Երջանկության կարևորագույն բաղադրիչն աշխատանքն է. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
05 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+18.09 oC

Երջանկության կարևորագույն բաղադրիչն աշխատանքն է. Նիկոլ Փաշինյան

13:44 27.03.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը խորհրդարանում կառավարության ծրագրի հաշվետվության ժամանակ երջանիկ քաղաքացի ունենալու թեզին անդրադարձավ, որը տեղ է գտել թե՛ կառավարության ծրագրում, թե՛ կատարողականում: Նա նշեց՝ երջանիկ քաղաքացի ունենալու մասին պարբերության մեջ երեք կետ է նշված, ըստ որի՝ ունենալու ենք ազատ, արժանապատիվ և երջանիկ քաղաքացի, և թվարկված է, որ բացվել են ԱԺ, Բաղրամյան 26-ի դարպասները, չկան քաղբանտարկյալներ, ու կառավարության նիստերն այլևս դռնփակ չեն անցկացվում:

«Արդյո՞ք սրանք երջանիկ քաղաքացի ունենալու համար բավարար են, նաև կխնդրեի նշել այն երեք առաջնահերթությունները, որ պետք է անի կառավարությունը 2019-ին՝ երջանիկ քաղաքացի ունենալու համար»,- հարց ուղղեց նա:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ ՀՀ քաղաքացիները թավշյա հեղափոխությունից հետո պարում էին, խորոված անում, դա երջանկության արտահայտություն էր:

«Ինչո՞ւ էին երջանիկ, որևէ մեկն ավտոմեքենա՞ էր նվիրել, բնակարա՞ն, խո՞լ: Ոչ, նրանք հասկացել էին, որ բարձրագույն իշխանություն, որոշող ուժ են իրենց երկրում, ունեն հնարավորություն՝ ազդելու իշխանության որոշումների և ամենակարևորը՝ իշխանություն ձևավորելու հարցում: Երջանկության ձևավորման անկյունաքարը սա է: 2018 թ. երջանկության համաթվում Հայաստանը 13 կետով բարելավել է դիրքերը, եթե տեսնեք՝ այդ համաթվում որ երկրներն են առաջնային դիրք զբաղեցնում, դրանք այն երկրներն են, որ ունեն քաղաքացիական ազատությունների, Մարդու իրավունքների պաշտպանության և բարեկեցության որոշակի մակարդակ: Այո, այն, որ ԱԺ և Բաղրամյան 26-ի դռները բացվել են, ի՞նչ կապ ունի, դա ՀՀ քաղաքացու հաղթանակի սիմվոլն է, իսկ հաղթած մարդը նաև երջանիկ է զգում իրեն»,- ասաց Փաշինյանը:

Նա կրկին հիշեցրեց՝ մի փուլում ՀՀ քաղաքացին հաղթել է քաղաքական գործընթացում, հիմա տնտեսական հեղափոխության գործընթացն է: Փաշինյանը նշեց՝ կառավարությունը երջանկության իր մոդելն է առաջարկում՝ մարդը պետք է լինի ազատ, իրավունքները՝ պաշտպանված, նաև հավելեց՝ չի պատկերացնում մարդ, որ երջանիկ է առանց աշխատանքի, քանի որ երջանկության կարևորագույն բաղադրիչն աշխատանքն է, այն բարձրացնում է մարդու ինքնագնահատականը և հարգանքը: Որպես երջանկության կարևոր բաղադրիչ՝ Փաշինյանն առանձնացրեց նաև ազատությունը, կրթության, անվտանգության հնարավորությունը:

«Այդ ամենը մենք անում ենք հանուն երջանկության, հիմա երջանկությունը շատ ավելի բարձր նպատակ է քաղաքացու համար, քան պարզապես իրավունքների պաշտպանությունը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

22:29 05.07.2025

Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. Պապիկյան

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

22:15 05.07.2025

Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվ

Ամերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...

SHANTNEWS

22:00 05.07.2025

SHANTNEWS

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

21:50 05.07.2025

ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրը

Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

21:37 05.07.2025

Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել

Կենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

21:27 05.07.2025

BRICS գագաթնաժողովում կքննարկվի ամպային ծառայության ստեղծումը

BRICS ամպային ծառայության ստեղծման հարցը կքննարկվի Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք ասոցիացիայի գագաթնաժողովում, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարության գիտության, տեխնոլոգիաների, նորարարության և մտավոր սեփականության դեպարտամենտի տնօրեն Էուջենիո Վարգաս Գարսիան։ «Կա առաջարկ, որը պետք է քննարկվի նաև BRICS-ի մյուս ամբիոնների միջոցով. սա BRICS Cloud ասոցիացիայի ամպային ծառայությունն է», – ասել է Վարգաս Գարսիան՝ պատասխանելով […] ...

BACK_TO_TOP