ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+22.09 oC

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավարին

22:44 25.03.2019

ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնում են, որ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էր նաև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովան:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ ԵԽ-ի հետ գործակցության հարուստ փորձի հենքի վրա ՀՀ դատախազությունը բաց է համագործակցության հնարավոր բոլոր այնպիսի ծրագրերին ու ձևաչափերին, որոնք ուղղված են Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության ինստիտուտների ամրապնդմանը, Դատախազության կարողությունների զարգացմանը և դատաիրավական ոլորտի բարեփոխումներին:

Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոֆ Պոյրելն իր հերթին նշել է, որ ՀՀ դատախազությունը առանցքային դեր ունի հատկապես քրեաիրավական հարթությունում մարդու իրավունքների պաշտպանության երաշխավորման հարցում, ինչն այդ ոլորտում համատեղ աշխատանքի մեծ հնարավորություններ է ստեղծում:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով սահմանված մի շարք իրավունքների պաշտպանության, ինչպես նաև Եվրոպական դատարանի կողմից Հայաստանի քաղաքացիներին վերաբերող որոշումներից բխող պարտավորությունների կատարման ընթացքին վերաբերող հարցեր: Պարոն Պոյրելը հույս է հայտնել, որ հատկապես քրեական վարույթում ընդգրկված անձանց իրավունքների պաշտպանության նոր մեխանիզմների ներդրմանը միտված քրեական դատավարության, ինչպես նաև ՀՀ քրեական նոր օրենսգրքերի մշակման աշխատանքները հնարավորինս շուտ կավարտվեն՝ բարձր գնահատելով այդ գործընթացներում ՀՀ դատախազության ակտիվ դերակատարությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն այս կապակցությամբ հայտնել է, որ ՀՀ դատախազությունը շահագրգռված է երկու հիմնարար օրենսգրքերի հնարավորինս շուտ ընդունման հարցում: Նա հավելել է, սակայն, որ, ՀՀ դատախազությունը խիստ կարևորելով խնդիրների հրատապ լուծումների անհրաժեշտությունը, ձեռնամուխ է եղել մարդու առանձին հիմնարար իրավունքների պաշտպանության երաշխավորվածության բարձրացմանը և քրեադատավարական իրավակիրառ պրակտիկայի բարելավմանը՝ ինչն իրականացվել է Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի, ինչպես նաև Հայաստանի, այլ երկրների դեմ Եվրոպական դատարանի կայացրած որոշումների խորքային ուսումնասիրությունների արդյունքում:

Մասնավորապես՝ գործնական քայլեր են ձեռնարկվել մեղադրյալի կամ ամբաստանյալի հակընդդեմ հարցման, վատ վերաբերմունքից և խոշտանգումներից պաշտպանված լինելու, մարդու ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքի շրջանակներում որպես խափանման միջոց կալանքի կիրառման պրակտիկայի նոր չափորոշիչներ ներդրնելու ուղղությամբ: Այդ չափորոշիչները սահմանվել են ՀՀ դատախազության կոլեգիայի կողմից ընդունված ուղենիշային համապատասխան որոշումներով:

Արթուր Դավթյանը նշել է, որ վերսկսվել են քննությունները անձանց խոշտանգման կամ վատ վերաբերմունքի ենթարկվելու վերաբերյալ բոլոր այն քրեական գործերով, որոնց վերաբերյալ Եվրոպական դատարանը Հայաստանի դեմ որոշումներ է ընդունել: Նա հավաստիացրել է, որ դրանցով իրականացվում է լրիվ, օբյեկտիվ քննություն և արդեն իսկ ունենք մեղադրական եզրակացությամբ դատարան ուղարկված նման գործեր:

