխատողների մասին է, որովհետև նրանց հետ քննարկել ենք, միությունների ևս, ինչի՞ մասին է խոսքը»:
Խաչատրյանը հայտնեց, որ խոսքը գործատուների միության և ՏՏ ընկերությունների միության մասին է, որոնք շատ ուշ են ստացել օրենքի նախագիծը: Վարդանյանը կրկնեց, որ վերջիններիս ներկայացուցիչները ներկա են եղել քննարկման, իսկ հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանն ասաց.
«Եթե աջ ղեկով մեքենաների հարցով տեղյակ չեն, հասկանալի է, բայց երբ ՏՏ օրենքը մտավ, առաջինը Գործատուների միությունը պետք է իմանար: Առաջարկներ իրենցից չի եկել, եթե լիներ, կքննարկեինք, պատգամավորների կողմից ևս առաջարկներ չեն հնչել»:
Խաչատրյանն առաջարկեց՝ քանի որ այսօր քննարկում լինելու է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների հետ, սպասել, նրանց առաջարկները հաշվի առնել, իսկ եթե ոչ, գոնե հնարավորություն լինի առաջինից երկրորդ ընթերցումների ընթացքում փոփոխություններ անել, եթե դրանց կարիքը կլինի:
Սակայն հարցը շատ ավելի արագ լուծվեց, երբ նախագծի փոփոխությունների հեղինակ Գեղամ Վարդանյանը հնչեցրեց այն անձանց անունները, որոնք տվյալ կազմակերպություններից ներկա են գտնվել քննարկումներին:
Որոշվեց քվեարկել, և նախագիծը միաձայն ընդունվեց:
09:00 05.07.2025
Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել ՉինաստանԱմերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...
21:50 04.07.2025
Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆՄեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։ ...
21:45 04.07.2025
Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներինԲաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...
21:40 04.07.2025
Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...
21:30 04.07.2025
Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմաններըՎրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...