14:15 04.04.2019
Արցախյան հակամարտության կարգավորման բանակցություններում նոր իմպուլս կա, որն անհրաժեշտ է իրացնել ու վերածել տեղերում իրականացվող կոնկրետ քայլերի։ Այս մասին հայտարարել է ԵԱՀԿ գործող նախագահ, Սլովակիայի ԱԳ նախարար Միրոսլավ Լայչակը։
Մինչ այդ, նա ելույթ էր ունեցել ԱՄՆ Հելսինկյան կոմիտեում ու ասել, որ թեև որոշ դրական իրադարձություններ են եղել, բայց դեռ շատ բան է անհրաժեշտ տեսնել մինչև իրական տեղաշարժի մասին խոսելը։
Խնդիրը, սակայն, այն է, որ թեև բանակցություններում դրական մթնոլորտ է լինում, սակայն Ադրբեջան վերադառնալուց հետո այդ երկրի նախագահը խեղաթյուրում է բանակցությունների բովանդակությունն ու դրանց թեմաները ներկայացնում իր պրիզմայով, ինչի մասին բանակցություններից վերադառնալուց հետո հայտնեց նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Դրանից բացի՝ Ադրբեջանի նախագահը պարբերաբար ռազմատենչ հայտարարություններ է անում, որոնք հակասում են բանակցությունների սկզբունքներին։ Դեռ օրեր առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելել էր իրենց բանակի հատուկ նշանակության ուժերի զորամաս ու հայտարարել, որ պատերազմը դեռ ավարտված չէ, ավարտվել է դրա առաջին փուլը։ Իսկ նրա կինը՝ Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան, երեկ այցելել էր զինհաշմանդամներին ու հայտարարել, որ այդպիսի զինվորների օգնությամբ «Ղարաբաղը վերադարձնելու են»։
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...