17:01 02.04.2019
Աշխատանքային այցով Արցախում գտնվող՝ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն Արցախի նախագահ Բակո Սահակյանի հետ ապրիլի 2-ին այցելել է Հադրութի շրջանի Տող գյուղում գտնվող՝ «Կատարո» գինու գործարան:
Նախագահ Սարգսյանը Բակո Սահակյանի ուղեկցությամբ շրջել է գործարանում, որտեղ «Կատարո»-ի հիմնադիր տնօրեն Էդիկ Ավետիսյանը և որդին պատմել են իրենց անցած ճանապարհի և ապագա ծրագրերի մասին: Գործարանն Ավետիսյանների ընտանեկան բիզնեսն է։ Նրանք իրենց արտադրած գինին կոչել են Դիզափայտ սարի վրա գտնվող Կատարո վանքի անունով։
Էդիկ Ավետիսյանն ասել է, որ գինի սկսել են արտադրել 2002 թվականից: Նախագահ Սարգսյանը հաջողություններ է մաղթել Ավետիսյանների ընտանիքին։ Նշելով, որ գյուղի բնական պայմանները հրաշալի են խաղողագործության և գինեգործության համար՝ Արմեն Սարգսյանն ասել է.
«Ցանկացած գործի հաջողության համար շատ կարևոր են հոգին ու սերը, իսկ դուք այն ներդնում եք»։
Ավետիսյանները նախագահ Արմեն Սարգսյանին գինի են հյուրասիրել։ Համտեսն ամփոփվել է կենաց-մաղթանքով.
«Խաղաղություն այս հողին ու ջրին, հիշենք բոլոր հերոսներին, ովքեր իրենց կյանքը նվիրեցին հայրենիքին և շարունակում են ապրել անմահության մեջ»։
Այնուհետև երկու հայկական պետությունների նախագահները շրջել են Տող գյուղում, որը հարուստ է պատմական հուշարձաններով, եղել մելիքական ամրոցում և թեյի սեղանի շուրջ զրուցել տեղացիների հետ։
19:11 01.07.2025
Թրամփը Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ԱՄՆ հարվածը անհավանական հաջողություն է անվանելԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իրանի միջուկային օբյեկտներին ուղղված ամերիկյան հարվածները աներևակայելիորեն հաջող են եղել։ Նա դա հաստատել է Ֆլորիդա մեկնելուց առաջ Սպիտակ տան հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ԱՄՆ կատարելիք այցի վերաբերյալ հարցերին պատասխանելիս։ «Մենք շատ բաների մասին ենք խոսելու։ Օրինակ՝ Իրանում մեր հսկայական հաջողության մասին։ Մենք ունեցել […] ...
19:00 01.07.2025
2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում զոհվել է ավելի քան 56,500 պաղեստինցիԳազայի հատվածում 2023 թվականի հոկտեմբերին՝ այնտեղ զինված հակամարտության սրումից ի վեր, զոհված պաղեստինցիների թիվը մոտենում է 56.7 հազարի։ Նման տվյալներ է տրամադրել պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը իր Telegram ալիքում։ «2023 թվականի հոկտեմբերից ի վեր Գազայում ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է 56,647-ի, ևս 134,105 մարդ վիրավորվել է», – ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։ Գազայի առողջապահության […] ...
18:51 01.07.2025
Եգիպտոսի ԱԳՆ-ը հայտարարել է, որ միջնորդները աշխատում են Գազայում 60-օրյա հրադադարի վրաԻսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև անուղղակի բանակցությունների միջնորդները ձգտում են Գազայի հատվածում 60-օրյա հրադադարի հասնել, հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Բադր Աբդել Աթթին Կահիրեում իր օմանցի գործընկեր Բադր բին Համադ բին Համուդ ալ-Բուսաիդիի հետ մամուլի ասուլիսում։ «Եգիպտոսը և Կատարը, ամերիկյան կողմի հետ համակարգված, լուրջ ջանքեր են գործադրում հրադադարը վերականգնելու համար: Մենք ձգտում ենք 60-օրյա հրադադարի […] ...
18:43 01.07.2025
ԱԺ արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը«Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենսդրական փաթեթի նախագիծն այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է Ազգային ժողովի արտահերթ նստաշրջանում, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Հարցը զեկուցել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նա ընդգծել է՝ օրենսդրական փաթեթը մանրամասնորեն քննարկվել է և արտացոլում է ոլորտային շահառուների կարծիքներն ու դիրքորոշումները: «Նախատեսում ենք, որ օրենքի ընդունմամբ ոլորտը կարգավորող […] ...
18:31 01.07.2025
Միջազգային բարձրաստիճան համաժողով՝ նվիրված Դատախազության հիմնադրման 107-ամյակինՀայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությունը, ՀՀ դատախազության հիմնադրման 107-ամյակի և Դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ, Դիլիջանում 2025 թվականին հուլիսի 1-ին մեկնարկել է «Դատախազների անկախությունն ու անաչառությունը՝ հանցագործություն կատարած պաշտոնատար անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու համատեքստում. կոռուպցիա և փողերի լվացում» թեմայով միջազգային երկօրյա բարձրաստիճան համաժողովը, հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից։ «Համաժողովը կազմակերպվել է Եվրոպական միության և Եվրոպայի […] ...