Գյումրու պատմական միջուկում շինարարները ստորգետնյա քյարիզ են հայտնաբերել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Գյումրու պատմական միջուկում շինարարները ստորգետնյա քյարիզ են հայտնաբերել

23:40 01.04.2019

Նախորդ տարվա օգոստոսին փողոցաշինական մեծ ծրագրով Գյումրու պատմական միջուկի Վարպետաց,Ղորղանյան, Ջիվանի փողոցներում ևս շինարարություն սկսվեց: Կարճ հատվածներով ընդամենը 100-150 մետր երկարության փողոցներում նախագծային թերությունների և ուշ մեկնարկի պատճառով հիմնանորոգումներն անցած տարվա դեկտեմբերին չհասան ավարտին:

Ժամկետների խախտումներ եղան ոչ միայն 23 ու 8 միլիոն եվրոյի ծրագրում: Համաշխարհային բանկի ֆինանսներով կառուցվող Շիրազի փողոցը ևս անավարտ է: Հիմա «Կումայրի» արգելոցի բոլոր փողոցներում վերսկսված են աշխատանքները, որտեղ ամբողջ ծավալով գործի անցնելու համար այս մի քանի օրերին տեղումներն են խանգարում:

Շիրազի փողոցը սկսեցին քանդել անցած տարվա մայիսին, երբ դեռ շինմրցույթն էլ հայտարարված չէր: Մինչև հայտնի կդառնար՝ ով է լինելու շինարարը, ներքին կոմունիկացիաների անցկացման ու մոնտաժման աշխատանքներն արվեցին: Շիրազի փողոցը քանդած մնաց մոտ երեք ամիս: Արդյունքում՝ օգոստոսին սկսված բուն նորոգումները վերջնակետին չհասան գրված ժամկետում։

«Կումայրի» արգելոցի տարածքում վերակառուցվող  փողոցներից ամենաերկարը Շիրազի փողոցն  է, մոտ մեկ կիլոմետր է: Շիրազի վերակառուցման ֆինանսավորման աղբյուրն էլ է տարբեր, 23․8 մլն եվրոյի ծրագրի հետ կապ չունի: Անցած տարվա օգոստոսից մինչև դեկտեմբեր հասցրել էին միայն քանդել ու եզրաքարերը շարել, թեև նախատեսված էր գոնե մեկ շերտով ասֆալտապատում:

Հիմա վարպետները վերադարձել են շինհրապարակ ու սկսել բազալտե սալիկների տեղադրումից: Սա միայն մի հատվածում, իսկ մոտ 700 մետր երկարության մյուս հատվածում նոր հողային շերտն են հեռացնում:

Հողաշերտը քանդելու և փողոցին, ըստ նախագծի, թեքություն տալու պատճառով հարակից տների հիմքերն են բացվել, որոշ հատվածներում բակերի ու տների  մուտքերն են խախտվել: Դրա պատճառով առաջ եկած խնդիրները ստիպված հարթում են՝ նորից նախագիծը խախտելով : Ու սա լինում է նախագծողի և շինարարի միջև բանավոր համաձայնությամբ:
Պատմական միջուկի հին փողոցների կառուցվածքն ու տների դասավորությունը շինարարների համար լուրջ դժվարություններ են ստեղծում։ Նախագծով մայթերի լայնացում է կատարվում, բայց փողոցների հաշվին:
Շիրազի փողոցում մայթերն ունենալու են մինչև երեք ու կես մետր լայնություն, բայց որոշ հատվածներում դա անհնար է կատարել ներքին կոմունիկացիաների  պատճառով: Շիրազի փողոցում խոստացված կարմիր ասֆալտը չի լինելու: Մինչև ասֆալտին հասնելը հին փողոցում հերթական ստորգետնյա ցանցը՝ քյարիզ է բացվել:
Աշխատանքները վերսկսել են Շիրազի հետ հատվող Վարպետաց,Ղորղանյան և Ջիվանի փողոցներում:  Սրանք արդեն մեծածավալ փողոցաշինական ծրագրում ընդգրկված ու դարձյալ ժամկետներից հետ ընկած փողոցներն են: Պատմական միջուկի կոլորիտը պահպանելու համար Վարպետաց և Ղորղանյան փողոցներում  գրանիտե սալաքարեր են շարվելու:

Այս փողոցների համար ավարտի նոր ժամկետներ են սահմանվել, ըստ տեղադրված վահանակների, երկու շինկազմակերպությունները 4 փողոցն էլ ավարտելու են  մինչև մայիսի 15-ը: Ժամկետի հերթական փոփոխություն շինարարները խոստանում են, որ չի լինի,  այս անգամ խախտելու դեպքում արդեն կենթարկվեն վարչական պատասխանատվության:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP