Գյումրեցի բռնցքամարտիկը Հունաստանում հաղթել է թուրք մրցակցին ու հաղթանակը նվիրել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Գյումրեցի բռնցքամարտիկը Հունաստանում հաղթել է թուրք մրցակցին ու հաղթանակը նվիրել Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին

21:47 03.04.2019

Գյումրեցի Սարգիս Պետրոսյանը դարձել է Հունաստանի Սալոնիկ քաղաքում  կայացած քինգ բոքսինգի ADRENALIN  EXPLOSION  WKF  Mediterranean champion մրցաշարի հաղթող ու նվաճել  WKF  չեմպիոնատության գոտին: Մրցաշարին մասնակցել են յոթ երկրներից հայտնի մարզիկներ, խաղարկվել է աշխարհի Քիգ բոքսինգի ֆեդերացիաների հինգ տարբեր գոտի:

Գյումրեցի Սարգիս Պետրոսյանի մրցակիցն է եղել Թուրքիայի ներկայացուցիչ, Քիգ բոքսինգի աշխարհի չեմպիոն Յասին Յավաշը: Սարգիսը մրցահարթակ է բարձրացել հայկական ազգային հայրենասիրական երգի հնչյունների ներքո:

Հայաստանի դրոշի տակ  հանդես եկող  բռնցքամարտիկը թուրք մրցակցին հաղթել է 4:1 հաշվով ու հռչակվել Հունաստանի չեմպիոն, իսկ իր հաղթանակը նվիրել է Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների հիշատակին:

«Ես հաղթանակս նվիրեցի մեր հերոս նահատակների հիշատակին ու այդ մասին հայերենով ու հունարենով հայտարարեցի դահլիճում: Ինձ համար Ապրիլյան պատերազմի նախօրեին թուրք մարզիկին հաղթելը շատ կարևոր էր ու խորհրդանշական, ես ապացուցեցի, որ իմ հայ ազգն անպարտելի է թե՛ սահմանին, և թե՛ մրցահարթակում»,- ասել է Սարգիս Պետրոսյանը:

Մինչ այս հաղթանակը Սարգիսը մասնակցել է նաև հեղինակավոր այլ մրցաշարերի ևս ,մի քանի անգամ հռչակվել է սիրողական  քինգ բոքսինգի Հունաստանի չեմպիոն տարբեր քաշային կարգերում,2009 թվականին մասնակցել է Իսպանիայում կայացած քինգ բոքսինգի աշխարհի առաջնությանն ու դարձել առաջին մրցանակակիր:

2012 թվականին Բուլղարիայում կայացած  առաջնությանը Սարգիսը հռչակվել է Բալկանյան երկրների չեմպիոն, իսկ 2017 թվականին նվաճել է WKN Հունաստան գոտին ու հռչակվել չեմպիոն:

Սարգիս Պետրոսյանը Քիգ բոքսինգ մարզաձևով սկսել է զբաղվել 15 տարեկանից, բնակության է տեղափոխվել Հունաստանի Սալոնիկ քաղաք, բայց մշտապես հանդես է գալիս Հայաստանի դրոշով: 2015 թվականից Սալոնիկում հիմնել է Քիգ բոքսինգի պրոֆեսիոնալ Golden Gloves Gym մարզադպրոցը, որտեղ մարզվում են նաև Հունաստանում բնակվող հայ երիտասարդներ:

Հաղթանակներից հետո այժմ Սարգիսը հրավերներ է ստացել՝ մասնակցելու Քիգ բոքսինգի հեղինակավոր այլ մրցաշարերի, մարզումներն ու նախապատրաստական աշխատանքները վերականգնողական փուլից հետո շուտով կմեկնարկեն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

14:57 07.07.2025

ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը

Հուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

14:46 07.07.2025

Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումները

14:36 07.07.2025

Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումները

ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […] ...

Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

14:28 07.07.2025

Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոց

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ […] ...

Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ

14:20 07.07.2025

Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետ

Մոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, […] ...

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

14:12 07.07.2025

Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փ․) հանրային սննդի օբյեկտում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման […] ...

BACK_TO_TOP