Կառավարության ծրագրի զեկույցի բացերն ու պատգամավորներին ամենաշատը հետաքրքրող զբոսաշրջության զարգացման ճանապարհները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Կառավարության ծրագրի զեկույցի բացերն ու պատգամավորներին ամենաշատը հետաքրքրող զբոսաշրջության զարգացման ճանապարհները

17:44 25.03.2019

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանի՝ կառավարության ծրագրի ներկայացնելուց հետո դիտարկում արեց.

«Ճիշտ կլիներ, որ զեկույցում արձանագրված լիներ կամ արդյունքները, կամ առաջընթացը, որ արձանագրել ենք նախորդ տարվա համեմատ կամ միջոցառումները, որ արվել են տվյալ ուղղությամբ»:

Հավելեց, որ զեկույցից իր դուրս գրած տվյալների համաձայն՝ ստացվել են այսպիսի ցուցանիշներ.

«Ես հանեցի նաև վիճակագրություն 2018թ. ներմուծման աճը՝ 21.1 տոկոս, արտահանմանը՝ 7.8, աճերի տարբերությունը բերել է առևտրային հաշվեկշռի դեֆիցիտի խորացման, և որևէ օգուտ չի բերում տնտեսությանը»:

Նախարարն արձագանքեց.

«Ես նայում էի նախադասությունը, որ կարդում էիք, կոնտեքստից հանված թիվը ցույց չի տալիս, թե ինչու է եղել 866, եթե ամբողջությամբ կարդաք, կտեսնեք, որ 866 եղել է ընդհանուր ներմուծման աճը, որի մի մասը եղել է կապիտալ ներմուծման աճը, այսինքն՝ որակյալ աճ է, ներմուծում է իրականացվել, ներդրվել է կապիտալ, որը բերելու է տնտեսության նոր ճյուղերի աճի»:

Պատգամավոր Արթուր Դալլաքյանը, ի թիվս այլ պատգամավորների, հետաքրքրվեց զբոսաշրջության ուղղություններով, նրան մասնավորապես հուզում էր ճանապարհաշինությունը, որը իշխանության հայտարարած ուղղության զարգացման ճյուղերից է, այնինչ, ինքը նկատառումներ ունի, հատկապես հետաքրքրվեց Նոյեմբերյանի ճանապարհահատվածով, որտեղ վերջերս նկատել է, թե քանդման ինչ աշխատանքներ են կատարվում: Նրա հարցին պատասխանեց տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը:

«Այդ ճանապարհի համար չի վճարվել, խախտումների մասին ասվել է, կվերանորոգի կամ նորը կկառուցի, եթե ոչ, չի ընդունվի, ու  այս տարվա մասին է խոսքը, Ոսկեպարի ճանապարհի մասին է խոսքը»,- պարզաբանեց նա:

Պատգամավոր Հրանտ Մադաթյանը ևս խոսեց զբոսաշրջությունից՝ հարցնելով.

«Գերակա ուղղություններից է հայտարարվել զբոսաշրջությունը: Ի՞նչ աշխատանքներ են տարվում էդ գումարների մեծ մասը երկրում պահելու համար, Նոր տարվա միջոցառումների մեծ մասն անցկացվում է հարևան երկրում, մենք հնարավորություններ ունենանք զարգացնել  մարզերում հյուրանոցային տնտեսությունները, պահել գումարների մեծ մասը»:

Նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց.

«Մենք շատ ենք խոսում ներգնա զբոսաշրջության մասին, բայց քիչ ենք խոսում ներքին զբոսաշրջության մասին:  Վստահաբար ունենք ուղղություններ, որոնք Հայաստանի քաղաքացու համար զարգանալու են` և՛ Գյումրին, և՛ Սյունիքը, Ղարաբաղը պետք է դարձնենք ավելի ճանաչելի և հասանելի: Ծառայությունների որակի ու ենթակառուցվածքների զարգացման վրա ուշադրություն պետք է դարձնել: Եթե որոշում են գնալ Վրաստան, բնականորեն շարունակվելու է, որովհետև բնական պայմաններն այնտեղ այնպիսին են, որ մարդկանց որոշակի քանակ ցանկանում է անցկացնել ծովում»:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

BACK_TO_TOP