18:00 27.03.2019
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նշելով, որ բարձր է գնահատում նրա շփումները Վրաստանի վարչապետի հետ: Թորոսյանը համոզմունք հայտնեց, որ քննարկվում են հուզող և համատեղ խնդիր ներկայացնող հարցերը, որ այդ հարաբերությունները կառուցվում են ՀՀ վարչապետի մատնանշած ձևաչափերով՝ առանց դավադրությունների, փոխադարձ ինքնության հարգանքի վրա: Թորոսյանը հիշեցրեց՝ Ջավախք այցի ժամանակ ՀՀ վարչապետը պայմանավորվել է, որ կկառուցվի Նինոծմինդա-Բավրա ճանապարհահատվածը, որն այսօր, պատգամավորի գնահատմամբ, զարհուրելի վիճակում է, դրանով անհնար է երթևեկել, և այն ամենամեծ խնդիրն է ջավախահայության:
Փաշինյանը հայտնեց, որ վրացական կողմից ստացել է հավաստիացումներ, որ ճանապարհը պետք է կառուցվի, այն մրցույթի փուլում է, դրա արդյունքներով ճանապարհի կառուցումը կսկսվի: ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ իրենք ավելի լայն շրջանակ են քննարկում հարցերի, այն է՝ տարածաշրջանային ծրագրերի իրականացում:
«Մեզ հետաքրքրում է ոչ միայն Նինոծմինդա-Բավրա, այլև Բաթում-Բավրա հատվածը, քանի որ այս պարագայում արդեն 100 տոկոսով տրամաբանության մեջ տեղավորվում է մեր «Հյուսիս-հարավը», նաև Բաթում-Բանդերաբաս գծի տրամաբանության մեջ կարող ենք հարցին մոտենալ: Որքան էլ ասենք՝ ամեն ինչ պետք է անենք, որ աշխարհաքաղաքական ազդեցություններից դուրս լինեն հարաբերությունները, մեր երկկողմ հարաբերությունները հաջողվում է պահել այդ համատեքստում, բայց երբ այլ՝ ավելի ընդլայնված ծրագրեր ենք քննարկում, աշխարհաքաղաքական ազդեցությունն այդտեղ ավելի շոշափելի է նկատվում, այս նախագծի համատեքստում թե ինչ կարգի խնդիրների կարող ենք բախվել, ակնհայտ է, թե ինչ զգայունություններ ունենք»,- ասաց նա:
Փաշինյանը նշեց, որ այս պահին կարող ենք մտածել Բաթում-Հայաստան տրամաբանության մասին, եթե հաջողվի այդ ծրագիրն իրականացնել, Երևանից-Բաթում, ասում են, որ կլինի մոտավորապես նույն ճանապարհը, ինչ Թբիլիսիից Բաթում կամ մոտավորապես համեմատելի ճանապարհ, ինչը ձեռնտու կլինի թե´ Հայաստանին, թե´ Վրաստանին:
22:59 05.07.2025
Նեթանյահուն կաբինետի նիստ կանցկացնի՝ պատանդների գործարքը քննարկելու համարԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կհավաքի կառավարության (այսպես կոչված՝ փոքր կաբինետի) հիմնական անդամներին՝ Գազայի հատվածում պատանդների վերաբերյալ ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնագիրը քննարկելու համար, հայտարարել է Իսրայելի կառավարության ղեկավարի գրասենյակի խորհրդական Դմիտրի Գենդելմանը։ Նա մանրամասնել է, որ հանդիպմանը կքննարկվի նաև Կատարում կայանալիք բանակցություններին իսրայելական պատվիրակություն ուղարկելու հարցը։ Ավելի վաղ Ynet պորտալը հայտնել էր, որ Իսրայելի իշխանությունները ՀԱՄԱՍ-ից պատասխան […] ...
22:45 05.07.2025
Բրազիլիայի նախագահը հայտարարել է, որ BRICS-ը խթանում է ինտեգրացիան և համերաշխությունըBRICS երկրները զարգացնում են ինտեգրացիան և խրախուսում համերաշխությունը՝ որպես պատերազմների և անտարբերության հակակշիռ, իսկ Ռիո դե Ժանեյրոյում կայանալիք գագաթնաժողովը կօգնի գտնել գլոբալ ճգնաժամերի լուծումներ, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ «Պատերազմներից քայքայված աշխարհում բարգավաճում չի լինի: Պատնեշների փոխարեն մենք խթանում ենք ինտեգրացիան։ Անտարբերության փոխարեն մենք կառուցում ենք համերաշխություն», – ասել է Լուլան՝ […] ...
22:15 05.07.2025
Ցուկերբերգը արծվի կոստյում է հագել Անկախության օրվա առթիվԱմերիկացի միլիարդատեր Մարկ Ցուկերբերգը ԱՄՆ Անկախության օրվա պատվին արծվի հագուստով սյորֆինգ է արել։ Նա միջոցառման տեսանյութը հրապարակել է Instagram-ում։ «Սա՞ է իմ արած ամենահիմար բանը», – գրել է նա։ Մեկ օր առաջ Ցուկերբերգին ցույց էին տվել Սպիտակ տան Օվալաձև աշխատասենյակի դուռը։ Պատճառը նրա հանկարծակի հայտնվելն էր նոր F-47 կործանիչի մշակմանը նվիրված փակ հանդիպմանը։ Ըստ NYP-ի՝ […] ...
21:50 05.07.2025
ՀԱՄԱՍ-ը կոչ է արել ԱՄՆ-ին վերանայել Իսրայելի հետ կնքված հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը խնդրել է փոփոխություններ կատարել ԱՄՆ-ի և Իսրայելի միջև կնքված հրադադարի առաջարկում՝ կարգավորման երեք ասպեկտների վերաբերյալ, հաղորդում է New York Times-ը՝ հղում անելով ՀԱՄԱՍ-ի պաշտոնյայի և բանակցություններին ծանոթ մեկ այլ անձի։ Ավելի վաղ ՀԱՄԱՍ-ը հաստատել էր, որ դրական է արձագանքել Գազայի հատվածում հրադադարի առաջարկին և պատրաստ է բանակցություններ սկսել։ «ՀԱՄԱՍ-ը խնդրել է փոփոխություններ […] ...
21:37 05.07.2025
Ֆրանսիայում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվելԿենտրոնական Ֆրանսիայի Ինդր դեպարտամենտում միաշարժիչ ինքնաթիռ է կործանվել, զոհվել է միայն օդաչուն, շաբաթ օրը հայտնել է դեպարտամենտի հրշեջ-փրկարարական գործողությունների կենտրոնը։ «Շատորու-Վիլյե օդանավակայանի թռիչքուղու վերջում ինքնաթիռի վթար է տեղի ունեցել։ Օդաչուն, որը ինքնաթիռում միակ մարդն էր, մահացել է։ Խոսքը 60-70 տարեկան տղամարդու մասին է», – գերատեսչության հայտարարությունը մեջբերում է Parisien թերթը։ ICI ռադիոն հաղորդել է, որ […] ...