Մասիսում հոսպիտալացված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+21.09 oC

Մասիսում հոսպիտալացված երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է

18:15 25.03.2019

Մասիսում մարտի 23-ին ավտոմեքենայում բռնկված հրդեհից տուժած 12-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին SHANTNEWS.am-ի հետ զրույցում հայտնեց ՀՀ առողջապահության նախարարի խորհրդական Հովհաննես Հարությունյանը:

«Երեկ երեկոյան այցելել ենք երեխային, վիճակը ծայրահեղ ծանր էր՝  մարմնի մակերեսի 40-45 տոկոսի այրվածքով, շնչուղիների այրվածքով, ընդունված պահից երեխան գտնվել է արհեստական շնչառության սարքին միացված վիճակում: Երեխայի բարեկամներն ունեն սոցիալական խնդիր, ինչ վերաբերում է լուրերին, թե նրանք չէին այցելել, տեղեկությունը սխալ էր. հենց այդ պահին, երբ մենք Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական կենտրոնում էինք, ռեանիմացիայի մուտքի մոտ կանգնած էր երեխայի եղբայրը, մենք իր հետ էլ ունեցանք զրույց, նրանք այցելում են, իրավիճակին տեղյակ են: Մենք նաև հերթապահ բժիշկից ճշտեցինք՝ երեխան ինչի անհրաժեշտություն կունենա մոտակա օրերին, որպեսզի բուժման հարցերը կարողանայինք հնարավորինս թեթևացնել բարեկամների վրայից»,- պատմեց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ այս պահի դրությամբ ֆիքսվել է՝ անհրաժեշտ էր արյուն, պլազմա, սնունդ, ալբումին, նախնական բաները, որ անհրաժեշտ էին փոքրիկին, իսկ առավոտյան կենտրոնի տնօրենի հետ զրույցում պարզել են, որ նախնական շրջանում երեխային անհրաժեշտ արյունը, սնունդը նաև կենտրոնի տնօրինությունն էր պատրաստել իր ուժերով, հետագա բուժման համար անհրաժեշտ արյունն ու պլազման արյունաբանական կենտրոնից կտեղափոխվի, երեխան կստանա անհրաժեշտ քանակությունը:

Հարությունյանը նաև հայտնեց, որ Արաբկիր ԲԿ հիմնադրամը, իմանալով խնդրի մասին, նույնպես պատրաստակամություն է հայտնել սննդային հավելումներ, ալբումին տրամադրել, այսինքն՝ սոցիալական վիճակի հետ կապված՝ երեխան բժշկական օգնությունը, անհրաժեշտ դեղորայքը և սնունդը կստանա՝ անկախ սոցիալական պայմաններից, որ վիճակը կայունանա ու կյանքին վտանգ չսպառնա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

21:30 04.07.2025

Վրաստանի նախագահը ներկայացրել է ընդդիմության անդամներին ներում շնորհելու պայմանները

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին հայտարարել է, որ ներում կշնորհի խորհրդարանական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար դատապարտված ընդդիմության առաջնորդներին, եթե նրանք հայտարարեն հոկտեմբերի 4-ին նախատեսված տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցելու մտադրության մասին։ «Ինչպես հայտնի է, մի քանի քաղաքական կուսակցությունների կոնկրետ առաջնորդներ իրենց պատիժը կրում են Վրաստանի օրենսդրության համաձայն՝ քրեակատարողական հիմնարկում։ Հաշվի առնելով այս հանգամանքը՝ առաջարկում եմ, որ […] ...

BACK_TO_TOP