15:54 27.03.2019
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Միքայել Մելքումյանը խորհրդարանում ՀՀ վարչապետին դիմելով, իր իսկ ձևակերպմամբ, «առանց ինտրիգների» հետաքրքրվեց՝ ներդրողը որ գալիս է, վարչապետին չի հանդիպում, կամ երկրորդ-երրորդ դեմքերին չի հանդիպում, ո՞ւր է գնում, որ իր ներդրումը երաշխավորված լինի:
«240 մլն դոլարի մեքենա-սարքավորումներ են եկել վերջին 10 ամսվա ընթացքում, ամիսը՝ 24 մլն, դա բավական ցածր ցուցանիշ է, այն էլ, եթե մի քանի ուղղությամբ են գնացել, տեխնոլոգիական բեկում չեն կարող ապահովել»,- ասաց նա:
Մելքումյանը նաև հետաքրքրվեց՝ 2018 թ. ո՞ր ոլորտներում և որքա՞ն աշխատատեղ է ստեղծվել:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախ թարմ տվյալ հրապարակեց, հայտնեց, որ 2018 թ. ընթացքում Հնդկաստանի՝ Հայաստան ժամանած և այստեղ մնացած քաղաքացիների թիվը 2964 է, մի մասն ուսանողներ են, գործարարներ, ներդրողներ, կան նաև քաղաքացիներ:
«Կառավարությունը գործնականում եթե ոչ ամեն նիստի, անընդհատ գերակա ճյուղերի ներդրումային ոլորտում ԱԱՀ-ն հետաձգելու, մաքսատուրքերը զիջելու մասին որոշումներ է կայացնում, մոտ 500 մլն դոլարի ներդրում է իրականացվում կառավարության կայացրած որոշումների շրջանակում, մոտ 4 000 աշխատատեղի մասին է խոսքը: Մենք 2018 թ. ունեցել ենք տարօրինակ իրավիճակ. մայիս-դեկտեմբեր ամիսների ընթացքում Հայաստանում հայտնվել է 37 հազար նոր աշխատատեղ: Մեր կանխավարկածը հետևյալն է՝ առնվազն 30 հազարը ստվերում եղած աշխատատեղերն են, որոնք սկսել են գրանցվել, այստեղ համենայնդեպս, բավական թվով ստեղծվող աշխատատեղեր կան, այս փուլում, դեռ անցյալ տարի եմ ասել, կլինեն փակվող աշխատատեղեր, բացվող աշխատատեղեր, սա տնտեսական տրանսֆորմացիայի մի փուլ է»,- ասաց նա:
Փաշինյանի համոզմամբ՝ տնտեսությունը պետք է վերակազմակերպվի, իսկ կարևորը բալանսն է՝ որքան աշխատատեղեր են փակվում և բացվում: Վարչապետը նշեց՝ կառավարությունն առաջնորդվում է այն տրամաբանությամբ, որ բացվեն անհամեմատ ավելի շատ աշխատատեղեր, քան փակվում են: Կառավարության ղեկավարն ընդգծեց՝ ԵԱՏՄ շրջանակում ոչ քաղաքական, ոչ տնտեսական հեղափոխություն արտահանելու խնդիր չկա, կա հեղափոխության արդյունքում ստեղծված ապրանքներ ու ծառայություններ արտահանելու խնդիր: Նա նշեց՝ ԵԱՏՄ-ն Հայաստանի առանցքային գործընկերներից է, հիշեցրեց՝ Հայաստանը ԵԱՏՄ նախագահող երկիր է:
Մելքումյանն արձագանքեց՝ հիշեցնելով ՊԵԿ նախագահի խոսքերն այն մասին, որ եթե ամբողջապես ստվերը չեզոքացնենք, մեր պետական բյուջեն ընդամենը 130 մլրդ դրամի լրացուցիչ մուտք է բերելու, այսինքն՝ կարելի է ծրագրավորել, որ եթե ակտիվ պայքարեն ստվերի դեմ, ինչ-որ պահի այսքան մուտք է լինելու պետբյուջե, սակայն դա բավարար չէ:
«Ձեր և մյուս տնտեսագետների հետ իմ ունեցած որոշակի դիսոնանսի պատճառն ի՞նչ է, որ մենք կարծես քննարկում ենք, բայց նույն ալիքի վրա չենք: Դուք ասում եք՝ էսքան դրամ, էսքան սարքավորում, ներդրում, միշտ անտեսվում է կոնկրետ այս պահին որևէ գյուղում գտնվող այն քաղաքացու գործոնը, որ մեզ լսում է ու դրա արդյունքում որոշելու է՝ ինչ անի: Մենք փողի խնդիր չունենք, ունենք այդ փողը ճիշտ ինստիտուցիոնալ զարգացման վրա ծախսելու խնդիր: Տնտեսական հեղափոխությունն այն չէ, որ մեկը մեքենա բերեց ու նոր աշխատատեղ ստեղծեց, այլ այն, որ ինչ-որ մարդ վեր կացավ ու քայլ արեց դեպի տնտեսական հեղափոխություն, իսկ այդ մեքենաներն իրենք իրենց կգան»,- ասաց Փաշինյանը:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:29 05.07.2025
Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին. ՊապիկյանՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Տավուշի մարզում հետևել ենք բանակային խաղերի շրջանակում անցկացված մարտական փոխանցումավազքի մրցումներին: Բանակային խաղերն անցկացվում են երրորդ տարին անընդմեջ։ Այս տարի մեկնարկել են հունիսի 29-ին և կավարտվեն հուլիսի 6-ին»: ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...