ԵԽ պատվիրակության ղեկավարը նաև հետաքրքրվել է որպես խափանման միջոց կալանքի կիարռման խնդիրներից: ՀՀ գլխավոր դատախազը մանրամասն ներկայացրել է այդ ուղղությամբ ՀՀ դատախազության կողմից կատարված ծավալուն աշխատանքը, որի արդյունքում զգալիորեն ավելացել է դատարաններ ներկայացվող՝ խափանման միջոց կալանքների ընտրության կամ այդ խափանման միջոցի ժամկետը երկարացնելու առավել հիմնավորված միջնորդությունների և դրանց բավարարման քանակը, իսկ մյուս կողմից արձանագրվել է այդ խափանման միջոցի կիրառման միջնորդությունների զգալի նվազում: ՀՀ գլխավոր դատախազը նաև տեղեկացրել է, որ նախնական կալանքի կիրառման պրակտիկայի էլ ավելի բարելավման նպատակով դատախազության կողմից նաև շրջանառության մեջ է դրվել այլընտրանքային նոր խափանման միջոցների ներդրմանը միտված՝ քրեական դատավարության մասին օրենքում փոփոխությունների նախագիծ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությանը և այլ խնդիրներին վերաբերող հացրեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

09:29 05.07.2025

Թուրքիան հետևում է խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում, որ համաձայնագիրը կբավարարի Ադրբեջանի պահանջները․ Էրդողան

Թուրքիան հետևում է Երևանի և Բաքվի միջև խաղաղության բանակցությունների առաջընթացին և ակնկալում է համաձայնագրի ստորագրում, որը կբավարարի Ադրբեջանի պահանջները, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ստեփանակերտում Տնտեսական համագործակցության կազմակերպության գագաթնաժողովի շրջանակներում Էրդողանը հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և համաշխարհային հարցեր։ Հանդիպման ժամանակ նախագահ Էրդողանը հայտարարել […] ...

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

09:00 05.07.2025

Թրամփը չի բացառել, որ կարող է այցելել Չինաստան

Ամերիկայի առաջնորդ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ կայցելի Չինաստան, ինչպես նաև ենթադրել է, որ Չինաստանի նախագահ Սի Ծինփինը կայցելի Միացյալ Նահանգներ։ «Ինձ հրավիրեցին գնալ այնտեղ։ Սի Ծինփինը հարցրեց, թե արդյոք ես կգնամ։ Եվ նա նույնպես կարող է գալ այստեղ՝ ԱՄՆ։ Մենք լավ ենք շփվում», – լրագրողներին ասել է Թրամփը Նյու Ջերսի մեկնող իր ինքնաթիռում։ Թրամփը […] ...

SHANTNEWS

22:00 04.07.2025

SHANTNEWS

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

21:50 04.07.2025

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ․ ՊՆ

Մեկ օր՝ բարձրաստիճան զինվորականի հետ. բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Սիմոն Նազարյան: ՀՀ ՊՆ-ը տեսանյութ է ներկայացրել։   ...

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

21:45 04.07.2025

Ռուսաստանում իրավապահները մեղադրանքներ են առաջադրում նաև Իլհամ Ալիևի մտերիմ օլիգարխներին

Բաքվի ու Մոսկվայի միջև լարվածության ֆոնին Ռուսաստանում շարունակվում են ադրբեջանցիների ձեռբակալությունները: Իրավապահները մեղադրանքներ են ուղղում արդեն ոչ միայն անօրինական միգրանտներին, այլև՝ Իլհամ Ալիևին մտերիմ օլիգարխներին: Հայտնի անուններ կա՞ն ձերբակալվածների թվում: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը. «Առաջին հերթին, իհարկե, ձերբակալությունները տարածվում են քրեական հեղինակությունների վրա: Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում, Եկատերինբուրգում, Օրենբուրգում ու այլ քաղաքներում ազգությամբ […] ...

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

21:40 04.07.2025

Կենտրոն վարչական շրջանում ստեղծվել են նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է. «Կենտրոն վարչական շրջանում ստեղծել ենք նոր, անվտանգ և ժամանակակից խաղահրապարակներ՝ նախատեսված մեր երեխաների անհոգ ժամանցի համար։ Խաղասարքերը պատրաստված են էկոլոգիապես մաքուր և բարձրորակ նյութերից, չեն գունաթափվում արևի ազդեցությունից և չեն դեֆորմացվում ջերմաստիճանի տատանումներից: Ստեղծելով նոր խաղային միջավայր՝ մենք ապահովում ենք, որ երեխաները […] ...

BACK_TO_TOP